«Պավել I»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 45.
1799 թվականին առաջին կոնսուլ [[Նապոլեոն Բոնապարտ]]ը կարողացավ երկրում ողջ իշխանությունն իր ձեռքը վերցնել, որից հետո սկսեց արտաքին քաղաքական դաշնակիցներ փնտրել: Համաեվրոպական հեղափոխության վտանգն անցել էր, և Ռուսաստանի հետ մերձեցման եզրեր էին հայտնվել: Համաշխարհային առևտրի կենտրոնացումը անգլիացիների ձեռքում դժգոհություններ էրն առաջ բերել ծովային որոշ պետությունների շրջանում: Այդ ժամանակ առաջ էր քաշվել գաղափար Ֆրանսիայի, Ռուսաստանի, [[Դանիա]]յի և [[Շվեդիա]]յի նավատորմերով կոալիցիա կազմել, և այս գաղափարի իրականացումը կարող էր շոշափելի հարված հասցնել ծովում անգլիացիների գերակայությանը:
 
Որոշիչ գործոն հանդիսացավ 1800 թվականի սեպտեմբերի 5-ին բրիտանական նավատորմի կողմից ռազմավարական նշանակության տեղակայություն ունեցող [[Մալթա]] կղզու գրավումը, որը Պավել I որպես Մալթիական օրդենի մեծ մագիստրոս համարում էր իրեն ենթարկվող տարածք և ռուսական նավատորմի պոտենցիալ միջերկրածովյան բազա: Այդ քայլը Պավելի կողմից ընկալվեց որեսորպես անձնական վիրավորանք: Ի պատասխան 1800 թվականի {{Հուլյան տոմար|նոյեմբերի 22}} (դեկտեմբերի 4)-ին Պավել I հրաման արձակեց բոլոր ռուսական նավահանգիստներում գտնվող անգլիական նավերն (մոտ 300 նավ) առնել կալանքի տակ, ինչպես նաև կասեցվեց անգլիացի վաճառականներին հատկացվող վճարումները և ամբողջ երկրում արգելվեց անգլիական ապրանքների վաճառքը: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները ընդհատվեցին<ref>Английский посол [[Уитворт, Чарльз, 1-й граф|Уитворт]], которого Павел просил удалить из России, стал распространять слухи о безумии русского императора; в своём донесении от 6 марта 1800 года он пишет: «Император буквально с ума сошёл… С тех пор, как он вступил на престол, психическое расстройство его стало постепенно усиливаться…»</ref>:
 
1800 թվականի {{Հուլյան տոմար|դեկտեմբերի 4-6}}(18) կնքվեց դաշնակցային պայմանագիր Ռուսաստանի, [[Պրուսիայի թագավորություն|Պրուսիայի]], Շվեդիայի և Դանիայի միջև: Անգլիայի դեմ հայտարարվեց զինված չեզոքություն: Բրիտանական կառավարությունը հրամայեց գրավել թշնամական կոլաիցիայի անդամ պետությունների նավերը: Ի պատասխան այս գործողությունների` Դանիան գրավեց [[Համբուրգ]]ը, իսկ Պրուսիան` [[Հաննովեր]]ը<ref>Владения [[Ганноверская династия|Ганноверской династии]], занимавшей в то время британский престол.</ref>: Դաշնակից կոալիցիան էմբարգո հայտարարեց Անգլիա ներմուծվող ապրանքների, հատկապես ցորենի վրա, հույս ունելաով, որ հացի պակասը ծնկի կիջեցնի թշնամուն: Շատ եվրոպական նավահանգիստներ փակ էին անգլիական նավերի համար:
Տող 58.
Ջոկատը ետ է կանչվել [[Աստրախան]]ի մոտակայքից անմիջապես Պավելի մահից հետո:
Այնպես, ինչպես Եկատերինայի մահից հետո նրա իրավահաջորդը ետ կանչեց [[Վալերի Զուբով]]ի գլխավորությամբ ռուսական զորքը, [[Ռուս-պարսկական պատերազմ (1796)|որի խնդիրը]] [[Պարսկաստան]]ը գրավելն էր:
 
== Դավադրություն և մահ ==
Հակառակ ձևավորված տեսակետի, Պավելի կառավարման տարիներին կատարվել է ոչ թե մեկ, այլ մի քանի մահափորձ կայսեր հանդեպ: Այդ ժամանակահատվածում զորքում ֆիքսվել է խուճապի երեք դեպք: Երկու անգամ գրանցվել է կայսեր` [[Պավլովսկ]] կատարած այցի ժամանակ, մեկ անգամ` [[Ձմեռային պալատ]]ում: Կայսր Պավելի թագադրումից հետո [[Սմոլենսկ]]ում ստեղծվեց գաղտնի կազմակերպություն: Դրա անդամների նպատակը Պավելի սպանությունն էր: Դավադրությունը բացահատվեց: Անդամները աքսորվեցին կամ ուղարկվեցին ծանր աշխատանքների: Հետաքննության նյութերը Պավելի հրամանով ոչնչացվել են:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Պավել_I» էջից