«Մշո դաշտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
No edit summary
Տող 1.
'''Մշո դաշտ''', գտնվում է [[Հայկական լեռնաշխարհ]]ում,ում՝ Արևելյան [[Եփրատ]]ի միջին հոսանքում, զբաղեցնում է [[Մեծ Հայք]]ի [[Տարոն]] նահանգի մի մասը։
 
Մշո դաշտը ալիքավոր մակերևույթով աստիճանաձև իջվանք է [[Հայկական Տավրոս]]ի համակարգում։ Երկարությունը մոտ 65 կմ է։ Գտնվում է 1200-1500 մ բարձրության վրա։ Հիմքում օլիգոցեն-միոցենի ծալքավոր կրաքարամերգելային գոյացություններ են՝ ծածկված անթրոպոգենի լճագետային և ալյուվիալ նստվածքներով։ Մշո դաշտով է հոսում [[Արածանի]]ն՝ ընդունելով [[Մեղրագետ]]ը։ Կլիման ցամաքային է, հունվարին միջին 0-ից մինչև 4 °C աստիճան է, հուլիսինը 24-26 °C։ Բնորոշ է տափաստանային բուսածածկույթով։ Գետահովիտներում և նախալեռնային ձորակներում հանդիպում են նոսր անտառներ և թփուտներ։ Մշո դաշտում բնակվող հայերը զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ։ Մշո դաշտը [[Արևմտյան Հայաստան]]ի խիտ բնակեցված և արգավանդ շրջաններց էր։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մշո_դաշտ» էջից