«Ֆեռնան Բրոդել»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 13.
[[1932]] թվականին նա վերադառնում է [[Փարիզ]], դասավանդում Պաստորի, Կոնդորսեի և Աննրի IV-ի լիցեյներում ([[1932]]-[[1935]])։ Ծանոթանում է Քոլեջ դը Ֆրանսի պատմության պրոֆեսոր [[Լյուսյեն Ֆևր]]ի հետ, ով հետագայում նրա պատմագիտական հայացքների կերպափոխման վրա նշանակալի ազդեցություն պետք է ունենա։ [[1935]] թվականին Ֆ. Բրոդելը, հրավեր ստանալով՝ մեկնում է [[Բրազիլիա]]՝ [[Սան Պաուլու]], ուր նոր հիմնադրված համալսարանի համար մասնագետներ էին պահանջվում։ Հետագայում այս առթիվ պետք է գրեր. «Հենց Բրազիլիայում ես կայացա որպես մտավորական»։ Հընթացս այս տարիների նա ամեն ձմեռ վերադառնում էր [[Եվրոպա]] և անմիջապես անցնում Միջերկրյածովյան առևտրական քաղաքների (ինչպիսիք էին՝ [[Վենետիկ]]ը, [[Դուբրովնիկ]]ը և այլք) արխիվների հետազոտությանը։ Առաջին անգամ կիրարկում է միկրոֆիլմերի հնարավորությունները՝ նկարահանում էր փաստաթղթերը և հետը տանում [[Բրազիլիա]]՝ հանգիստ պայմաններում հետազոտելու նպատակով։ Պահպանվել են այդպիսի կիլոմետրերով «փաստաթղթեր»։ [[1937]] թվականին նրան առաջարկում են ավելի ցածր աշխատավարձով աշխատանք [[Փարիզ]]ի «Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի» երկու ոչ գիտական բաժանմունքներից մեկի՝ IV բաժանմունքում (պատմության և բանասիրության) աշխատելու։ Հրավերն ընդունում է և Ֆրանսիա վերադառնալիս պատահաբար կրկին հանդիպում է [[Արգենտինա]]յից [[Ֆրանսիա]] վերադարձող ''Լ. Ֆևրին''։ Այս անգամ նրանց փոխհարաբերությունները կոլեգայական հարաբերություններից քսան օրվա ընթացքում փոխարկվում են սերտ բարեկամական հարաբերությունների։
''Լ. Ֆևրը'' Ֆ. Բրոդելին համոզում է ավարտել իր Միջերկրածովյան շրջագայություններն ու անմիջապես ձեռնամուխ լինել հետազոտության ամփոփմանը։ Սակայն [[1939]] թվականին Ֆ.Բրոդելը կրկին զորակոչվում է բանակ, իսկ արդեն հաջորդ տարի ([[1940]]) գերի ընկնում գերմանացիներին։ Շուրջ հինգ տարի մնում է գերության մեջ։ Այդուամենայնիվ, գերության այդ տարիներն անպտուղ չեն մնում. նա դպրոցական տետրերի մեջ հիշողության լարումով շարադրում է իր ապագա «Միջերկրածովքը և միջերկրածովյան ավազանը [[Ֆիլիպ
Արդեն [[1946]] թվականին նա ընդգրկվում է «Տարեգրություններ տնտեսական և ընկերային պատմության» հանդեսի խմբագրակազմում, իսկ [[1956]] թվականին՝ ''Լ. Ֆևրի'' մահից հետո, Ֆ. Բրոդելը ստանձնում է «Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի VI բաժանմունքի» և «Աննալներ» հանդեսի տնօրենի պաշտոնները։ Այդ թվում նա զբաղեցնում է և Լ. Ֆևրի Քոլեջ դը Ֆրանսի զբաղեցրած պաշտոնը։ Իսկ արդեն [[1959]] թվականին նա լրացուցիչ մի նոր գիտահետազոտական և գրադարանային կենտրոն է կառուցում՝ ՚Հումանիտար գիտությունների տունը՝ Ֆորդի ֆոնդի գումարներով, որը կբացվի [[1970]] թվականին։ Նրան հաջողվում է համախմբել ժամանակի խոշոր մտավորականներին՝ Ժ. Դյուբիին, Ժ. Լը Գոֆֆին, Է. Լը Ռուա Լադյուրիին, Մ. Էյմարին (պատմաբաններ), Ռ. Բարտին և Մ. Ֆուկոին (փիլիսոփաներ), Ժ. Լականին և Ջ. Դևերուքսին (հոգեբաներ), Պ. Բուրդյոին (ընկերաբան), Կ. Լևի Սթրոսին (մարդաբան) և այլոց։ [[1967]] թվականին նա հրատարակում է իր «Նյութական քաղաքակրթությունը, տնտեսությունը և կապիտալիզմը [[15-րդ դար|XV]]-[[18-րդ դար|XVIII դդ]].» գրքի նախնական տարբերակը, սակայն դժգոհ լինելով եղածից՝ շարունակում է դրա վրա աշխատել, ի վերջո ընդլայնված և ամփոփ տարբերակը կհրատարակի արդեն [[1979]] թվականին։
|