«Տյառնընդառաջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-Վայոց Ձոր +Վայոց ձոր)
Տող 6.
'''Հարսանիքն''' հայերը նշում են մեծ շուքով: Հայկական հարսանեկան ավան-դույթներում մեծ տեղ են գրավում խնամախոսությունը, նշանադրությունը և բուն հարսանեկան հանդիսությունը: Սովորաբար հյուրերը շատ են լինում: Կարևորվում է հատկապես կնքահոր և կնքամոր ներկայությունը, որոնք, որպես կանոն, լինում են ընտանիքին շատ մոտ և հարազատ մարդիկ. Քավորությունը միշտ առաջնային է եղել հայերի համար ոչ միայն հարսանիքի, այև մկրտության և այլ ծեսերի ժամանակ: Հայկական ավանդական ընտանիքում ծնողները փորձում էին որքան հնարավոր է շուտ ամուսնացնել իրենց զավակներին: Քիչ չեն նաև դեպքերը, երբ աղջիկներն իրենք են իրենց ընտրությունն անում, և նրանց ընտրությունը ընտանիքի կողմից հարգանքի է արժանանում: Ավանդույթի համաձայն ընտանիքի կրտսերը չէր կարող ավագ եղբորից կամ քրոջից շուտ ամուսնանալ: Հայկական իրականության մեջ կային մի շարք արգելքներ՝ սահմանված եկեղեցու կողմից և արմատացած հենց ընտանիք-ներում. արգելվում էր արյունակից հարազատների ամուսնությունը: Կար այսպիսի մի արտահայտություն – հինգ և անգամ յոթ պորտ այն կողմ, այսինքն՝ չէր կարելի ամուսնանալ յոթը սերունդը չլրացած անձի հետ, որովհետև վերջինս համարվում էր արյունակից: Այսօր էլ Հայաստանի տարբեր մարզերում «մտերիմ բարեկամ» հասկացությունը գործում է չորսից յոթ սերունդ: Արգելվում էր նաև երկու հարազատ եղբայրների ամուսնությունը երկու հարազատ քույրերի հետ: Ամուսնության համար խիստ արգելք էր համարվում արհեստական խնամիությունը: Քավորն ընտանիքին հաճախ շատ ավելի հարազատ էր դիտվում, քան արյունակից բարեկամը, այդ իսկ պատճառով արգելվում էր ամուսնությունը ոչ միայ քավորի ընդանիքի, այլև նրա հետնորդների հետ: Էթնիկապես խառն ամուսնություններ, հատկապես քիչ հայ բնակչությամբ շրջաններում, գրեթե հայտնի չեն: Խիստ բացասական վերաբերմունքի էր արժանանում հատկապես հայերի ամուսնությունը մահմեդականների հետ: Օրնակ Ե. Լալայանը գրում է. «ոչ հայը, ոչ էլ թուրքը թույլ չի տա, որ իր հարազատից որևէ մեկը հրաժարվի իր հավատից օտարի հետ ամուսնության պատճառով»:
 
Հարսնացու սովորաբար ընտրում էին իրենց տարածաշրջանից կամ հարևան գյուղից: Այդ առումով արժե մեջ բերել հին հայկական մի ասացվածք «ավելի լավ է աղջկան տալ տեղացի հովվին, քան օտար թագավորին»: Վայոց Ձորումձորում, օրինակ, մինչև վերջերս կային գյուղեր, որտեղի բնակիչներն իրենց անվանում էին «հին» հայեր՝ այդպես առանձնացնելով իրենց Իրանից եկած հայերից, որոնք հաստատվել էին այդ շրջանում 1828 թվականին՝ Արևելյան Հայաստանի Ռուսաստանին միանալուց հետո: Եվ ինչն է հետաքրքիր, որ «հին» հայերը նախընտրում էին իրենց հարս դարձնել «հին» հայերից կամ հարևան գյուղերից ընտրած աղջիկներին: Նույն կերպ էին վարվում նաև նոր եկողները: Հայաստանում ազգամիջյան ամուսնություն-ներ սկսեցին կնքվել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներից: Ռուսաստանում աշխատող շատ հայ երիտասարդներ ամուսնանում էին տեղի աղ-ջիկների հետ և նրանց բերում Հայաստան: Հարսանեկան արարողության հետաքըր-քըրական բաղադրիչներից մեկը փեսայի կողմից վճարվող հարսիգինն է կամ գլխագինը: Տարածված է նաև աղջիկ փախցնելը (երբ համաձայն է աղջիկը, բայց դեմ են ծնողները): ՈՒսումնասիրողներն այն եզրահանգմանն են եկել, որ ամուսնության երկու եղանակներն էլ պատմական նույն ժամանակաշրջանում են առաջացել, պարզապես, եթե առաջինը դիտվել է որպես իրավական կառույց, երկրորդը՝ աղջիկ փախցնելը, համարվել է անօրինական, և դրանով խախտվել են ընդունված սովո-րույթները: Հայերի մոտ աղջիկ փախցնելու դեպքեր գրանցվել են անցյալում, և այդ երևույթը գոյություն է ունեցել դեռևս 19-20-րդ դդ. և ավելի ուշ: Այսօր էլ մեր իրականությունում ամուսնությունները լինում են ինչպես փոխհամաձանեցմամբ, այնպես էլ աղջիկ փախցնելով:
 
=== Վարդավառ ===