«Սիրանույշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
տվյալները փոխանցվում են դատայից
Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
{{Տեղեկաքարտ Թատերական գործիչ
| Անուն = Սիրանույշ
Տող 54.
}}
 
'''Սիրանույշ''' ('''Մերոպե Սահակի Գանթարճյան''') ([[մայիսի 25]] [[1857]] թ. [[Կոստանդնուպոլիս]] - [[հունիսի 10]] [[1932]] թ. [[Կահիրե]]{{ԱԾ}}), դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։
 
Հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն
Տող 60.
 
== Կենսագրություն ==
Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում։ 1873 թ-ից խաղացել է [[Պետրոս Մաղաքյան|Պետրոս Մաղաքյանի]] «<nowiki/>[[Արևելյան թատրոն (Թուրքիա)|Արևելյան թատրոնում]]<nowiki/>» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», և այլն), 1874 թ-ից՝ [[Թովմաս Ֆասուլաճյան|Թովմաս Ֆասուլաճյանի]] խմբում, ապա՝ [[Հակոբ Վարդովյան|Հակոբ Վարդովյանի]] «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում։ 1878 թ-ին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր։էր<ref>{{Cite web|url=http://avproduction.am/?ln=am&page=person&id=273&name=%D5%8D%D5%AB%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B5%D5%B7|title=AV Production - Սիրանույշ|last=Baghdasaryan|first=Aram|website=avproduction.am|accessdate=2017-05-25}}</ref>։
1879–1881 և 1891–1892 թթ-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա ([[Վիկտոր Հյուգո|Վիկտոր Հյուգոյի]] «Անջելո»), Օֆելյա ([[Ուիլյամ Շեքսպիր|Վիլյամ Շեքսպիրի]] «Համլետ»), Յուլինկա ([[Ալեքսանդր Օստրովսկի|Ալեքսանդր Օստրովսկու]] «Եկամտաբեր պաշտոն»), Անանի ([[Գաբրիել Սունդուկյան|Գաբրիել Սունդուկյանի]] «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թ-ին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թ-ին կրկին հրավիրվել է [[Սերովբե Պենկլյան|Սերեվբե Պենկլյանի]] օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել [[Հունաստան]] և [[Եգիպտոս]]. հռչակվել է Ֆաթիմեի ([[Տիգրան Չուխաջյան|Տիգրան Չուխաճյանի]] «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։
 
1895 թ-ից հանդես է եկել տարբեր թատերախմբերում, ստեղծել է սեփական խումբը, շրջագայել [[Բուլղարիա|Բուլղարիայում]], [[Ռումինիա|Ռումինիայում]] և Եգիպտոսում։ 1897 թ-ին նրան հրավիրել են Բաքվի դերասանական ընկերության խումբը, որտեղ հանդես է եկել դրամատիկական, հիմնականում՝ ողբերգական դերերով։ Հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թ., Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ)։
 
Սիրանույշն անձնավորել է շուրջ 300 դեր՝ Մարգարիտ Գոթիե (Ալեքսանդր Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»), Թերեզա (Լուիջի Կամոլետտիի «Քույր Թերեզա»), Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Հովհաննա, Մարի Ստյուարտ (Ֆրիդրիխ Շիլլերի «Օռլեանի կույսը»), Մեդեա (Ալեքսեյ Սուվորինի և Վիկտոր Բուրենինի «Մեդեա»), Կրուչինինա (Ալեքսանդր Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Իզեիլ (Արման Սիլվեստրի և Էռնեստ Մորանի «Իզեիլ»), Զեյնաբ (Ալեքսանդր Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»), Պորցիա (Վիլյամ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Իշխանուհի (Լևոն Շանթի «Հին աստվածներ»), Մարգարիտ (Գաբրիել Սունդուկյանի «Ամուսիններ») և այլն։ Սիրանույշի դերերից շատերը (Օֆելյա, Մարգարիտ Գոթիե, Մեդեա, Իզեիլ և այլն) հայ դերասանական արվեստի գլուխգործոցներից են։ Նա հյուրախաղերով հանդես է եկել Նոր Նախիջևանում, Երևանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Շուշիում, Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի, 1907–08 թթ-ին՝ Բուլղարիայի, Եգիպտոսի քաղաքներում, 1910 թ-ին՝ Կոստանդնուպոլսում։
1912 թ-ին Թիֆլիսի հայ թատրոնի լավագույն դերասանները, Հովհաննես Աբելյանի և Սիրանույշի գլխավորությամբ, ելույթներ են ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, որտեղ Սիրանույշին համեմատել են իտալացի նշանավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի հետ։
1918–1921 թթ-ին շրջագայել է [[Պարսկաստան|Պարսկաստանում]], 1922 թ-ին հրաժեշտի ներկայացումներով հանդես եկել Թիֆլիսում։
Վերջին անգամ բեմ է բարձրացել 1932 թ-ին, Ալեքսանդրիայում՝ Մարգարիտ Գոթիեի դերով։
 
Մահացել է տունդարձի ճանապարհին։
 
Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր։ Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության։ Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել 20-րդ դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում։
Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
== Արտաքին հղումներ ==