«Ղարաքիլիսայի ճակատամարտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 18.
'''Ղարաքիլիսայի ճակատամարտ''' (1918), տեղի է ունեցել [[1918]] թ. մայիսի 24-28-ին հայկական և թուրքական զորքերի միջև, [[Վանաձոր|Ղարաքիլիսայի]] մոտ։ [[Ռուսաստան]]ում 1917 թ. [[Հոկտեմբերյան հեղափոխություն]]ից հետո ռուսական զորքերը հեռացել էին Արևմտյան Հայաստանի տարածքից, և գեներալ [[Թովմաս Նազարբեկով]]ի (Նագարբեկյան) գլխավորած հայկական կորպուսը մնացել էր թուրքական գերազանց ուժերի դեմ։ Թուրքերը, խախտելով Անդրկովկասյան կոմիսարիատի հետ Երզնկայում 1917 թ. դեկտեմբերի 5-ին կնքած զինադադրը, 1918 թ. սկզբին ներխուժեցին Արևմտյան Հայաստան, վերանվաճեցին Երզնկան, [[Կարին]]ը, [[Սարիղամիշ]]ը, [[Կարս]]ը, մայիսի 15-ին գրավեցին [[Գյումրի|Ալեքսանդրապոլը]]։ Թուրքական գերակշիռ ուժերի ճնշման տակ հայկական կորպուսը նահանջեց, նրա հետ արտագաղթեցին նաև տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի ջոկատը։ Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց [[Երևան]]ի մյուս մասը՝ Ղարաքիլիսայի ուղղությամբ։
 
Մայիսի 20-ին թուրքերը գրավեցին [[Ջաջուռ]]ը, [[ԱղբուլաղԼուսաղբյուր (Լոռու մարզ)|Աղբուլաղը]]ը, [[ՂալթաղչիՀարթագյուղ|Ղալթաղչին]]ն, մայիսի 21-ին՝ Վորոնցովկան։[[Տաշիր|Վորոնցովկան]]։ [[Ստեփանավան|Ջալալօղլիի]] մոտ, երկօրյա մարտերից հետո (մայիսի 21-22-ին), Անդրանիկի ջոկատը կենտրոնացավ [[Դսեղ]] գյուղում, ապա շարժվեց դեպի [[Դիլիջան]]։ Գեներալ Նազարբեկովի հրամանով 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Բեյ-Մամիկոնյան) և երկու լեռնային մարտկոցներ քաշվեցին դեպի [[Շահալի]], մնացածները կենտրոնացան Դիլիջանի մոտ։ Մայիսի 24-ին գրավեցին [[Սպիտակ|Համամլուն]]։ Ղարաքիլիսայի մոտ կենտրոնացած հայկական զորքը (հրամանատար՝ Թ. Նագարբեկով) ուներ 6 հազար զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրք, զորքը (հրամանատար Ջավադ բեյ)՝ 10 հազար ասկյար, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցել են Ղարաքիլիսայի շրջակա գյուղերի բնակիչները։
 
Հայկական ուժերը թուրքերին հիմնական հարվածներ հասցրին Ղշլաղ գյուղի (այժմ՝ Վանաձորի Տավրոս թաղամաս) մոտ, [[Բազում|Բզովդալի]] մատույցներում և [[Մայմեխ]] լեռան լանջերին ու թուրքական գերակշիռ ուժերին հարկաղրեցին նահանջել դեպի Համամլու։ Մարտերի ընթացքում հայերը տվեցին մեծ կորուստներ (շուրջ 2500 մարդ սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ կորուստներ տվեցին նաև թուրքերը, սակայն, համալրում ստանալով, նրանք անցան հակահարձակման, և հայկական ուժերը հարկադրված նահանջեցին Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորեցին հայ բնակչությանը, ավերեցին գյուղերը։