«Ընկուզենի սովորական»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 23.
 
=== Ծաղիկներ ===
Միատուն է, ծաղիկները բաժանասեռ են։ Առէջային ծաղիկները գտնվում են նախորդ տարվա ճյուղերի վրա, ծաղկելիս ցած են հակվում, կանաչ են, 8 —12 սմ երկարությամբ։ ՎարսանդայինծաղիկներըՎարսանդային ծաղիկները 2—4-ական, տեղավորված են ընձյուղների գագաթներին։ Սպին խոշոր է, կարմրավուն։ Մեղրատու է, ծաղկում է տերևների բացվելու հետ միաժամանակ։
 
Ունի պրոտանդրիկ և պրոտոգինիկ անհատներ ծաղկման ժամկետների 15-օրյա տարբերությամբ։ Կեղծ կորիզապտուղները (ընկույզ) հասունանում են օգոստոսի վերջին և սեպտեմբերի ընթացքում։ Կեղևը փայտացած է, կարծր, արտաքինից ծածկված կանաչ, մսալի պատյանով։ Սերմնային ծագում ունեցող սովորական ընկուզենին աճման ազատ պայմաններում 7 —8 տարեկանում կազմավորում է հատուկենտ առէջային, իսկ 10-12 տարեկանում՝ հատուկենտ վարսանդային ծաղիկներ։ Այդ տարիքում ընկուզենին աննշան բերք է տալիս (մինչև 1,5 կգ), իսկ պտուղների զգալի բերք՝ 30 —40 տարեկանում (մեկ ծառից մինչև 50կգ50 կգ)։ Առատորեն պտղաբերում է մինչև խոր ծերություն։
 
=== Պտուղ ===