Բացել գլխավոր ցանկը

Changes

Ի վերջո, ծանր կացության մեջ հայտնված պարսից արքունիքն ստիպված եղավ թեթևացնել հարկերը, հաշտվել Հայաստանի լայն ինքնավարության հետ, հրաժարվել բռնի կրոնափոխության ծրագրից։ Սակայն գերված հոգևոր առաջնորդները և նախարարները Տիզբոնում դատվեցին։ Առաջինները մահապատժի ենթարկվեցին, իսկ երկրորդներն ուղարկվեցին Միջին Ասիայի կողմերը։ Ավելի ուշ նրանց թույլատրվեց վերադառնալ հայրենիք և տիրել իրենց կալվածքներին։ Որպես ապստամբության առաջնորդներից մեկի՝ պարսից արքունիքը բանտ նետեց Վասակ Սյունուն, որը մահացավ ծանր հալածանքներից։ Հայրենիք վերադարձավ նաև հայոց այրուձին։ Պարսից արքունիքը որոշ ժամանակ վարում էր հայերին սիրաշահելու քաղաքականություն։
 
Վարդանանց պատերազմը հայոց պատմության հերոսական էջերից է։ [[Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայոց եկեղեցին]] սրբացրել է Ավարայրում զոհված մարտիկներին և նրանց դասել «հայրենիքի նահատակների» շարքը։ Մինչև օրս էլ «Վարդանանց տոնը» հանդիսավորապես նշվում է համայն հայության կողմից<ref>[http://www.findarmenia.com/arm/history/19/167/171 Ավարայրի ճակատամարտ]</ref>:կողմից։
 
Ավարայրի ճակատամարտը իր գեղարվեստական արտացոլումն է գտել [[Դերենիկ Դեմիրճյան]]ի «[[Վարդանանք (պատմավեպ)|Վարդանանք»]] պատմավեպում։
29 416

edits