«Ադիբ Իսհակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 9.
Ադիբ Իսհակը ծնվել է [[1856]] թվականին [[Դամասկոս]]ում։ Դեռ փոքրուց զբաղվելով գրական գործունեությամբ՝ նա շուտով հայտնվում է [[Բեյրութ]]ի մշակութային կյանքի կենտրոնում, դառնում է «[[Ալ-թակադդում]]» ({{lang-ar|التقدم}}` ''զարգացում'') թերթի խմբագիր։ Նա գրում էր ստեղծագործություններ , գրական և հրապարակախոսական թեմաներով հոդվածներ, թարգմանություններ էր անում [[ֆրանսերեն]]ից։ Ցավոք, նրա սեփական դրամաներից ոչինչ չի պահպանվել։
[[Պատկեր:The Jupiter temple in Damascus.jpg|մինի|ձախից|[[Դամասկոս]]]]
Շուտով նա տեղափոխվում է [[Կահիրե]], որը այդ ժամանակվա լրագրության կենտրոնն էր և այստեղ էլ հրապուրվում է [[Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանի]]ի հայացքներով, որի դասախոսություններին միշտ հաճախում էր։ Ադիբ Իսհակի հրապարակախոսական և լրագրական գործունեության ծաղկումը համընկնում է 70-80-ական թվականների հետ։ [[1877]] թվականին նա դառնում է «[[Միսր]]» շաբաթաթերթի խմբագիրը։ «Միսրին» զուգահեռ [[Սելիմ Նակաշ]]ի հետ հրապարակում են «[[ալ-Թիջարա]]» ({{lang-ar|التجارة}}՝ ''առևտուր'') օրաթերթը։ երկուԵրկու թերթերն էլ փակվում են իշխանությունների հրամանով։ Եգիպտական իշխանությունների հետապնդումների հետևանքով նա տեղափոխվում է [[Փարիզ]]։ Այստեղ նա վերականգնում է «Միսր» թերթի հրապարակումը՝ սկզբում «Կահիրե» անվանմամբ։ [[Արաբի փաշա]]յի ({{lang-ar|عرابي باشا}}) հեղաշրջումից հետո [[1881]] թվականին նա կրկին Կահիրեում էր։ Նա ակտիվ մասնակցում էր երկրի քաղաքական կյանքին և կրկին աշխատում էր «Միսր» թերթի տպագրման աշխատանքների վրա։ Դեմ լինելով անգլիացիներին՝ [[1882]] թվականի ամռանը նա գնում է [[Բեյրութ]] և կրկին սկսում խմբագրել «ալԱլ-թակադդում» թերթը։ [[1885]] թվականին դեռ չհասած 30 տարեկան՝ նա մահանում է [[թոքախտ]]ից։
 
== Ստեղծագործություններ ==
Տող 16.
Ադիբ Իսհակի արվեստի վրա ակնհայտ է ֆրանսիական լուսավորական հրապարակախոսների, հատկապես [[Ժան Ժակ Ռուսո]]յի ազդեցությունը՝ միահյուսված Ջամալ ադ-Դին ալ-Աֆղանիի ազատատենչ և լուսավորական հայացքների հետ։ Նա նույնիսկ առաջ է քաշում Ռուսոյի հայտնի կարգավիճակը. «Մարդը ծնվել է ազատ և դրա հետ մեկտեղ նա ամենուր շղթաների մեջ է», և ապացուցում է, որ «մարդը զրկվում է ազատությունից իր ծննդյան պահից»։
 
Իսհակը, ի տարբերություն [[Մուհամմադ Աբդո]]յի, չէր շոշափում կրոնական հարցեր։ Այդ պատճառով նրա հայացքները ավելի շատ համընկնում էին ֆրանսիական մտածելակերպի հետ, քան [[մուսուլման]]ական [[մոդեռնիզմ]]ին։ Նա հիանում է [[Հեղափոխություն|հեղափոխականների]] հայրենասիրությամբ և անձնազահությամբանձնազոհությամբ, որոնք զենքը ձեռքներին պայքարում են անարդարությունների և կեղեքումների դեմ, խոսում է [[Բուրժուազիա|բուրժուական]] հեղափոխության կարևորության մասին։ Բայց նա հոռետեսորեն մոտենում է հեղափոխության հաղթանակին իր երկրում։ Նրա կարծիքով սրանից առաջ եղած հեղափոխությունները ցույց են տվել, որ [[Արևելք]]ը դրան պատրաստ չէ և միշտ ղեկավարի դեր են ստանում այն մարդիկ, որոնք շարժվում են իրենց անձնական շահերի և հետաքրքրությունների շրջանակներում և ազգին թողնում են շատ դժվար պայմաններում։ Նրա կարծիքով այս շրջանի կարևոր խնդիրը լուսավորությունն է, որը պետք է իրականացներ «հոգևոր հեղափոխություն»։
 
Ադիբ Իսհակը մերկացնում է օտարերկրյա նվաճողների իրական նպատակերը, որոնք իրենց ագրեսիվ նպատակները թաքցնում են գեղեցիկ արտահայտությունների հետևում։ [[Եգիպտոս]]ի գլխավոր թշնամին [[Մեծ Բրիտանիա]]ն էր, և նրա դեմ էին ուղղված Ադիբ Իսհակի հիմնական մերկացումները։ Փորձելով հետ պահել Եգիպտոսը [[Հնդկաստան]]ի ճակատագրից՝ նա ամենայն մանրամասնությամբ նկարագրում է անգլիական քաղաքականությունը [[Մերձավոր Արևելք|Արևելքում]]։
 
Այդուհանդերձ, նրա կարծիքով օտարերկրյա նվաճողների հաջողություններին նպաստում է նաև արաբական երկրների ներքին կյանքը՝ [[արիստոկրատիա]]յի [[դեսպոտիզմ]]ը, քաղաքական գործիչնեչիգործիչների դավաճանությունը, կնոջ ստորացված վիճակը և այլն։
 
Ադիբ Իսհակը նախ և առաջ հռետոր էր և քարոզիչ, նրա հոդվածները աչքի են ընկնում իրենց կենսունակությամբ, կրքոտությամբ՝ ազդված ոչ միայն ֆրանսիական քաղաքականության կրակով, այլ նաև արաբական հռետորական արվեստի կենդանի ավանդույթներով։ Նրա ճառերը հաճախ էին զարդարում բանաստեղծական մեջբերումները, ինչպես նաև [[Ղուրան]]ից արտահայտություններ։