«Շուշիի ազատագրում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 52.
Շուշիի ազատագրման ռազմական գործողությունն անցկացվել է 1992 թ. մայիսի 8-9-ին։ Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի ռազմական գործողություն, որով արմատական բեկում է առաջացել Արցախյան ազատագրական պատերազմում։
 
Գործողությունն իրականացվել է 4 ուղղություններով՝ միաժամանակյա հարձակումներով՝ մայիսի լույս 8-ի գիշերը ժամը 2.30-ին, [[Քիրս]]ի ռազմական դիրքերը գրավելուց և [[Լաչին-Շուշի ճանապարհ]]ը հսկողության տակ վերցնելուց հետո՝ [[ՄՄ-21]] ռեակտիվ մարտկոցի համազարկով։ Ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի (ԻՊՈւ) հրամանատար [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը: Հրամանատարական կետերում էին գեներալ-մայոր [[Գուրգեն Դալիբալթայան]]ը, [[Սերժ Սարգսյան]]ը, [[Ռ.Ռաֆայել Գզողյան]]ը, [[Զորի Բալայան]]ը, կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը։ Աշխատանքները համակարգել են՝ համապատասխանաբար [[Արթուր Փափազյան]]ը, Վ. Մարությանը, Լ. Մարտիրոսովը, Ռ. Աղաջանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ [[Օլեգ Եսայան]]ը, Գ. Պետրոսյանը, [[Արկադի Ղուկասյան]]ը, [[Ռոբերտ Քոչարյան]]ը և ուրիշներ։
 
Շուշիի ազատագրման պլանը օրհնել և ԻՊՈւ շտաբի անդամներին հաջողություն է մաղթել Արցախի թեմի առաջնորդ [[Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան]]ը: