«Հայոց անձնանունների բառարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ oգտվելով ԱՎԲ
Տող 35.
*'''Հունական''', այս անձնանունները արդյունք են հայ-հունական դարավոր կապերի և հելենիստական [[մշակույթ]]ի ազդեցության։ Առավել տարածված անուններից են՝ Անաստաս (հարություն), Ղևոնդ (առյուծ), Վասիլ (թագավոր), Գևորգ (երկրագործ), Գրիգոր (արթուն), Կիրակոս (տերունի), Հռիփսիմե (անկյալ), Ստեփան (պսակ)։
*'''Արաբական''', հայերը արաբներից քիչ թվով անուններ վերցրել են արաբական տիրապետության ժամանակաշրջանում, օրինակ՝ Աբլխարիպ (Ղարիբի հայր), Աբուսահլ (Սահլի հայր), Մլեհ (սիրուն, գեղեցիկ)։ Այժմ սրանք գործածական չեն։
*'''Լատինական''', այս անունները հայերի մոտ տարածում են գտել [[Կիլիկիայի Հայկական Թագավորություն|Կիլիկիայի Հայկական Թագավորության]] ժամանակշրջանում։ժամանակաշրջանում։ Դրանցից են՝ Անտոն (առաջնորդ), Լևոն (առյուծ), Հեթում (ըստ Աճառյանի [[Օտոն|Օտոն Ա]]-ից), Ալիս, Զաբել և այլն։
*'''Հայ կրոնական''' անունները սկզբում քրիստոնեական օտար անունների թարգմանություններն էին, ինչպես՝ Առաքել ({{lang-gr|Ապոստալ}}), Հարություն ({{lang-gr|Անաստաս}}), Աստվածատուր ({{lang-gr|Թեոդորոս}}), Խաչիկ ({{lang-gr|Ստավրի}}), Մխիթար ([[եբրայերեն]]՝ ''Սեթ'')։ Դրան զուգընթաց ստեղծվել են նոր նմանակերտ անձնանուններ, օրինակ՝ Համբարձում, Զատիկ, Գալուստ, Մարգար, Կարապետ, Մկրտիչ, Ավետիս․ Ավագ, Մաքրուհի, Սրբուհի, Տիրուհի և այլն։
*'''Հայ ժողովրդական''' անուններ, որոնք գործածվել են շինական ժողովրդի շրջանում և պահպանվել են առ այսօր։ Դրանք արտահայտել են մարդու արտաքին և ներքին բարեմասնությունները։ Օրինակ՝ Վարդիթեր, Հնազանդ, Համեստ, Քնարիկ, Հրանուշ, Պատվական, Գեղուհի, Լուսիկ, Փայլակ, Արփենիկ, Ազնիվ և այլն։