«Եվրիպիդես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
[[մ.թ.ա.408]] ընդունելով [[Մակեդոնիա]]յի արքա [[Արքելաոս]]ի հրավերը մեկնում է այդ երկիր, որտեղ և վախճանվում է [[մ.թ.ա.406]]: Չար լեզուները նրա մահվան շուրջը հորինել են երկու լեգենդ. դրանցից մեկի համաձայն՝ Եվրիպիդեսին հոշոտել են շները, մյուսի համաձայն՝ նրա կնատյացությունից զայրացած կանայք։
Հունական դրամատոիրգիայիդրամատուրգիայի երեք տաղանդավոր ներկայացուցիչներն են՝ Էսքիլեսը, Սոփոկլեսը և Եվրիպիդեսը։ Եվրիպիդեսը տասնհինգ տարով փոքր էր Սոփոկլեսից, նա ծնվել է մ.թ.ա. 480-406 թթ. Սալամինում, ըստ ավանդության, հենց այն օրը, երբ տեղի է ունեցել Սալամինի ճակատամարտը։ Եվրիպիդեսի սոցիալական ծագումը ստույգ հայտնի չէ։ Ըստ որոշ տեղեկությունների, նրա հայրը խանութպան էր, իսկ մայրը՝ մրգավաճառ։ Ավելի հավանական է, որ Եվրիպիդեսը հարուստ տոհմի շառավիղ էր, քանի որ նա փայլուն կրթություն է ստացել։ Պատանեկան տարիներին ապագա ողբերգակը նկարչական ընդունակություններ է ցուցաբերել։ Ստացել է բազմակողմանի կրթություն, սովորել է նաև մարմնամարզություն և նկարչություն։ Մոտ է եղել ժամանակի աղատախոհ փիլիսոփաներ Անաքսագորասի, Պրոտագորասի, Պրոդիկոսի հետ՝ որոնց ազդեցության տակ ձևավորվել է նրա աշխարհայացքը։ Քաղաքական հայացքներով հարել է «չափավոր» դեմոկրատներին, սակայն հասարակական կյանքի, կրոնական հարցերում մեծ ազատախոհություն է դրսևորել։ Եվրիպիդես ողբերգությունները սկսել են բեմադրվել մ.թ.ա. 455-ին, սկզբում մեծ հաջողություն չեն ունեցել, քանի որ և գաղափարական, և կառուցվածքային առումով նորույթներ էին։ Ընդհանրապես, մեծ ողբերգակի դրամատիկական ժառանգությունն ըստ արժանավույն գնահատվել է միայն նրա մահվանից հետո։ Կյանքի օրոք նա ողբերգակների մրցույթում միայն երեք անգամ է հաղթող ճանաչվել։ Եվրիպիդեսը մենասեր, մռայլ մարդ էր, սիրում էր առանձնանալ ու ստեղծագործել. շատ հարուստ գրադարան ուներ։ Սալամիս կղզում մի ծովահայաց քարանձավ համարվում էր Եվրիպիդեսի սիրելի աշխատատեղին։ Քաղաքական կյանքին չէր մասնակցում, սակայն իր գրվածքներում միշտ անդրադարձել է ժամանակի կարևոր իրադարձություններին ու խնդիրներին։ Եվրիպիդեսի ստեղծագործության հիմքն այն է, որ նա ընդհանրապես հրաժարվում էր կրոնապաշտամուտքային բովանդակությունից, և իր հերոսներին դարձնում էր իրական մարդիկ։
 
Սոփոկլեսը հետևյալ կերպ է բնութագրել իր տարբությունը Եվրիպիդեսից. «Ես մարդկանց պատկերել եմ այնպես ինչպես նրանք պետք է լինեն, իսկ Եվրիպիդեսը պատկերել է այնպես ինչպես մարդիկ կան իրական կյանքում»: Եվրիպիդեսի գործունեության շրջանը զուգատիպումզուգադիպում է Աթենքի դեմոկրատիայի ճգնաժամին։ Նա քաղաքական ոչ մի կուսակցության չէր պատկանում, բայց իր ողբերգությունների մեջ արտացոլել է Աթենքի ամբողջ հասարակական կայնքի փոփոխությունները։ Եվրիպիդեսը նոր էտապ էր ստեղծել հունական դրամատուրգիայի պատմության մեջ ձևականորեն մասնակից լինելով իր շուրջը բորբոքվող քաղաքական հասարակական եռուզեռին։ Նա իր ողբերգությունների մեջ պատկերել է ժամանակի հատկություններով լի փոթորկալից կյանքը։ Նա իր ստեղծագործություններում ցուցադրել է հասարակական խավի բոլոր ներկայացուցիչներին։ Քաղաքական կուսակցությունների սուր պայքարի շրջանում Եվրիպիդեսը կասկածի տակ է առել տիրող կարգերը ու բարքերը, որտեղ կաշառակիրությունըկաշառակերությունը և շողոքորթությունը հասել էին մեծ չափերի։ Եվրիպիդեսը չէր հանդուրժում անհատի որև էորևէ ճնշում, ուստի և նրա պայքարը կրոնական նապապաշտւմների դեմ ստանում է լայն ծավալ։ Օգտագործելով դիցաբանական նյութը, Եվրիպիդեսը դրա վրա հյուսում է հունական ռեալ իրականությունը և կասկածի է ենթարկում ավանդական բարոյականությունը, կրոնական ըմբռնումները։ Իսկ դիցաբանակն նյութտ Եվրիպիդեսի մոտ միայն պատրվագ է եղել ժամանակի հրատապ խնդիրները հրապարակ հանելու համար։ Հետևելով այդ խնդիրների առաջխաղացմանը Եվրիպիդեսը իր հերոսներին մարդկայնացրել է և նրանց օժտել սովորական մարդկային կրքերով։ Եվրիպիդեսը կարողացավ իր ողբերգությունների հերոսներին աստվածների դիրքերից իջեցնել սովորական մարկանց աստիճանին։ Նրանց գործող անձանց ներքին և արտաքին կերպարանքների մեջ այլևս չկար այն բարձր ոճը որը մենք տեսնում ենք Էսքիլեսի և մասամբ Սոփոկլեսի մոտ։
 
== Ստեղծագործություններ ==