«Վաղարշապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 116.
Մովսես Խորենացու հիշատակած ավանդություններից հայտնի է, որ Վաղարշապատի հին քաղաքատեղին գտնվում էր Արարատյան դաշտում՝ Քասախ գետի և Շրեշ բլրի մոտ, իբրև ամրացված բերդ, առևտրական մեծ ավան։
 
[[Երվանդ Լալայան]]ի վկայությամբ, ժողովուրդը Շրեշ է անվանել Ղուգոյի կոնդ կոչված բլուրը, որը գտնվում էր Վաղարշապատից հյուսիս-արևելք (քաղաքից 500 մ հեռու), Էջմիածին-[[Օշական]] ճանապարհի աջ կողմում։ Շրեշ բլուրը մինչև 1870-ական թվականները 123 մ տրամագծով, մի քանի մետր բարձրությամբ, խոշոր զանգվածային քարերով շրջապատված արհեստական հողաբլուր էր, որը 1913, 1928 թվականներին պեղել է Երվանդ Լալայանը, և կրկին պեղվել է 1945-1950 թվականներին։ 1950 թվականաինթվականին բլուրը ամբողջովին հարթվել է։
 
Վաղարշապատի տեղադրությունը կապված էր նաև [[Քասաղ]] գետի հետ, որը շատ անգամներ փոխել է հունը։ Հնում այն հոսել է Վաղարշապատի հյուսիսային կողմից, Շրեշ բլրի և Կավաբլրի մոտից թեքվել է դեպի արևմուտք, ուր պահպանվել են գետի ցամաքած հունը և միջնադարյան կամրջի մնացորդները։ Քասախի մի բազուկը քաղաքի արևմուտքով իջել է հարավ և Խաթունարխի արևմուտքում՝ Էջմիածնից [[Իգդիր]] տանող խճուղուց ներքև միացել [[Սևջուր|Մեծամոր գետին]]։ Այս բազուկը պահպանվում էր մինչև 1833 թվականը։
Տող 123.
 
Սկսած [[451]] թվականից [[Վարդանանց պատերազմ]]ի ժամանակից Վաղարշապատը ամայանում է և բնակչությունը ցրվում է [[Պատմական Հայաստան|Հայաստանի]] այլ վայրեր։
 
== Հոգևոր մայրաքաղաք ==
[[Քրիստոնեության ընդունումը Հայաստանում|Հայաստանում քրիստոնեության պաշտոնական կրոն ճանաչվելուց]] հետո Վաղարշապատի դերը երկրի կյանքում առավել ևս մեծանում է, այն միաժամանակ դառնում է նաև հայոց հոգևոր կենտրոն։ Միջնաբերդում կառուցվում է Մայր տաճարը, իսկ Հոիփսիմյան կույսերի նահատակման վայրերում՝ նրանց նվիրված մատուռները։ 5-րդ դարի կեսերին՝ Մայր աթոոը [[Դվին]] փոխադրելուց հետո, փաստորեն մինչև 7-րդ դարը Վաղարշապատր կորցնում է իր երբեմնի նշանակաթյանը։ 7-րդ դարում պարսկա-բյուզանդական հակամարտությունների ոլորտում գտնվող Հայաստանում՝ ինքնավարության առկայության տասնամյակներին պայմաններ են ստեղծվում քաղաքի տնտեսության և մշակույթի վերելքի համար, քաղաքային կյանքը Վաղարշապատում կրկին աշխուժանում է 4-րդ դարում հիմնված մատուռների փոխարեն մեկը մյուսի ետևից կառուցվում են Հոիփսիմեի (618 թ.) ու Գայանեի (680 թ.) եկեղեցիների, վերանորոգվում է Մայր տաճարը։ Վաղարշապատից [[Արտաշատ]] տանող ճանապարհի մոտ կառուցվում են Զվարթնոց տաճարը (641-661) ու նրան կից կաթողիկոսական նստոցը։ 15-րդ դարում Վաղարշապատում վերահաստավում է կաթողիկոսարանը։ 13-15 դարերից Վաղարշապատը դարձավ հայոց հոգևոր կենտրոնը, իսկ տաճարը՝ անկախ կաթողիկոսական աթոռանիստի տեղափոխություններից, պահպանեց մայր տաճարի առաջնային նշանակությունը։ 1828 թվականին Էջմիածինը Արևելյան Հայաստանի կազմում վերջնականապես միացվում է Ռուսաստանին։ Ռուսական կառավարությունը, նախկին իշխանությունների նման, նույնպես ճանաչում են միաբանության իրավունքներն Էջմիածնի վրա։