«Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 8.
== Պատմություն ==
Դպրոցը հիմնադրվել է [[1947]] թվականի [[սեպտեմբերի 1]]-ին, Արաբկիր փողոցի վրա գտնվող մասնավոր տանը։ Ունեցել է ութ դասարան, ութ ուսուցիչ։ [[Ստեփան Զորյան (գրող)|Ստեփան Զորյանի]] անվամբ անվանակոչվել է [[1968]] թվականի [[հոկտեմբերի 14]]-ին։ 1994 թվականին դպրոցը ներգրավվել է այլընտրանքային կրթության մի շարք ծրագրերում և դասընթացներում՝ Կիրառական տնտեսագիտություն, Բարոյագիտություն, Հոգեբանություն, Տրամաբանություն, Քայլ առ քայլ, Էկոլոգիա, Առողջապահություն, Կյանքի հմտություններ, Բարև, Երիտասարդական նվաճումներ, Պատանեկան նվաճումներ, Մարդը՝ մարդուն, Կենգուրու միջազգային մաթեմատիկական խաղ-մրցույթ։ Դպրոցի ռազմագիտության կաբինետը և հրաձգարանն անվանակոչվել են [[Արցախյան պատերազմ]]ում զոհված ազատամարտիկներ, դպրոցի նախկին շրջանավարտներ Գագիկ Գևորգյանի և Անդրանիկ Ներսիսյանի անուններով։
[[Պատկեր:Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց (1).jpg|մինի]]
 
== Միջոցառումներ ==
Դպրոցում իրականացվում է Ստեփան Զորյանի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումների շարք, խոնարհման դաս գրողի շիրիմի մոտ՝ [[Կոմիտասի անվան պանթեոն]]ում, իրականացնում է [[Հայկական Բանակ|Հայոց բանակ]]ի ծննդյան տարեդարձին նվիրված միջոցառումներ, [[Հայոց եղեռն]]ի զոհերի հիշատակին նվիրված ազգային տուրքի նվիրատվություն «Հայաստան» Համահայկական Հիմնադրամին<ref>[https://www.yerevan.am/am/school/ Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներ]</ref><ref>[http://www.ognirdprocid.am/school/88/ Երևանի Ստեփան Զորյանի անվան թիվ 56 դպրոց]</ref>։