«Գուգարք նահանգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 43.
Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել [[Ուտիք]], հարավից՝ [[Այրարատ]], արևմուտքից՝ [[Տայք]] նահանգներին, հյուսիսից՝ [[Վիրք]]ին։ Գուգարքը մթա VIII դ մտել է [[Ուրարտու|Ուրարտական]], մթա IV-II դդ՝ [[Երվանդունիներ]]ի հայկական պետության կազմի մեջ։ [[Արտաշեսյաններ|Արտաշեսյան]] և [[Արշակունիներ|Արշակունի]] թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 387 թվականին, [[Բյուզանդիա]]յի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։
 
652 թվականի հայ-արաբական համաձայնագրով [[Թեոդորոս Ռշտունի]]ն վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց [[Բագրատունիներ]]ի տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970–ին970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր [[Աշոտ Գ]] Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ [[Շամշուլդե]] կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դարի վերջին և XII դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է [[Դավիթ Շինարար]] թագավորը և տվել վրաց [[Օրբելիներ]]ին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177–ին՝1177 թվականին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ [[Զաքարյաններ]]ին։ XII-XIII դարերում Գուգարքում կալվածներ են ունեցել նաև [[Մամիկոնյաններ]]ը և [[Արծրունիներ]]ը։ [[Կյուրիկյաններ]]ի և [[Զաքարյաններ]]ի օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ [[Հովհաննես Սարկավագ]]ը, [[Գրիգոր Տուտեորդի]]ն և [[Մխիթար Գոշ]]ը։
 
Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է [[Գյուրջիստանի վիլայեթ]]ի մեջ։