«Ավրորա (մրցանակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 103.
== «Ավրորա» մրցանակ – 2017 ==
=== Դափնեկիր ===
[[Պատկեր:Tom Catena in Yerevan 04.jpg|մինի|Թոմ Քաթինան [[Երևանի պետական բժշկական համալսարան]]ում]]
2017 թվականին «Ավրորա» մրցանակը շնորհվել է «Գթության Մայր» հիվանդանոցի բժիշկ [[Թոմ Քաթինա]]յին, ում տեղացիները բժիշկ Թոմ են ասում: Բժիշկը հասանելի է օրը 24 ժամ, շաբաթը՝ յոթ օր՝ հոգ տանելով Նուբայի ավելի քան 750,000 բնակիչների համար՝ Սուդանի կառավարության և Սուդանի ազգային ազատագրական շարժման միջև տևական քաղաքացիական պատերազմի պայմաններում։ Օգնություն ստանալու համար մարդիկ երբեմն մի ամբողջ շաբաթ քայլում են և սովորաբար հիվանդանոց են այցելում ռմբակոծություններից ստացած վնասվածքներով և բազում այլ հիվանդություններով՝ ոսկորների կոտրվածքներից մինչև մալարիա ու թերսնում։ Ընդհանուր առմամբ՝ բժիշկ Քաթինան խնամում է օրական 500 հիվանդի և տարեկան ավելի քան հազար վիրահատություն է իրականացնում<ref name="auroraprize">{{Cite news|url=https://auroraprize.com/hy/aurora/detail/11532/dr-tom-catena-2017-aurora-prize-laureate|title=Թոմ Քաթինա. 2017թ. Ավրորա մրցանակի դափնեկիր|newspaper=AURORA PRIZE|access-date=2017-05-29}}</ref>։