«Գողթն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Գողթն''', գավառ [[Մեծ Հայք]]ի [[Վասպուրական]] նահանգում, [[Արաքս]]ի ձախ ափին: Գավառը հիշատակվում է Պտղոմիոսի «Աշխարհագրության» մեջ: Գողթնում եղել է առանձին նախարարություն, որը Հայոց արքունիքում գռավել է 16-րդ գահը եւ տվել 500 հեծյալ: Ունեցել է եպիսկոպոսություն: IVդ. Գողթնում քարոզչական գործունեություն է ծավալել [[Մեսրոպ Մաշտոց]]ը, որը, ըստ ավանդության, հաստատվել էր Մսրվանիս գյուղում: Գողթնում զբաղվում էին այգեգործությամբ, գինեգործությամբ եւ շերամապահությամբ: Հնուց ի վեր Գողթնը հռչակված էր իր ժողովրդական երգիչներով՝ գուսաններով: 641-ին Գողթնը գրավել են արաբները: VIդ. Գողթնում ստեղծվել է եկեղեցական առանձին թեմ: VIIIդ. Գողթնը մտել է Սյունիքի կազմի մեջ: Xդ. Գողթնին բռնի տիրացել է արաբ ամիրան, որին հովանավորում էին [[Ատրպատական]]ի Սաջյան ամիրաները: 913-ին Յուսուֆ Սաջյանը Սյունիքի տերերից խլել է Երնջակ գավառը եւ դրել Գողթնի ամիրայի իրավասության տակ: 990-ական թթ. Գողթնը գրավել է Հայոց թագավոր Գագիկ Ա: XI դ. կեսից Գողթնը ընկել է սելջուկների, ապա մոնղոլների գերիշխանության ներքո: XVIդ. սկզբին Գողթնը եղել է Սեֆյան Պարսկաստանի կազմի մեջ: Որպես առանձին միավոր, «Ազատ Ջիրան» անունով մտնում էր Նախիջեւանի խանությանՆախիջեւանի[[Նախիջևանի խանություն|Նախիջևանի խանության]] մեջ եւ բաժանված էր 5 մահալի՝ Օրդուբադ, Ագուլիս, Դաշտ, Բելեւ, Չանանաբ: Հայակական գյուղերը կառավարել են տանուտերը, որոնց անվանել են մելիքներ: 1604-ին Գողթնի բնակչությունը բռնի գաղթեցվել է Պարսկաստան:
1752-ին Գողթնը ենթարկվել է Ատրպատականի Ազատ խանի հրոսախմբի շահատակությունը: XVIIIդ. 1-ին քառորդում Գողթնն ընդգրկվել է հայ ազատագրական շարժման ոլորտը. Գողթնի տանուտերերը գործակցել են [[Դավիթ Բեկ]]ին: Գողթնի եկեղեցիներից նշանավոր էին Շոռոթի Ս. Հակոբ գմբեթավոր բազիլիկը, Վերին Ագուլիսի Ս. Թովմա Առաքյալի վանքը, Ցղնայի Ս. Աստվածածին եկեղեցին, Մսրվանիս գյուղի Ս. Մեսրոպ Վանքը:
 
{{ծանոթագրություններ|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
[[Կատեգորիա:Վասպուրական նահանգի գավառներ]]
 
[[Կատեգորիա:Հայոց պատմություն]]
[[Կատեգորիա:Մեծ Հայք]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Գողթն» էջից