«Վերածննդի կերպարվեստ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 34.
Ինտերնացիոնալ գոթիկայի և նախավերածննդյան ուղղությունների սահմանագծին բուրգունդյան Հոլանդիայում XV դարի 1-ին կեսին ծնվեց հին հոլանդական արվեստը։ Բարդացված [[սրբապատկեր]]ագրությունը և խրթին [[սիմվոլիզմ]]ը զուգակցվում էին տնային նիստուկացի մանրունքների նկատմամբ ծայրահեղ ուշադրության հետ։ [[Տեմպերա]]յից դեպի յուղանկար անցումը թույլ էր տալիս նկարիչներին ավելի ցայտուն և բազմակողմանի փոխանցել առարկայական աշխարհի բազմազանությունը, խորությունը և փայլը։ Այս բոլոր ձեռքբերումները կապված են [[Ռոբեր Կամպեն]]ի և նրա աշակերտների՝ [[վան Էյկ եղբայրներ]]ի ու [[Ռոգիր վան դեր Վայդեն]]ի անունների հետ։ Դարի երկրորդ կեսին [[գոթիկա]]յի վերապրուկները և իտալական ազդեցությունները արտասովոր կերպով միահյուսվեցին [[Հանս Մեմլինգ|Մեմլինգի]] արվեստի մեջ։
 
Թեև կվատրոչենտո շրջանի Իտալիայում հետաքրքրությամբ էին հետևում հոլանդական նկարիչների ձեռքբերումներին, իտալական ազդեցությունը այդ երկրամաս թափանցեց միայն XVI դարում, երբ բավարացի [[Ալբրեխտ Դյուրեր]]ը իր արվեստը կատարելագործելու մեկնեց [[Վենեցիա]], իսկ [[Հոլանդիա]]յում ձևավորվեց անտվերպենյան [[մաներիզմ]]ի դպրոց, որին մասնավորապես պատկանում էր [[Մաբյուզ]]ը: [[Ռեֆորմացիա]]յի հետ հյուսիսային Եվրոպայում արգելվեց հոգևոր գեղանկարչությունը, փոխարենը ձևավորվեցին ոչ այնքան նախկին սերունդների նկարիչների գեղարվեսականգեղարվեստական ձեռքբերումները վերաիմաստավորելու (ինչպես Իտալիայում), որքան բնությունը անմիջականորեն զննելու վրա հիմնված նոր ժանրեր՝ [[բնանկար]], [[նատյուրմորտ]], [[ժանրային գեղանկարչություն]]:
 
== Տերմիններ ==