«Եփրատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
→‎top: վրիպակ
Տող 40.
Եփրատն այնուհետև իջնում է [[Կարնո դաշտ]], որտեղ հարթ ռելիեֆի պայմաններում առաջացնում է [[ճահիճ]]ներ (Շամբ Կարնո)։ Այստեղ գետի ջրին են խառնվում նաև հանքային աղբյուրների ջրերը։ Կարնո դաշտից գետը մտնում է Շողանի կամ Շուղնի ձորը, դուրս է գալիդ [[Աշկալայի դաշտ|Աշկալայի]] ու [[Դերջանի դաշտ|Դերջանի]] (Մամախաթունի) դաշտերը և անցնում է [[Դերջան]]ի ու [[Երզնկա]]յի գոգավորություններով։ Ապա մտնում է Կամախի սարահարթ՝ ստեղծելով խորը կիրճ և դուրս գալիս [[Խարբերդի դաշտ]], որի արևմտյան մասում միանում է Արածանի ճյուղին։ [[Կամախ]]ում է գտնվում նախկին Անի բերդը։ Վերջինս հայտնի է նրանով, որ այստեղ էին թաղվում [[Արշակունի]] թագավորները և բերդում էին պահվում արքունական գանձերը։ Երզնկան համբավավոր է իբրև [[Անահիտ]] դիցուհու սրբավայր։ Այստեղ էր տեղավորված գլխավոր մեհյանը։
 
Բարձր Հայքի այս հատվածը, որը Եփրատի ավազանի վերնագավառն է, Հայկական լեռնաշխարհի ամենաերկրաշարժային շջաննշրջանն է. կան բազմաթիվ տեկտոնական խզվածքներ, որոնցից դուրս են գալիս հանքային աղբյուրներ։
 
Միջին դարերի հայտնի ճանապարհորդ [[Մարկո Պոլո]]ն այցելել է Երզնկա։ Նա գրում է, որ այստեղ գոյություն ունեն բազմաթիվ տաք աղբյուրներ, ստեղծվել են ջերմուկային բաղնիքներ։ Այնուհետև տեկտոնական շարժումների հետևանքով աղբյուրների ելքերը փոփոխվել են և Երզնկայում բաղնիքները դադարել են գործելուց։
Եփրատը խոր կիրճից դուրս է գալիս Կապան Մադենի ([[Քեբան]]ի) մոտ, միանում Արածանի վտակին, ապա [[Մալաթիայի դաշտ]]ում բազմաթիվ վտակներ ընդունելով՝ ուժ է հավաքում պատռելու [[Տավրոսյան լեռնահամակարգ|Տավրոսի լեռնաշղթան]]։ Գետն այստեղ սղոցել է Կիմիրխանի (Կյումուրխանի) մինչև 1500 մ խորության անտեցեդենտ կիրճը, որտեղ 300 ջրվեժ ու քարվազ է առաջացնում։ Հորձանուտի ահարկու դղրդյունը լվումլսվում է շատ հեռվից։
 
Եփրատն ընդունում է բազմաթիվ վտակներ՝ Մանանաղի (Թուզլու), Աղյունաձոր (Մադեն), Տևրիկ (Ցելտ), Կավկավա (Թոխմա)։ Գետն ունի ցայտուն արտահայտված աստիճանաձև կողապատկեր (պրոֆիլ)։ Գոգավորությունների հատակի հարթ լճագետային նստվածքներում նա հանդարտ է հոսում, իսկ խոր կիրճերում բազմաթիվ սահանքներ է առաջացնում։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Եփրատ» էջից