«Արձանագրություն (փաստաթուղթ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
 
== Արձանագրությունների տեսակներ ==
Պահպանվել են ժայռերի, քարերի, կավե տախտակների, կավանոթների, փափուկ մետաղների, ոսկրե, փայտե, ապակյա առարկաների, [[պապիրուս]]ների վրա։ Արձանագրությունները բազմաբնույթ են ([[Քաղաքականություն|քաղաքական]], [[Օրենսդրություն|օրենսդրական]], առևտրական, ռազմական և այլն)։ Պետական նշանակություն ունեցող փաստագրերը պահվում էին արքունական դիվաններում, մյուսները՝ [[մեհյան]]ներում։ Նշանավոր դեպքերի վայրերում կանգնեցնում էին կոթողներ և դրանց վրա գրում տվյալ դեպքի մասին։ Վարչա–պետական սահմանաբաժան կետերում դրվում էին արձանագրությունյամբարձանագրությամբ սահմանաքարեր։ Օրենսդրական ակտերը հրապարակելու համար գրվում էին նաև հասարակական շենքերի, մեհյաններին եկեղեցիների որմերին։ Արձանագրությունները առաջնակարգ աղբյուրներ են ժողովուրդների պատմության և [[մշակույթ]]ի ուսումնասիրման համար։ [[Հին Արևելք]]ի անհետացած մի շարք ժողովուրդների թողած արձանագրությունները դարձան նրանց պատմության, մշակույթի և լեզվի վերականգնման աղբյուր։ Արձանագրություն գրելու մշակույթ են ունեցել նաև հայերը։ Նախնադարյան ժամանակներից [[Հայաստան]]ում պահպանվել են ժայռերի և քարանձավների պատերին փորագրված պատկերներ և նշանագրեր, ուրարտական շրջանից՝ հարյուրների հասնող [[սեպագրեր]], այնուհետև՝ [[արամեերեն]], [[հունարեն]] և [[լատիներեն]] արձանագրություններ։ Հայտնի են հայկական հուշարձանների վրա (սկսած [[6-րդ դար]]ից) փորագրված մոտ 10000 արձանագրություն։ [[Մատենագրություն|Մատենագրության]] և նյութական մշակույթի մնացորդների հետ միասին դրանք կարևոր աղբյուրներ են [[Հայաստանի պատմություն|Հայաստանի պատմության]] և մշակույթի ուսումնասիրության համար։ Արձանագրությունների ուսումնասիրությամբ զբաղվում է ''արձանագրագիտությունը''։
 
{{ՀՍՀ|հատոր=2|էջ=86}}