«Ընկուզենի սովորական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 37.
 
== Բաղադրություն ==
Ընկույզը խիստ արժեքավոր սննդամթերք է. այն 3 անգամ ավեփավել է [[ճարպ]] պարունակում, քան կտավատը կամ արևածաղիկը (45-78 °)։ Ընձյուղի յուղը դյուրամարս է, պարունակում է զգալի քանակությամբ պրովիտամին A, չհագեցած յուղաթթուներ, որոնք խիստ կարևոր են մարդու օրգանիզմի համար։ Ընկույզի միջուկը պարունակում է նաև 8—21 % սպիտակուցներ և 5-15,6 %: Կանաչ վիճակում պտղի արտաքին կեղևը պարունակում է 1050—3036 մգ/տոկոս վիտամին C, 15—25 % դաբաղանյութեր, գալլային և էգալլային թթուներ։ ճասունՀասուն պտղի միջուկը պարունակում է A, B, C, վիտամիններ և այլ օգտակար նյութեր։ Կանաչ պտղապատում C վիտամինն ավելի շատ է, քան կիտրոնի, մասուրի, սև հաղարջի պտուղներում։ Բացի այդ, կանաչ պտուղները պարունակում են [[կիտրոնաթթու]] և [[խնձորաթթու]], [[կալցիումի ֆոսֆատ]] և այլն։ Դրանից պատրաստում են ընկույզի կաթ, կոնֆետներ, հալվա։ 100 գ միջուկը պարունակում է մինչև 800 կկալ։ Ընկույզի 1 կգ միջուկը կարող է փոխարինել մեկական կգ մսին, ձկանը, կարտոֆիլին, տանձին և 1 լ կովի կաթին' միասին վերցրած։ Ընկույզը իր կալորիականությամբ 8 անգամ գերազանցում է ցորենի հացին, 11 անգամ կովի կաթին, 7 անգամ' կարտոֆիլին, 15 անգամ՝ տանձին և այլն։ ճատուկՀատուկ արժեք են ներկայացնում ընկույզի միջուկում պարունակվող երկաթի ու կոբալտի աղերը։ Արյան պակասություն ունեցողներին խորհուրդ է տրվում է ընկույզն օգտագործել որպես բուժիչ սնունդ։ Ընկուզենու կանաչ տերևները պարունակում են իրենց կշռի 4-5 %-ի չափով [[վիտամին C]], [[կարոտին]] ( A պրովիտամին), [[Վիտամին B1|վիտամին B]] , դաբաղանյութեր, մինչև 0,3 % եթերայուղեր, յուգլանդին ալկալոիդ, 0,3 % ինոզիտ (մկանային շաքար) և յուգլոն ներկանյութը, որը միաժամանակ ունի մանրէասպան հատկություն։ Այդ նյութի շնորհիվ է, որ ընկույզի տերևները մահացու են մանրէների, միջատների և նույնիսկ որոշ ձկների համար։
 
== Կիրառական նշանակություն ==