«Բալդուին II (Երուսաղեմի արքա)»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ |
|||
Տող 61.
Մերձավոր Արևելքում քրիստոնեական առաջին պետության՝ [[Եդեսիայի կոմսություն|Եդեսիայի կոմսության]] ղեկավար դառնում է [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուին Բուլյոնցին]], [[խաչակրաց առաջին արշավանք]]ի գլխավոր մասնակիցներից մեկը։ Նրա կառավարման ժամանաշրջանում Բալդուին դը Բուրը ծառայության մեջ էր [[Անտիոքի դքսություն|Անտիոքի դուքս]] [[Բոհեմունդ I (Անտիոքի դուքս)|Բոհեմունդ Տարենտացու]] մոտ, իսկ երբ Բոհեմունդը 1100 թվականին գերի է ընկնում [[սելջուկներ]]ի մոտ, նշանակվում է դքսության խնամակալ և կառավարում էր դուքսի ազգական [[Թանկրեդ դ'Օտվիլ]]ի հետ համատեղ։
Այդ նույն 1100 թվականին մահանում է [[Երուսաղեմի թագավորություն|Երուսաղեմի թագավորության]] չթագադրված կառավարիչ [[Գոդֆրուա Բուլյոնցի]]ն, որից հետո արքա է ընտրվում [[Բալդուին I (Երուսաղեմի արքա)|Բալդուին Բուլյոնցին]]։ Մեկնելով [[Երուսաղեմ]], Բալդուինը Եդեսիայի կոմսության իշխանությունը հանձնում է Բալդուին դը Բուրին։
[[Պատկեր:Baldwin II of Jerusalem pris.jpg|225px|մինի|ձախից|[[Սելջուկներ]]ը գերի են տանում Բալդուինին ([[Մանրանկարչություն|մանրանկար]], [[1280]] թվական)]]
[[1104]] թվականին Եդեսիան հարձակման է ենթարկվում [[Մոսուլ]]ի էմիր Ջեքերմիշի և [[Մարդին]]ի կառավարիչ Սուքման իբն Արթուկի բանակների կողմից։ Օգնության կանչելով [[Անտիոք]]ի և [[Գալիլեա]]յի խաչակիրներին, Բալդուինը մարտնչում է [[սելջուկներ]]ի դեմ [[Հառանի ճակատամարտ]]ում, սակայն ջախջախիչ պարտություն է կրում։ Խաչակիրների բանակը ջախջախվում է, իսկ ինքը՝ Բալդուինը, գերի է տարվում և փակվում Մոսուլի զնդանում։ Նրա բացակայության ժամանակ դքսության խնամակալ է դառնում [[Թանկրեդ դ'Օտվիլ]]ը։ Թանկրեդը և Բոեմունդը չեն փորձում պայմանավորվել սելջուկների հետ Բալդուինի ազատագրման համար և նախընտրում են փրկագնել միայն իրենց սեփական վասալներին։ Բալդուինը գերության մեջ անց է կացնում չորս տարի և ազատվում է շնորհիվ [[Ժոսլեն I (Եդեսիայի կոմս)|Ժոսլեն դը Կուրտենեի]] ջանքերի, մորական կողմից իր ոչ հարազատ եղբոր, ով իր ավատատիրոջ համար վճարում է 60 000 [[դինար]] փրկագին։
|