«Սիրանույշ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
մեջբերումների տեղափոխում վիքիքաղվածք
Տող 59.
ողբերգությունից։ [[1912]] թ. [[Հովհաննես Աբելյան]]ի հետ հյուրախաղերով հանդես է եկել նաև [[Մոսկվա]]յում և [[Պետերբուրգ]]ում։
 
== Կենսագրություն ==
== Գրականություն ==
Սիրանույշը (իսկական անուն-ազգանունը՝ Մերոպե Գանթարճյան) սկզբնական կրթությունն ստացել է Կոստանդնուպոլսում։ 1873 թ-ից խաղացել է Պետրոս Մաղաքյանի «Արևելյան թատրոնում» (Կեկել՝ Սունդուկյանի «Պեպո», Ամալյա՝ Ֆրիդրիխ Շիլլերի «Ավազակներ», և այլն), 1874 թ-ից՝ Թովմաս Ֆասուլաճյանի խմբում, ապա՝ Հակոբ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում». հիմնականում հանդես է եկել որպես օպերետային երգչուհի՝ հայկական և թուրքական ներկայացումներում։ 1878 թ-ին Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի դերասանուհի էր։
1879–81 և 1891–92 թթ-ին Հայոց թատերական կոմիտեի հրավերով Սիրանույշը խաղացել է Թիֆլիսի հայկական մշտական թատերախմբում. ստեղծագործաբար կիրառելով հայ և ռուսական թատրոնների ռեալիստական ավանդույթները՝ անձնավորել է դրամատիկական կերպարներ՝ Կատարինա (Վիկտոր Հյուգոյի «Անջելո»), Օֆելյա (Վիլյամ Շեքսպիրի «Համլետ»), Յուլինկա (Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Անանի (Գաբրիել Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն։ 1881 թ-ին մասնակցել է Կոստանդնուպոլսի թատերական ընկերության ներկայացումներին, 1882 թ-ին կրկին հրավիրվել է Ս. Պենկլյանի օպերետային խումբ, որի հետ հյուրախաղերի է մեկնել Հունաստան և Եգիպտոս. հռչակվել է Ֆաթիմեի (Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-հոր աղա») դերակատարմամբ։
Տող 70.
Սիրանույշի արվեստն ըմբոստության և անհաշտության կոչ էր։ Ունենալով սուր միտք և հզոր ներուժ՝ բեմում հասել է ցնցող ազդեցության։ Սիրանույշն իր ստեղծագործությամբ մեծ ներդրում է ունեցել XX դարի առաջին 2 տասնամյակների հայ դերասանական արվեստում։
Հայոց լեզվի ուսուցման ու մայրենիի պահպանման հարցերի շուրջ հանդես է եկել մամուլում. նրա կարծիքով՝ մայրենի լեզվի պահպանման հարցը պետք է ստանձնի նաև թատրոնը։
 
== Ժամանակակիցները Սիրանույշի մասին ==
 
«Դուք երեսունհինգ տարի անդադար, գեղարվեստի մուրճը ձեռին անձնվեր կռեցիք, կոփեցիք, ամեն խոչ ու խութ ոչնչացրիք, Ձեր տոկուն կամքի թափով արծվի պես սլացաք հասարակության հորիզոնից վեր, շատ վեր, թագավորեցիք սրտերի եւ մտքերի վերա, ապա հզորապես ձգտեցիք, տարաք Ձեզ հետ բարձր, հանեցիք դեպի ազնիվ գեղարվեստի կանաչազգեստ բլուրն ի վեր հասարակությունն էլ:
Այնտեղ ցույց տվիք նորան Ձեր ստեղծած հրաշալիքները՝ կյանքի մի շարք պայծառ ու խավար, ազնիվ ու կոպիտ… կենդանի տիպեր, արձանագրեցիք նորա սրտի և հոգու խորունկ աշխարհներում, պատկերներ ու նկարներ արձանացուցիք, որոնք չեն թոշնում բնության ոչ մի արհավիրքից, որոնք շեշտակի թափանցում են մեկ սրտից մյուսն օղակելով, մեկ հոգուց մյուսը շղթատելով:
 
Ինչ ավելի դժվար բան կա, քան սրտեր ու հոգիներ տաշելը եւ այն այնպիսի միջավայրում, ուր գեղարվեստը հավասար է ժամանցի: Բայց Դուք ժրաջան մեղվի պես երեսունհինգ տարի շարունակ թռաք մեկ բեմից մյուսը եւ գեղարվեստի մարգերից, բազմապիսի ծաղիկներից հավաքեցիք առատ հյութ, որպեսզի հայ բեմի փեթակը լցնելու օժանդակեք:
 
