«Հոգեբուժություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 8.
Հոգեկան հիվանդությունների մասին տեղեկություններ պարունակող հնագույն աղբյուրներից են եգիպտական պապիրուսները, չինական և հնդկական սուրբ գրքերը, Աստվածաշունչը և այլն։ Հոգեկան հիվանդությունների բուժմամբ զբաղվել են քրմերը. նրանց մի մասը հիվանդներին քնեցնելու և քնի ընթացքում տեսած երազների միջոցով որոշել է հիվանդության բնույթը և դրա բուժման միջոցները, մյուսները հիվանդների մարմնից «դւորս են մղել» չար ուժերին, սատանաներին և այլն։
 
Ապրելով հին հունական մշակույթի ծաղկման ժամանակշրջանումժամանակաշրջանում ([[մ.թ.ա. V դար]])` [[Հիպոկարատ]]ը ցույց է տվել [[էպիլեպսիա]]յի ընդհանուր կապը հոգեկան հիվանդությունների հետ, նշել է մանիայի, մելամաղձության մասին։ Նա հաստատել է նաև, որ հոգեկան հիվանդությունները ուղեղի ախտահարման արդյունք են, որոնց ախտածագման մեջ կարևոր դեր ունեն ժառանգականությունը, ֆիզիկական և հոգեկան տրամվաները(հուզմունք, վախ, ծննդաբերություն և այլն), թունավորումները, ծերունական հասակը։ Նա գտնում էր, որ այդ հիվանդությունները բուժելի են, այդ իսկ պատճառով առաջարկում էր պահպանել հանգստի վիճակ, համապատասխան սննդակարգ, ընդունել լոգանքներ, թուլացնող և փսխեցուցիչ միջոցներ։ [[Հին Հռոմ]]ում բժշկության բուռն զարգացման ժամանակաշրջանում հոգեբուժության ասպարեզում գիտական միտքը [[Հիպոկրատ]]ի ուսումնասիրություններից այն կողմ չանցավ։ Նույնիսկ հունա-հռոմեական բժշկության ականավոր ներկայացուցիչ [[Գալեն]]ը ([[II դար]]) էական ազդեցություն չունեցավ հոգեկան հիվանդությունների ուսմունքի վրա։<ref>{{cite book|title=Հոգեբուժություն|author=Մ.Ա. Մելիք-Փաշայան, Վ.Հ. Հովհաննիսյան|publisher=«Լույս» պետական հրատարակչություն|location=Երևան|date=1994|isbn=5-545-01255-9}}</ref>
 
Դեռևս վաղ միջնադարյան հայ մատենագրության մեջ ([[Փավստոս Բուզանդ]], [[Եղիշե]] և ուրիշները) հանդիպում են հոգեախտաբանության տարբեր վիճակների և առանձին [[հոգեկան հիվանդություննե]]րի ուշագրավ նկարագրություններ։ [[Եզնիկ Կողբացի]]ն [[«Եղծ աղանդոց»]] (V դ.) երկում նյարդային ու հոգեկան հիվանդությունների առաջացման պատճառ է համարում նաև արտաքին միջավայրի վնասակար գործոնները։ [[Մխիթար Հերացի]]ն (XII դ.) «[[Ջերմանց Մխիթարութիւն]]» աշխատությունում մեծ տեղ է հատկացրել հոգեբուժման մեթոդներին։ XIII դ. [[Գրիգորիս]]ը [[«Քննութիւն բնութեան մարդոյ և նորին ցաւոց»]] աշխատությունում հոգեկան հիվանդությունների պատճառագիտությունն ու ախտածագումը մեկնաբանում է նախասկզբնական ներվիզմի դիրքերից։ [[Ամիրդովլաթ Ամասիացի|Ամիրդովլաթ Ամասիաց]]ու երկերում արժեքավոր տեղեկություններ կան [[էպիլեպսիա]]յի, [[շիզոֆրենիա]]յի, [[ցիկլոֆրենիա]]յի և [[հոգեծին հիվանդություններ]]ի վերաբերյալ։ 1926-ին ԵՊՀ բժշկական ֆակուլտետում, Ա. Արզումանյանի նախաձեռնությամբ, կազմակերպվել է նյարդախտաբանության ու հոգեբուժության ամբիոն։ Գիտական հոգեբուժության բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարվել [[ԽՍՀՄ]] հայրենական պատերազմից հետո ուսումնասիրվել են [[գանգուղեղային վնասվածքներ]]ի հետևանքները (Ս. Դավթյան), երկրամասային ախտաբանություն համարվող [[մալարիային պսիխոզ]]ները (Վ. Հովհաննիսյան), ինչպես նաև [[բրուցելոզ]]ի, [[ռևմատիզմ]]ի, [[տուբերկուլոզ]]ի, [[գրիպ]]ի ժամանակ առաջացող հոգեկան խանգարումները։ Աշխատանքներ են կատարվել նաև Հայաստանում [[հոգեբուժության պատմություն|հոգեբուժության պատմության]] և հոգեկան հիվանդությունների կլինիկա-վիճակագրական ուսումնասիրության, ինչպես նաև շիզոֆրենիայի կլինիկայի, [[պիրոգեն թերապիա]]յի և [[սուլֆազինաբուժություն|սուլֆազինաբուժման]] (Գ. Տեր-Հակոբյան) բնագավառներում։ Ուսումնասիրվել են անձի և [[գիտակցություն|գիտակցության]], շիզոֆրենիայի պրոբլեմները (Ա. Մեհրաբյան), լուսաբանվել այդ հիվանդության վաղաժամ դրսևորումները և նրա նևրոզանման ընթացքը (Ս. Դավթյան), շիզոֆրենիայի անընդմեջ ձևերի ընթացքի առանձնահատկությունները (Գ. Աղբալյան), շիզոֆրենիայի և [[աթերոսկլերոզ]]ի դեպքում առաջացած արատի կառուցվածքի և փոխհատուցման մեխանիզմի հարցերը (Մ. Մելիք-Փաշայան)։ Ուսումնասիրվել է [[հաշիշամոլութուն|հաշիշամոլության]] և [[հաշիշային պսիխոզ]]ների (Վ. Հովհաննիսյան), ալկոհոլային տիպիկ և խառը պսիխոզների կլինիկան։ Աշխատանքներ են կատարվել հատկապես էպիլեպսիայի ուսումնասիրության բնագավառում, օգտագործվել են փորձարարահոգեբանական և կլինիկակատամնեստիկ մեթոդներ։ Բացահայտվել են էպիլեպտիկ պսիխոզների ընթացքի կլինիկական, էլեկտրաֆիզիոլոգիական (էլեկտրաուղեղագրական) առանձնահատկությունները, որոնց շնորհիվ էական շտկումներ են մտցվել էպիլեպսիայի վաղաժամ հայտնաբերման, տարբերակիչ ախտորոշման, ելքի և արդյունավետ բուժման, կանխարգելման, բժշկածագումնաբանանական խորհրդատվության և այլ բնագավառներում։ Ուսումնասիրվել են հոգեդեղաբուժության որոշ հարցեր. փորձարկվել են նորաստեղծ պսիխոլեպտիկ դեղանյութեր։ Կարևոր աշխատանքներ են կատարվել նաև նյարդահոգեկան հիվանդությունների ([[էպիլեպսիա]], [[մանիակալ-դեպրեսիվ պսիխոզ]], [[նևրոզ]]ներ, [[պսիխոպաթիա]]ներ և ռեակտիվ վիճակներ) համաճարակաբանության առանձին հարցերի ուսումնասիրման բնագավառներում։ Կատարվում են նաև [[ՀՀ]]-ում [[ալկոհոլամոլութուն|ալկոհոլամոլության]] և [[թմրամոլություն|թմրամոլության]] տարածվածության համաճարակաբանության բազմակողմանի հետազոտություններ։