«Երեք քույր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
Պիեսի առանձին դրվագները, առանձին դեմքերը և իրավիճակները ժամանակակիցները կապում էին իրական իրադարձությունների և հնարավոր նախատիպերի հետ: Այսպես, դրամատուրգի եղբայր Մ. Չեխովը հավատում է, որ ռազմական միջավայրի նկարագրությունը մի մեծ չափով հիմնված է այն դիտարկումների վրա, որ կուտակվել են Չեխովի` [[1884]] թվականին Վոսկրեսենսկում եղած ժամանակ, որտեղ այդ ժամանակ ներկայացված հրետանային բրիգադը: Չեխովը ծանոթ էր հրետանային բրիգադի հրամանատար Բ. Ի. Մաևսկոյի ընտանիքի հետ: Նրանց տանը հավաքված է եղել տեղական մտավորականությունը<ref>Твердохлебов, 1978, էջ 423:</ref>: Վասկրիսենսկի մասին պիեսը հիշեցնում է նաև դրամատուրգի քրոջը` Մարյա Պավլովնային: Այս տանը հաճախ էր լինում բրիգադի հրամանատար Ե. Պ. Եգորովը, որի նմանությամբ «Երեք քույրերի» մեջ ներկայանում է բարոն Տուզենբախը: Միևնույն ժամանակ Տուզենբախի վեճն ու մենամարտը Սալյոնիի հետ ստպեց վերհիշել ութսունականների վերջին տեղի ունեցած աղմկալի մենամարտի մասին, որի մասնակիցներից մեկը թոշակի գնացած բարոն Գ. Ֆերզենն Էր, իսկ մյուսը տեղական հրետանում տաքարյուն սպա Ս. Ն. Ջափարիձեն:
 
Միևնույն ժամանակ, Չեխովը 1900 թվականի հոկտեմբերի 16-ին [[Մաքսիմ Գորկի|Մաքսիմ Գորկուն]] «Երեք քույրերի» վերաբերյալ նամակում գրում է. «Գործողությունը տեղի է ունենում գավառական քաղաքում` Պերմում»: ԻնպեսԻնչպես ենթադրում են, Պերմը պատահականորեն չի հիշատակված: Պերմի պատմաբանները կարծում են, որ պիեսում քաղաքը միանգամայն ճանաչելի է դառնում, բայց մյուս կողմից գավառական մտավորականության տրամադրությունը բնորոշ է Ռուսաստանին XIX-XX դարերում, որոնք արտացոլված են «Երեք քույր» պիեսում: Համաձայն գրական լեգենդի, Պրոզորով քույրերի նախատիպը պերմյան լուսավորյալ Ցիմմերման քույրերն են` Օթիլյան Մարգարիտան,ովքեր քաղաքում առաջին մասնավոր դպրոցը բացեցին:
 
== Գործող անձինք ==