«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 5.
 
== Ձևավորման սկզբնական փուլ ==
Սկզբնական փուլում՝ նախքան Պաշտպանության բանակ կանոնավոր համակարգի ձևավորումը, կամավորական ստորաբաժանումների գործողությունները համակարգել են ընդհատակյա ինքնապաշտպանության կոմիտեն, շտաբը, [[ԼՂՀ]] պաշտպանության խորհուրդը՝ [[Արթուր Մկրտչյան (քաղաքական գործիչ)|Արթուր Մկրտչյանի]] գլխավորությամբ։ [[1991]]-ի [[փետրվար]]ից մինչև [[1992]] թվականի սկիզբը ԼՂՀ-ում կազմավորվել են 10-ից ավելի կամավորական վաշտեր ու ջոկատներ՝ 1000-ից ավելի կամավորականներով, որը կանոնավոր բանակի ստեղծման լուրջ նախադրյալ էր։ [[1992]] թվականի [[փետրվարի 29]]-ին կամավոր, ստորաբաժանումներին շնորհվել է ինքնապաշտպանական ուժերի պետական կարգավիճակ, իսկ ԼՂՀ ԳԽ նախագահության [[1992]] թվականի [[մարտի 4]]-ի որոշմամբ [[գնդապետ]] [[Արկադի Տեր-Թադևոսյան]]ը նշանակվել է [[Արցախ]]ի [[ԻՊՈՒ]]-ի հրամանատար, որի պարտականությունները [[1991]] թվականի սեպտեմբերից կատարում էր [[Արկադի Կարապետյան]]ը։ [[1992]] թվականի [[հունվարի 21]]-ի՝ լույս 22-ի [[գիշեր]]ն ազատամարտիկները ճնշել են [[Ստեփանակերտ]]ի [[Կրկժան թաղամաս]]ում ամրացված թշնամու հենակետը, [[փետրվարի 10]]-[[Փետրվարի 22|22]]-ին վնասազերծել են Մալիբեկլու, Ղուշչիլար, Ղարադադլու և Վերին Վեյսալու գյուղերի կրակակետերը, [[փետրվարի 26-]]ին ազատագրել [[Խոջալու]]ն և [[օդանավակայան]]ը։ 1992 թվականի [[մարտի 26]]-ին, մինչև ՊՆ-ի ստեղծումը, ԼՂՀ Նախարարների խորհրդին առընթեր ստեղծվել է ռազմական ոլորտի ժամանակավոր կառավարման մարմին՝ Ինքնապաշտպանության կոմիտե (ԻՊԿ, նախագահ՝ [[Սերժ Սարգսյան]])։ ԻՊՈՒ-ի առաջին խոշոր մարտական հաջողությունը [[Շուշիի ազատագրում]]ն էր 1992 թվականի [[մայիսի 9]]-ին (այդ օրն ավելի ուշ հայտարարվել է ԼՂՀ ՊԲ ստեղծման օր), որին հաջորդել է [[Լաչին]]ի ազատագրումն ու [[ՀՀ]]-ի հետ ցամաքային կապի վերականգնումը։ ԻՊԿ նախագահի հրամանով 1992 թվականի [[օգոստոսի 14-]]ին ԻՊՈՒ-ի կազմում ստեղծվել են [[Ասկերան]]ի (հրամանատար՝ [[Վիտալի Բալասանյան]]), [[Հադրութ]]ի ([[Արթուր Աղաբեկյան]], 1993 թվականի սեպտեմբեր-դեկտեմբերին՝ [[Վարդան Ավետիսյան]]), [[Մարտակերտ]]ի (Նորայր Ղանիելյան, [[1993]] թվականի նոյեմբերից՝ Աշոտ Առուշանյան), Մարտունիի (Մոնթե Մելքոնյան, 1993 թվականի հունիսից՝ [[Մովսես Հակոբյան]]), 3-րդ [կազմավորվել է 1993-ի դեկտեմբերինին, Մարտունիի պաշտպան, շրջանի (ՊՇ) վերակազմավորման արդյունքում, հրամանատար՝ [[Նելսոն Սողոմոնյան]]], Շահումյանի (կազմավորվել է [[1994]] թվականին՝ «Եղնիկներ» պարտիզան, ջոկատի հիմքի վրա, հրամանատար՝ [[Սերգեյ Չալյան]]), [[Շուշի]]ի ([[Վաչագան Իշխանյան]]), [[Ստեփանակերտ]]ի (Կենտրոնական, [[Սամվել Կարապետյան]]) ՊՇ-ները։ Նույն թվականի օգոստոսի 15-ին ԼՂՀ ԳԽ նախագահության որոշմամբ Պատվո պահակախումբ [[Ստեփանակերտ]]ի պանթեոն-հուշահամալիրը կազմավորվել է Պաշտպանության պետական կոմիտե (ՊՊԿ, նախագահ՝ [[Ռոբերտ Քոչարյան]]), որին վերապահվելեն երկրի ողջ գործադիր իշխանության գործառույթները։
 
== Ձևավորման հիմնական փուլ ==