«Միացյալ Թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 42.
== Պատմություն ==
===Բրիտանացիների ծագման հարց===
[[Պատկեր:Peterborough.Chronicle.firstpage.jpg|thumb|250px|աջից|Անգլո-սաքսոնական ժամանակագրության («[[Պիտերբորո]]յի ժամանակագրություններ») առաջին էջը, որտեղ պատմվում է, որ բրիտներն էին կղզու առաջին բնակիչները, և նրանք եկել էին [[Հայաստան]]ից։]]
Այսօրվա Մեծ Բրիտանիայի տարածքի բնակեցումը [[Կրոմանյոնցի|ժամանակակից մարդկանց]] կողմից, սկսվել է մոտ 30 000 տարի առաջ<ref>[http://news.bbc.co.uk/1/hi/wales/south_west/7069001.stm «Հին կմախքը պարզվեց, որ ավելի հին է»] ''Բի-Բի-Սի Նյուս'': 30 հոկտեմբեր 2007: Ստուգված է 27 ապրիլ 2011: {{ref-en}}</ref>։ Համարվում է, որ Մեծ Բրիտանիայի [[նախապատմական ժամանակաշրջան]]ի բնակչությունը հիմնականում պատկանում էր [[Կղզիաբնակ Կելտեր]]ին, որոնք ներառում էին [[Բրիտեր]]ին և [[Գաելներ]]ին<ref>{{cite book | title=Կելտական մշակույթ. Պատմական հանրագիտարան |page= 973 |author=Կոխ, Ջոն Թ. |isbn= 9781851094400
|year=2006 |publisher= ABC-CLIO |location=Սանտա Բարբարա, Քալիֆոռնիա}}{{ref-en}}</ref>։ Պահպանվել է 9-րդ դարում [[Ալֆրեդ Մեծ]]ի հրամանով գրված [[Անգլո-սաքսոնական ժամանակագրություններ]]ի մի ձեռագիր (հայտնի է նաև «Պիտերբորոյի ժամանակագրություններ» անվանումով), որտեղ գրված է, որ կղզու առաջին բնակիչները բրիտներն էին, ովքեր եկել էին Հայաստանից։ Սա տարբեր բանավեճերի պատճառ է հանդիսացել։ XIX դարի անգլիացի գիտնական Ջեյմս Ինգրեմը թարգմանել է այս աշխատությունը ժամանակակից անգլերենով։ Սակայն նրա թարգմանությունը լույս է տեսնում որոշ ժամանակ անց՝ դոկտոր Ջայլիսի խմբագրմամբ, ով «Արմենիա» բառը փոխարինել էր «Արմորիկա» բառով՝ չհավատալով, թե բրիտները կարող էին եկած լինել Հայաստանից։ Ըստ որոշ ուսումնասիրողների էլ՝ հավանական է, որ բրիտները գաղթած լինեին Հայկական լեռնաշխարհից, դեռ ավելին՝ մատնանշվում է անգամ ստույգ տարածքը՝ Անգեղ տնից։ Ըստ այս տեսակետի պաշտպանների՝ այստեղից է գալիս Անգլիա երկրի անունը։ Տարվում է նաև մեկ այլ զուգահեռ. Անգեղ անվանումը գալիս է անգղ թռչնից, որը նման է angel բառին, ինչը նշանակում է հրեշտակ։ Իսկ վերջիններս պատկերացվում են որպես հզոր թռչնի թևերով էակներ։