«Տիգրան Կարապետյան (թարգմանիչ)»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գրող | անուն = Տիգրան Կարապետյան | բնագիր անուն = | պատկեր = | նկարագրում = | ծննդյան անո...»:)
 
{{այլ կիրառումներ|Տիգրան Կարապետյան}}
{{Տեղեկաքարտ Գրող
| անուն = Տիգրան Կարապետյան
| վիքիպահեստում =
}}
'''Տիգրան Արշակի Կարապետյան''' ([[1922]], [[օգոստոսի 14]], [[Նոր Բայազետ]] (այժմ՝ Գավառ) - [[1990]], [[մայիսի 5]]<ref name="Բախտիար">[[Բախտիար Հովակիմյան]], Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 630:</ref>, Երևան), հայ թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու (1961), խմբագիր: ԽՍՀՄ գրողների միության անդամ [[1970]] թվականից:
 
[[1941]] թվականին ավարտել է Մելիտոպոլի օդաչուական ուսումնարանը և որպես օդաչու ծառայել բանակում: Մասնակցել է [[Հայրենական մեծ պատերազմ]]ին: [[1950]] թվականին ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը: Դասախոսել է Հայկական թատերական ընկերությունում: 1955-1966-ին ՀԽՍՀ ԳԱ հրատարակչությունում եղել է ավագ, ապա գլխավոր խմբագիր, 1966-1978-ին՝ ավագ գիտաշխատող ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում: 1978 թվականից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող: 1961 թվականին «Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին» թեմայով ատենախոսություն է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան:
 
Պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով<ref>Հայկ Խաչատրյան, Գրական տեղեկատու, Ե., «Սովետական գրող», 1986,
էջ 248:</ref>:
 
== Երկեր ==
* Վրաց գրական միտքը Հայաստանի և հայերի մասին, Ե., 1962, 163 էջ:
* Թումանյանը և Վրասաանը, Ե., 1964, 58 էջ:
* Լուսավոր հայացքով, Ե., «Հայաստան», 1969, 209 էջ:
* Գաբրիել Սունդուկյանը և Վրաստանը, Ե., «Հայաստան», 1976, 106 էջ:
* Անոսկոր հավերը (երգիծական պատմվածքների ժողովածու), Ե., «Հայաստան», 1976, 66 էջ:
 
== Թարգմանություններ (ռուսերենից և վրացերենից) ==
* [[Կոնստանտին Պաուստովսկի]], Սպիտակ ծիածան, Ե., «Հայաստան», 1965, 226 էջ:
* [[Էլիզբար Ջեդգինիձե]], Գարունը վաղ սկսվեց (վեպ), Ե., «Հայաստան», 1968, 311:
* [[Մերլ Ռոբեր]], Կղզին, Ե., «Հայաստան», 1978, 508 էջ:
* [[Նորբերտ Ֆրիդ]], Կայսրուհին, վեպ Շառլոտա Մեքսիկացու մասին, Ե., «Սովետական գրող», 1982, 512 էջ:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Կարապետյան, Տիգրան}}