«Դիոսկորոս (հակապապ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 3.
 
== Կարիերա ==
ԴիոսկորոսըԴիոսկորոսն Ալեքսանդրիայի եկեղեցու սարկավագ էր, սակայն 506 թվականին, որպես միաբանության հակառակորդ, ստիպված էր փախչել Հռոմ։ Այնտեղ նա ընդունվում է հռոմեացի հոգևորականների շարքերը, և շուտով զգալի ազդեցություն է ունենում հռոմեական եկեղեցում։ Ըստ Ջեֆրի Ռիչարդսի նրա շնորհիվ է, որ Թեոդորիք Մեծ կայսրը որպես լիիրավ պապ ճանաչում է Սիմմաքոսին<ref>Richards (1979). The Popes and the Papacy in the Early Middle Ages. London: Routledge and Kegan Paul. p. 76. ISBN 0710000987.</ref>։ Ավելի ուշ [[Որմիզդես (Հռոմի պապ)|Որմիզդես]] պապի օրոք նա ծառայել է որպես պապական ներկայացուցիչ կամ պատվիրակ [[Կոստանդնուպոլիս|Կոստանդնուպոլսում]],[[Հուստինիանոս Ա]] բյուզանդական կայսեր մոտ։ Նրա շնորհիվ վերջ է տրվում Ակակիոսյան հերետիկոսությանը, ինչպես նաև նա կարողանում է համոզել Որմիզդեսին մերժել Աստվածապաշտությունը<ref>Richards, Popes and the papacy, pp. 107f, 123</ref>։ Փելիքս IV (III) պապի օրոք նա դարձել էր բյուզանդական կողմի ճանաչված առաջնորդ։
 
[[6-րդ դար]]ում ավանդույթ էր ձևավորվել, և պապերն իրենք էին առաջադրում իրենց հաջորդներին։ Փելիքսը նույնիսկ ավելի հեռուն գնաց և հանդես գալով պաշտոնապես առաջադրեց Բոնիփակիոսին որպես հաջորդող պապ։ Սենատը վրդովվում է նրա որոշումից, և հոգևորականները նույնպես դատապարտում են նրա միտումը։