«Գոռ Վերբինսկի»–ի խմբագրումների տարբերություն

== Կենսագրություն ==
Գոռ Վերբինսկին ծնվել է 1964 թվականի մարտի 16-ին [[Թենեսի]] նահանգի<ref>[http://www.vokrug.tv/person/show/gor_verbinski/ http://www.vokrug.tv/person/show/gor_verbinski/]</ref> [[Օք Ռիջ]] քաղաքում։ 1987-ին ավարտել է [[Կալիֆոռնիայի համալսարան]]ը։ Ռեժիսորի կարերան սկսել է՝ նկարահանելով տեսահոլովակներ։ Նկարահանած հոլովակների համար արժանացել է մի շարք մրցանակների։ Նրա «հաճախորդների» թվում են եղել «Նայք», «Բուդվայզեր», «Կոկա-Կոլա», «7 Ապ», «Քենոն», «Յունայթեդ Աէրլայնս» ընկերությունները։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Կարիերա ==
1997-ին Գոռը նկարահանում է իր առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Մկան որս»-ը, որը հոլիվուդյան պրոդյուսերներին նկատել տվեց Վերբինսկուն։ 4 տարի անց, 2001 թվականին, նա նկարահանեց «Մեքսիկացին» ֆիլմը, որում հանդես եկան այնպիսի հոլիվուդյան գերաստղեր, ինչպիսիք են՝ [[Բրեդ Փիթ]]ն ու [[Ջուլիա Ռոբերտս]]ը։ 2002-ին, Վերբինսկին փորձեց իր ուժերը ավելի լուրջ ժանրում՝ նկարահանելով «[[Զանգ]]» ֆիլմը՝ [[Նաոմի Ուոթս]]ի գլխավոր դերակատարմամբ։ 2003-ին, հոլիվուդյան ամենահաջողակ պրոդյուսերներից մեկը, Ջերի Բրուկհայմերը Վերբինսկուն կցեց իր մեծաբյուջետ և շատ լուրջ պրոեկտին, որի անունն է «[[Կարիբյան ծովի ծովահենները (ֆիլմաշար)|Կարիբյան ծովի ծովահենները]]»։ Երևի հենց ինքը՝ Ջերին չէր պատկերացնում, որ ֆիլմաշարը կունենա անհավանական կոմերցիոն հաջողություն։ Նույն թվականին նկարահանվեց ֆիլմաշարի առաջին մասը՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. «Սև մարգարտի» անեծքը]]»։ Ֆիլմի բյուջեն կազմեց 140 միլիոն դոլար, հասույթը կազմեց ավել քան 654 միլիոն դոլար։ Ֆիլմը սիրվեց ոչ միայն հանդիսատեսի, այլև կինոքննադատների կողմից, և արժանացավ բավականին բարձր վարկանիշի։ Այսպիսի հաջողությունը ստիպեց ստեղծողներին ֆիլմին շարունակություն տալ։ Հաշվի առնելով սցենարիստներ՝ [[Տեդ Էլլիոթ]]ի, [[Թերրի Ռոսիո]]ի ու [[Ստյուարտ Բիտի]]ի վառ երևակայությունը, Ջերի Բրուկհայմերի ոգևորությունը, ցանկությունն ու Գոռ Վերբինսկու պատրաստակամությունը, դրան գումարած նաև «Դիսնեյի» շահագրգռվածությունը, ֆրանշիզի երկրորդ մասի ստեղծումը դարձավ միայն ժամանակի խնդիր։ 2006-ին սկսվեցին երկրորդ մասի նկարահանումները, որն անվանվեց՝ «[[Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալի սնդուկը]]»։