«Այրվածք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 74.
Քիմիական նյութերով մաշկը այրվելիս, այն արագ լվանալ առատ ջրով, դնել մանրէազերծած վիրակապ և տուժածին հասցնել հիվանդանոց։ Այրվածքի դեպքում չի կարելի մեզ օգտագործել, քանի որ այն կարող է պարունակել մանրէներ և առաջացնել այրվածքային մակերևույթի թարախակալում։
 
=== '''Այրվածքների ժամանակ կիրառվող առաջին օգնության քայլեր''' ===
== Բուժում ==
'''''Դադարեցնել այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը՝'''''
 
''. հանել տաք հեղուկով ներծծված հագուստը, հանգցնել կրակը''
 
. ''անջատել հոսանքի աղբյուրը''
 
''. հեռացնել քիմիական նյութը՝ լվանալով այն հոսող ջրի տակ, (եթե քիմիական նյութը ջրի հետ փոխազդելով ռեակցիայի մեջ է մտնում, ապա մինչև լվանալը պետք է չոր գործվածքով զգուշորեն հեռացնել այն)''
 
'''''Սառեցնել այրված մակերեսը՝'''''
 
''. այրված հատվածը պետք է սառեցնել հոսող ջրի տակ այնքան ժամանակ, մինչև տուժածն այլևս ցավ և մղկտոց չզգա: Որպեսզի խուսափեք տուժածի գերսառեցումից, պետք է այրված մասը սառեցնել 10-15 րոպե, ապա դադար տալ 5-10 րոպե և նորից սառեցնել''
 
''. եթե տուժածը մարմնի այրված մասում զարդեր ունի, ապա պետք է հանել դրանք''
 
=== '''Այրվածքների դեպքում ՉԻ՛ կարելի''' ===
. Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը
 
. Մի՛ օգտագործեք ձեթ, կարագ, ձու, մածուն, տոմատի մածուկ, ատամի մածուկ և նմանատիպ միջոցներ, քանի որ այդ բոլոր միջոցները կարող են վարակի աղբյուր հանդիսանալ: Ինչպես նաև յուղային հիմք ունեցող միջոցները փակում են մաշկի ծակոտիները և չեն թողնում, որ այրվածքը սառի
 
. Մի՛ բացեք կամ վնասեք բշտերը
 
.Մի՛ փչեք այրվածքի վրա <ref> Հայկական Կարմր Խաչի ընկերություն <Առաջին օգնության հիմունքներ> գիրք, Երևան 2016</ref>
 
== Բուժում ==
 
Ծանր այրվածքները հաջողությամբ բուժվում են ինտենսիվ վիրաբուժական մեթոդներով, որոնց կիրառումը հնարավոր է դարձել հիվանդներին՝ ջերմաստիճանը և խոնավությունը հսկվող հատուկ մանրէազերծած միջավայրում պահելու սարքերի առկայությամբ։ Այրվածքից մահվան հիմնական պատճառը (բացառությամբ կյանքի հետ անհամատեղելի III և IV աստիճանի այրվածքների, որոնք զբաղեցնում են մարմնի մակերևույթի 60%-ից ավելին) վարակաբանական բարդություններն են։ Մանրէային վարակումից զգուշանալու նպատակով, կախված ջերմային վնասվածքի մակերևույթից և տեղադրությունից, վնասված [[օրգան]]ը կամ տուժածին ամբողջությամբ տեղավորում են հատուկ [[մեկուսարան]]ում։ Տարածուն այրվածքի դեպքում հիվանդին պառկեցնում են հատուկ մահճակալի՝«օդային բարձի» վրա, որը խիստ իջեցնում է ճնշումը իրեն հպվող մարմնամասի վրա և մանրէազերծած տաք օդի մուտքի հաշվին հիվանդի շուրջ ստեղծում է հատուկ միկրոկլիմա։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Այրվածք» էջից