«Օման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ +{{անաղբյուր}}
→‎Պատմություն: կետադրություն
Տող 85.
Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ.թ.ա 4-րդ հազարամյակում Օմանի տարածքում առաջացել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է [[Նեղոս]]ի, [[Տիգրիս]]ի, [[Եփրատ]]ի և [[Ինդոս]]ի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը։ 7-րդ դարի կեսին Օմանի տարածքը մտել է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կազմի մեջ, որի արդյունքում այստեղ զարգացել է [[Ֆեոդալիզմ|ֆեոդալական համակարգը]]:
16-17-րդ դարերում Օմանը գտնվել է պորտուգալացիների իշխանության տակ, որը մեծ վնաս է հասցրել Օմանի նավագնացությանը և առևտրին։ 18-րդ դարում Օմանը նվաճել են պարսիկները, սակայն [[1741]] թվականին նրանց վտարել է Ահմեդ Զաֆարիի իշխանությունը, ով ստեղծել էր հսկա ծովահեն պետություն, որը ներկայիս Օմանի տարածքից բացի զբաղեցնում էր նաև [[Պարսից ծոց]]ի կղզիները, ներկայիս [[Իրան]]ի և [[Արևելյան Աֆրիկա]]յի մերձափնյա տարածքները՝ [[Սոմալի]]ից մինչև [[Մոզամբիկ]]:
[[1832]] թվականին Օմանի սուլթանի նստավայրը տեղափոխվում է [[Զանզիբար (կղզի)|Զանզիբար]], իսկ [[1856]] թ-ին, այն ժամանակվա սուլթանի մահից հետո, երկիրը բաժանվում է իր երկու որդիների միջև՝ աֆրիկյան և ասիական մասերի։ 19-րդ դարի երկրորդ կեսին [[Միացյալ Թագավորություն|Մեծ Բրիտանիան]] գաղութացնում է Օմանը։ [[1955]] թվականից Օմանում սկսում է ազատագրական պայքար, որն աջակցություն էր ստանում արաբական երկրների և [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ-ի]] կողմից։ [[1970]] թ. ընդունվեց երկրի նոր անվանումը՝ «Օմանի սուլթանություն»: [[1971]] թ. սեպտեմբերին Օմանի սուլթանությունն ընդունվեց [[Արաբական Պետությունների Լիգա]]յի, հոկտեմբերին՝ [[Միավորված Ազգերի Կազմակերպություն|ՄԱԿ-ի]] կողմից։ [[1987]] թ-ից Օմանը բաց է տուրիզմի համար։
 
== Քաղաքական կառուցվածքը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Օման» էջից