«ՄակՔինզի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 18.
[[File:James O McKinsey.jpg|thumb|left|ՄակՔինզիի հիմնադիր Ջեյմս Օ. ՄակՔինզի]]
 
ՄակՔինզին (McKinsey and Company) հիմնադրվել է [[Չիկագոյի համալսարան|Չիկագոյի Համալսարանի]] հաշվապահության պրոֆեսոր [[Ջեյմս Օ. ՄակՔինզի|Ջեյմս ՄակՔինզիի]] կողմից 1926թ. James O. McKinsey & Company անվան տակ: Նրա մտքում ծնվեց այս գաղափարը [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] Զինված Ուժերի Հրետանու Բաժնում (U.S. Army Ordnance Department) աշխատելու տարիներին, երբ նա ականատես եղավ ռազմական զինատեսակներ ներմուծողների թերություններին: Ընկերությունը անվանվեց "հաշվապահական և մենեջմենթային գրասենյակ" և սկսեց խորհրդատվություն տալ հաշվապահական մեթոդների՝ որպես բիզնես - կառավարման գործիքների մասին: Միստր ՄակՔինզիի առաջին գործընկերներն էին 1929թ. աշխատանքի անցած Թոմ Քարնին և 1933թ. աշխատանքի անցած Մարվին Բոուերը: Իր գործունեության առաջին տարիներին ընկերությունը արագորեն աճեց և սկսեց զարգանալ. իր առաջին գրասենյակը բացվեց Նյու Յորքում 1932թ.: 1935թ. Միստր ՄակՔինզին ժամանակավորապես լքեց ընկերությունը Մարշալ Ֆիլդսի ( Marshall Field's) գլխավոր գործադիր տնօրեն աշխատելու նպատակով, որն օգտագործում էր իր իսկ ընկերության կողմից նախագծված վերակազմավորման պլանը:
 
Այդ նույն թվականին ՄակՔինզին միաձուլվեց Scovell, Wellington & Company հաշվապահական ըկերության հետ՝ ստեղծելով Նյու Յորքում հիմնված McKinsey, Wellington & Co. և միախառնելով իր հաշվապահական մեթոդները Չիկագոյում հիմնված Wellington & Company - ի հետ: Քարնին և Բոուերը անհամաձայնություններ ունեին ընկերությունը կառավարելու շուրջ: Բոուերը ցանկանում էր ընդլայնվել ազգային մակարդակով և աշխատանքի ընդունել երիտասարդ բիզնես - դպրոցի շրջանավարտներին, մինչդեռ Քարնին ցանկանում էր մնալ Չիկագոյում և աշխատանքի վերցնել փորձառու հաշվապահների: Սա դեռ հերիք չէր, Ջեյմս Օ. ՄակՔինզին մահացավ թոքաբորբից 1937թ.:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/ՄակՔինզի» էջից