«Յուհան Ավգուստ Ստրինդբերգ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 2.
'''Յուհան Ավգուստ Ստրինդբերգ''' ({{lang-sv|Johan August Strindberg}}, {{ԱԾ}}), շվեդ գրող։
 
Ճանաչվել է «Մեստեր Ուլուֆ» ([[1872]] թվականին) պատմական դրամայով։ ՍտրինդրերգըՍտրինդբերգը քննադատել է բուրժական հասարակությունը, արտահայտել իր համակրանքը սոցիալիզմի նկատմամբ («Կարմիր սենյակ», [[1879]] թվականին, վեպ), սուր ծաղրի ենթարկել բուրժուական քաղաքակրթությունը («Նոր թագավորություն», [[1882]] թվականին, պամֆլետվիպակ), մերկացրել է բուրժուական ամուսնության հիմքերը («Պատմվածքներ ամուսնության մասին», [[1884]]-[[1886]] թթ․)։ Ժ․ Ժ․ Ռուսոյի, Ա․ Կ․ Սեն-Սիմոնի, Շ․ Ֆուրիեի գաղափարներն են արտահայտված «Ուտոպիան իրականության մեջ» ([[1885]] թ․) նովելների ժողովածուում։ [[1880]]-ական թվականների վերջերի ստեղծագործություններում նկատելի է նատուրալիզմի և իմպրեսիոնիզմի ուժեղազդեցությունը, թեև ՍտրանդրերգըՍտրանդբերգը նրանց գեղագիտությունն ամբողջապես չի ընդունել։
 
«Նատուրալիստական» լավագույն պիեսներն են «Հայրը» ([[1887]] թ․), «Ֆրյոկեն Յուլիա» ([[1888]] թվականին), «Ընկերներ» ([[1888]] թ․), «Վարկատուներ» ([[1889]] թ․) սոցիալ-հոգեբանական դրամաները։ [[1888]] թվականին ՍտրինդրերգըՍտրինդբերգը դիմել է Ֆ․ Նիցշեի ուսմունքին («Խենթի խոստովանությունը», [[1888]] թ․, վեպ), սակայն, հերոսացնելով գիտնական-անհատապաշտներին («Չանդալա», [[1889]] թ․, վիպակ, «Խութակղզիների վրա», [[1890]] թ․, վեպ), ի վերջո փառազերծել է «գերմարդկայինը» որպես անբարոյականություն և հանցագործություն։ «Դժոխք» ([[1897]] թ․) և «Լեգենդներ» ([[1898]] թ․) ինքնակենսագրական գրքերին հատուկ են միստիցիզմի տարրեր։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ստեղծել է «քնարական» կամ «կամերային» դրամաներ՝ «Ճանապարհ դեպի Դամասկոս» (1898-1904 թթ․, եռերգություն), «Մահվան պարը» ([[1901]] թ․), «Տեսիլքների խաղը» ([[1902]] թ․), «Ուրվականների սոնատը» ([[1907]] թ․)։ ՍտրինդրերգիՍտրինդբերգի ստեղծագործության մեջ կարևոր տեղ են գրավում պատմական դրամաները՝ «Գուստավ Վազա» ([[1899]] թ․), «Էրիկ XIV» ([[1899]] թ․), «Էնգելբրեկտ» (1901 թ․), «Կարլ XII» ([[1901]] թ․), «Քրիստինա» ([[1903]] թ․), որոնցում նա հաստատել է ժողովրդավարության գաղափարը։
 
ՍտրինդրերգիՍտրինդբերգի 1900-ական թվականին արձակը համակված է սոցիալական արատների կրքոտ մերկացումով, հասարակական իդեալների որոնումներով («Միայնակը», [[1903]] թ․, «Գոթական սենյակներ», [[1904]] թ․, «Մեր դրոշներ», [[1905]] թ․)։ Նրա հրապարակախոսությունը («Բաց նամակներ Ինտիմ թատրոնին», [[1909]] թ․, եռահատոր «Կապույտ գիրք», [[1907]]-[[1908]] թթ․, «Ճառեր՝ ուղղված շվեդական ազգին», [[1910]] թ․) վերաբերում է ժամանակի իրադարձություններին, ազատագրական ու բանվորական շարժման հարցերին։ ՍտրենդրերգիՍտրենդբերգի ստեղծագործությունները նկատելի ազդեցություն են գործել եվրոպական դրամատուրգիայի վրա։
 
== Ծանոթագրություններ ==