«Սթենֆորդի բանտային գիտափորձ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
Բանտապաններին բաժանել էին փայտե [[մահակ]]ներ և [[խակի գույն]]ի զինվորական [[համազգեստ]]ներ, որոնք խանութում հենց իրենք էին ընտրել։ Նաև հայացքը թաքցնելու նպատակով նրանց բաժանել էին հայելային արևային [[ակնոց]]ներ: Ի տարբերություն բանտարկյալների, նրանք աշխատելու էին ութժամյա հերթափոխով, որից հետո, ինչպես նաև հանգստյան օրերին տուն պետք է վերադառնային, չնայած արդյունքում նրանցից շատերը մասնակցել են չվճարվող արտաժամյա հերթապահություններին։ Հետաքրքրական է, որ գիտափորձի ողջ ընթացում որևէ պատճառով բացակայություն, ուշացում կամ գիտափորձից հրաժարման ցանկություն չի գրանցվել։
 
Գիտափորձից մեկ օր առաջ բանտապաններիբանտապաններին ուղղորդելու համար կազմակերպվել էր կարճատև նիստ, որտեղ ցանկացած ֆիզիկական բռնություն կիրառելու անթույլատրելիությունից բացի որևէ ցուցում չէր տրվել։ Նրանց ասվել էր, որ իրենց պարտականությունն է բանտում շրջայց կատարելը, որը նրանք կարող էին կատարել ըստ իրենց հայեցողության։ Զիմբարդոն նիստի ժամանակ կատարել էր հետևյալ հայտարարությունը<ref>«Սթենֆորդի բանտի» տեսաձայնագրությունից</ref>.
{{քաղվածք|Բանտարկյալների համար ստեղծեք [[տխրություն|տխրության]], [[վախ|վախի զգացում]], կամայականությունների զգացողություն, որ իրենց կյանքը լիովին ղեկավարվում է մեր կողմից՝ համակարգի, ձեր, իմ կողմից և որ նրանք չունեն որևէ անձնական տարածք... Մենք տարբեր միջոցներով կխլենք նրանց [[անհատականություն]]ը: Այս ամենն ընդհանուր առմամբ նրանց մոտ կստեղծի անզորության զգացում: Հետևաբար այդ իրավիճակում մեր ձեռքում կլինի ամբողջ [[իշխանություն]]ը, իսկ իրենց ձեռքում՝ ոչինչ:|}}