Ձեզ հետ և առաջ ճանապարհ ընկան շատերը, բայց ոմանք հողմավար եղան, ոմանք շնչասպառ, ոմանց անգործության մատնեցին, ոմանց դեմ դավեր լարեցին…Դուք կարողացաք ճեղքել ամեն արգելք և առաջ արշավել: Արշավեցիք երեսունհինգ տարի էլ առաջ, միշտ առաջ անվհատ ու հաստատ ուղիով, որ բացիք:
 
Այժմ որքան հստակ ու հանգիստ է Ձեր սիրտը, Ձեր հոգին, որ երեսունհինգ տարի երկար աշխատելուց հետո հանգչում է մարդկանց սրտերի ու հոգիների վերա, Ձեր իսկ կառուցած գեղարվեստի անսասան ու մշտակենդան ապարանքների մեջ:
 
Սրտանց շնորհավորում եմ Ձեր փառքը եւ ցանկանում էլ ավելի փառավորություն ու կանաչ, պայծառ արև»:
 
'''ԿՈՄԻՏԱՍ'''
 
«Ամեն ոք գիտե, որ երեկույթին մեծագույն ձգողությունը Տիկին Սիրանույշի վերերևումն է ու անոր կսպասե անհամբեր…
 
Տիկին Սիրանույշի մուտքը ահագին ծափահարությամբ մը կողջունվի. իր քայվածքն իսկ տարբերություն մը ունի քայվածքներեն, թույլ ու շնորհալի բան մը, զոր չեմ կրնար ճշտել. իր շարժումները չեն շռայլվիր ու հատուկ շնորհ մը ունին միշտ. իր ձայնը արծաթի հնչյունը ունի. թրթռալով սրտերու մեջ: Ամենքը լուռ իրեն կունկնդրեն. ահա մեծ դերասանուհին ինքը, այնպես, ինչպես ըսած էին մեզի թիֆլիսցիք. իր արվեստը օրինակած բան մը չունի, ամեն բան իրեն հատուկ է»:
 
'''ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ'''
 
«Կա մի բան, որ տիկին Սիրանույշին տակավին ամբողջ գլխով բարձր է պահում խմբից- նրա սքանչելի առոգանությունը, արտասանությունը և ձայնը: Այս մի խոշոր առավելություն է: Ոչ ոք չգիտե հայ լեզուն այնքան նուրբ արտասանել և մինչեւ անգամ գեղեցկացնել, որքան տիկին Սիրանույշը»:
 
'''ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԻՐՎԱՆԶԱԴԵ'''
 
«…Հանձին նրա մենք ունենք ոչ միայն մի ընդհանրապես շնորհալի դերասանուհի, այլ լուրջ ու տաղանդավոր դերասանուհի… Հավանորեն նա ապագայում մի փայլուն անուն կստեղծի հայ թատրոնի պատմության մեջ»:
 
'''ԱՎԵՏԻՔ ԱՐԱՍԽԱՆՅԱՆ'''
 
«Սիրանույշը այնպիսի դերասանուհիներից է, որոնց կարելի է մատով ցույց տալ ամեն մեկ բեմի վրա»:
 
'''ՍՊԱՆԴԱՐ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ'''
 
«…Սիրանույշ բեմի վրա իր ֆիզիկական լիաձիր գեղեցկությամբը և ձայնին ու ժեստերուն շնորհալի ազատությունովը կտիրե բեմին, զայն մեկեն կարծես կլեցնե՝ երբ կերեւա: Ձայնը միշտ նույն համակրելի, նվագահունչ ձայնն է, որուն հիշատակը դեռ կթրթռա պոլսեցիներու ականջին»:
 
'''ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ'''<ref>Բախտիար Հովակիմյան, Սիրանույշի ասույթներն ու բնութագրումները</ref>
 
== Արտաքին հղումներ ==
* [http://culture.niv.ru/doc/theatre/encyclopedia/391.htm Թատերական հանրագիտարան]{{ref-ru}}
 
* [http://www.nt.am/am/dates/566/ Սիրանույշը «Նոյյան տապանի» Հիշարժան տարեթվերում]
[http://culture.niv.ru/doc/theatre/encyclopedia/391.htm Թատերական հանրագիտարան]{{ref-ru}}
{{վիքիքաղվածք}}
* [http://www.nt.am/am/dates/566/ Սիրանույշը «Նոյյան տապանի» Հիշարժան տարեթվերում]
 
[[Կատեգորիա:1857 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Մայիսի 25 ծնունդներ]]