«Սուֆիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
հեռացվել է Կատեգորիա:Իսլամ, ավելացվեց Կատեգորիա:Սուֆիզմ ՀոթՔաթ գործիքով
կետադրություն
Տող 3.
Ծագել է VIII դարում [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] մշակութային կենտրոններում ([[Բաղդադ]], [[Բասրա]], [[Քուֆա]])։ Վաղ շրջանի սուֆիզմին (VIII —XI դդ.) բնորոշ է պանթեիզմը, որի տարրերը պահպանվեցին նաև հետագայում։ Սուֆիզմը կրել է [[Բուդդայականություն|բուդդայականության]], [[նեոպլատոնականություն|նեոպլատոնականության]], [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] և [[Զրադաշտականություն|զրադաշտականության]] ազդեցությունը։
 
IX դարում, շնորհիվ Զու-ն-Նուն ալ Միսրիի, Աբու Աբդալլահ ալ Մուխասիբիի, Ջունայդի, մշակվել են սուֆիզմի գաղափարախոսության հիմնական կատեգորիաները։ Ըստ սուֆիզմի,` աստված ողջ գոյություն ունեցողի սկզբնապատճառն է, սակայն աստված վեր չէ իր ստեղծածից, աշխարհը աստծու էմանացիայի արդյունքն է, աստծու էությունը թափանցել է բոլոր իրերի մեջ և արտահայտվում է դրանց մեջ տարբեր ձևերով ու տարբեր պայմաններում, սրանով են բացատրվում իրերի միջև առկա տարբերությունները, չնայած դրանց նախնական միասնությանը։
 
Սուֆիզմում հիմնականը աստծու միստիկական ճանաչողության գաղափարն է։ Աստվածն այն ամբողջականությունն է (քուլլ), որից առանձնացել են բոլոր մնացած մասերը (ջուզ)։ Մասերը ձգտում են վերամիավորվել ամբողջականի հետ։ Մարդը կարող է հասնել վերամիավորման՝ ձուլվել աստծու հետ,` միայն ինքնակատարելագործման ճանապարհն (տարիկա) անցնելով։ Նորադարձը (մուրիդ) տարիկան անցնում է հոգևոր ուսուցչի (մուրշիդ, փիր) ղեկավարությամբ։ Տարիկան ունի կանգառներ (մակամ)։ Սուֆիզմի տարբեր հոսանքներում մակամների թիվը փոփոխական է, դրանցից կարևորագույններն են ապաշխարանքը, ճգնավորությունը, աղքատությունը, բարեպաշտությունը, համբերատարությունը, ապավինությունը և զոհությունը։
 
Աստծուն միաձուլվելու գերագույն միստիկական հափշտակության վիճակը, որին ձգտում են սուֆիները, կոչվում է հալ, որն ունի տարբեր ձևեր և աստիճաններ։ Ըստ Աբու Նասր Սարրաջի, դրանք տասն են (խորհրդածություն, մերձավորություն, սեր, վախ, հույս, կիրք, մտերմություն, համոզվածություն, հայեցողություն և արժանահավատություն)։ Սուֆիների կարծիքով, մարդն ի վիճակի է ձեռք բերել մակամները սեփական ջանքերով, իսկ հալերը նրան շնորհում է աստվածը։ Ամբողջ տարիկան անցած սուֆին հասնում է իր անձի լիակատար ոչնչացմանը (ֆանա) և, լիովին լուծվելով աստծու էության մեջ, հասնում իր գլխավոր նպատակին՝ բացարձակ ճշմարտությանը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սուֆիզմ» էջից