«Արածանի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 31.
'''Արածանի''', գետ [[Հայկական լեռնաշխարհ]]ում։ Հին հունա-հռոմեական աղբյուրներում կոչվել է Արսանիաս ({{lang-lat|Arsanias}}), ներկայումս թուրքերը կոչում են Մուրատ (թուրք.՝ Murat Nehri)։ Կոչվել է նաև Արևելյան Եփրատ, Արզանիա(ս), Արսինես և այլն<ref>{{Գիրք:ՏԲ|385}}</ref>։ Միանալով [[Արևմտյան Եփրատ]]ին՝ առաջացնում է [[Եփրատ]] գետը<ref>{{Գիրք:ՀԲ|142}}</ref>։ Երկարությունը 722 կմ է, ավազանը՝ 40000 կմ<sup>2</sup>։ Հին ժամանակներում գետն ամբողջությամբ հոսել է Մեծ Հայքի թագավորության տարածքով։ Ներկայումս հոսում է [[Թուրքիա]]յի տարածքով։
 
Հին մատենագիրները Արածանին հիշում են որպես ինքնուրույն գետ և ոչ որպես Եփրատի վտակ։ Սկիզբ է առնում [[Ծաղկանց լեռներ]]ի հյուսիսային մասից՝ մոտ 3060 մ բարձրությունից։ Վերին հոսանքում անցնում է խոր կիրճով դեպի հյուսիս, ապա հյուսիս–արևմուտք, դուրս գալիս Ալաշկերտի դաշտ և հոսում հարավ–արևմտյան ուղղությամբ։ Արածանի գլխավոր վտակներն են [[Բագրևանդ]]ը, [[Խնուս]]ը, [[Բյուրակն]]ը (աջից), [[Մանազկերտ]]ը, [[Մեղրագետ]]ը, [[Ճապաղջուր]]ը (ձախից)։ Հորդանում է ապրիլ–մայիսին, դաշտային մասերում ողողում շրջակա տարածությունները. ցածր մակարդակը՝ հուլիս–օգոստոսին։հուլիս-օգոստոսին։ Ձմռանը սառցակալում է։ Դեռևս ուրարտական ժամանակներից օգտագործվում է ոռոգման նպատակներով։
 
Արածանու ավազանում են գտնվում [[Վաղարշակերտ]], [[Մուշ]], [[Բալու]], [[Խարբերդ]] քաղաքները։ Արածանին, որի հովիտը հայ ժողովրդի բնօրրաններից է, Հայաստանի սրբազան պաշտամունքի գետն է։ Նրա ակունքների մոտ էր գտնվում Հայոց զորքի գլխավոր բանակատեղին՝ [[Շահապիվան]]ը, որտեղ գումարվում էին աշխարհաժողովներ և կատարվում [[նավասարդ]]ի տոները։ Մ.թ.ա. 68-ին Արածանի ափին տեղի ունեցավ [[Արածանիի ճակատամարտ]]ը՝ հայոց և հռոմեական զորքերի միջև։ Հայաստանում [[քրիստոնեություն]]ը պաշտոնական կրոն հռչակելիս Արածանիում մկրտվեցին Հայոց թագավոր [[Տրդատ Գ]], զորքը և ժողովուրդը։ Արածանի ավազանի բնակչությունը մինչև [[Մեծ եղեռն]]ը հիմնականում կազմում էին հայերը։ Ըստ նրանց մեջ տարածված ավանդության, Արածանու հովտում է եղել դրախտը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Արածանի» էջից