«Հայաստանի առաջին հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
No edit summary
Պիտակներ՝ Վիզուալ խմբագիր Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 43.
| Կրոն= [[Հայ առաքելական եկեղեցի]]
| Նշումներ=
}}{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
}}
 
'''Հայաստանի Հանրապետութիւն''' ('''Հայաստանի Հանրապետություն'''), ծնունդ է առել [[1918]] թվականի [[մայիսի 28]]-ին՝ մայիսյան հերոսամարտերից՝ [[Սարդարապատի ճակատամարտ|Սարդարապատ]]ից, [[Բաշ-Ապարանի ճակատամարտ|Բաշ-Ապարան]]ից և [[Ղարաքիլիսայի ճակատամարտ|Ղարաքիլիսա]]յից հետո։ Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, Քեմալական Թուրքիայի 1920 թվի հարձակումը, ինչպես նաև [[Ռուսաստան|Խորհրդային Ռուսաստան]]ի նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ [[Հայաստանի Հանրապետություն|Հայաստանը]] խորհրդայնացավ։ Չնայած կարճ կյանքին Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է պետականությունը վերագտնելու գործում։
 
== Պատմություն==
[[Պատկեր:Armenian army 1918թ.jpg|250px|մինի|ձախից|Կաթողիկոս [[Գևորգ Ե Սուրենյանց (Տփղիսեցի)|Գևորգ Ե Սուրենյանցը (Տփղիսեցի)]] օրհնում է կամավորներին: ([[1918]] թ.)]]
=== 1918 թվական ===
*Mesrop inch ka1 918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց [[Հայաստանի Հանրապետություն|ՀՀ]] անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ [[Հովհաննես Քաջազնունի|Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան)]], արտաքին գործերի նախարար՝ [[Ալեքսանդր Խատիսյան]], ներքին գործերի նախարար՝ [[Արամ Մանուկյան (ՀՅԴ)|Արամ Մանուկյան]], ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ [[Հովհաննես Հախվերդյան]], արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
*Mesrop Onanyan mijin dproc 7-4 dasaran 1918 թ. հուլիսին [[Հայաստանի Հանրապետության դրոշ|Հայաստանի ազգային դրոշ]] ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։
*1918 թ. օգոստոսի 1-ին [[Երևան]]ի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ [[Հայաստան]]ի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր [[Հայ ազգային խորհուրդ|Ազգային խորհրդ]]ի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
*1918 թ. հոկտեմբերի 30-ին [[Մուդրոսի զինադադար|Մուդրոսում]] կնքվեց զինադադար Անտանտի և [[Օսմանյան կայսրություն|Օսմանյան կայսրության]] միջև, որով [[Օսմանյան կայսրություն]]ը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից:
*1918 թ. նոյեմբերին [[ՀՅԴ]]-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
*1918 թ. դեկտեմբերին [[Վրաստան]]ը գրավեց [[Ախալքալաք]]ը և [[Լոռի]]ն:
*1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց [[հայ-վրացական պատերազմ]]ը: Հայկական բանակը [[Դրո]]յի գլխավորությամբ կարճ ժամանակում [[Վրաստան]]ին հասցրեց ծանր հարված։
*1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան [[Սադախլո]]ում:
*1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
*1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։
 
=== 1919 թվական ===
*1919 թ. փետրվարին երկրի ծանր դրությունը [[Հայաստան]]ի խորհրդին ստիպեց դիմել [[Եվրոպա]]յի և [[ԱՄՆ]]-ի օգնությանը։
[[Պատկեր:062 may 28 1919 Armenia celebration.jpg|մինի|left|250x250px|Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1919]]*1919 թ. մայիսի 16-ին [[ՀՀ]] նախարարների խորհուրդը [[Երևան]]ում [[ԵՊՀ|համալսարան]] հիմնելու վերաբերյալ որոշում ընդունեց։
*1919 թ. հունիսի 21-23-ը [[Հայաստան]]ում կայացան առաջին և միակ խորհրդարանական ընտրությունները։ Ընտրվեցին խորհրդարանի 80 անդամներ (այդ թվում՝ 3 կին), որոնցից 72-ը [[ՀՅԴ]] անդամներ էին, 4-ը՝ էսեռներ, 1-ը՝ անկուսակցական, 2-ը՝ [[ադրբեջանցիներ|թուրք-թաթարներ]] և 1-ը՝ [[եզդի]]:
*1919 թ. հուլիսին [[Հայաստան]]ում բռնկվեց թուրք-թաթարական ընդհանուր խռովություն, որի համար [[Թուրքիա]]ն և [[Ադրբեջան]]ը ջանք չէին խնայել։
*1919 թ. աշնանը հայ-ադրբեջանական ընդհարումներ են տեղի ունեցել [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]]ի համար։ Միայն [[Անդրանիկ Օզանյան|Անդրանիկ]]ի, ապա՝ [[Դրաստամատ Կանայան|Դրոյի]] ձեռնարկած համառ ջանքերի շնորհիվ հաջողվեց պահպանել [[Սյունիքի մարզ|Զանգեզուր]]ը:
 
=== 1920 թվական ===
[[Պատկեր:Armenian parade 14 April 1920.jpg|մինի|250x250px|[[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին աշխարհամարտ]]ին մասնակցած հինգ հարյուր հայ վետրանների պատվիրակությունը [[Վաշինգտոն ԿՇ|Վաշինգտոն]]ում ([[ապրիլ]], [[1920]])]]
[[Պատկեր:063 may 28 1920.jpg|մինի|250x250px|Անկախության օրվա միջոցառում (մայիսի 28, 1920)]]
*1920 թ. հունվարի 19-ին Անտանտի Գերագույն խորհուրդը փաստացիորեն ճանաչեց [[Հայաստան]]ի անկախությունը։
*1920 թ. հունվարի 31-ին [[Ալեքսանդրապոլ]]ի (այժմ՝ [[Գյումրի]]) առևտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվեց [[ԵՊՀ|Հայաստանի համալսարան]]ի բացման հանդիսավոր արարողությունը։
*1920 թ. մարտին ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը։
*1920 թ. ապրիլին ստեղծվեց ազգային դրամը։
*1920 թ. ապրիլին խորհրդային զորքերը մտան [[Ադրբեջան]] և այնտեղ հաստատեցին խորհրդային կարգեր։
*1920 թ. մայիսի 1-ին [[Երևան]]ում և մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցան հակակառավարական ցույցեր։
*1920 թ. մայիսի 5-ին խորհրդարանի արտակարգ նիստում հրաժարական տվեց [[Ալեքսանդր Խատիսյան]]ի կառավարությունը։ Ընտրվեց նոր կառավարություն [[Համազասպ Օհանջանյան|Համազասպ (Համո) Օհանջանյան]]ի գլխավորությամբ։
*1920 թ. հուլիսին [[ՀՀ]] կառավարությունը հաստատեց [[ՀՀ]] զինանշանը, որը հեղինակել էին [[Ալեքսանդր Թամանյան]]ը և [[Հակոբ Կոջոյան]]ը: Օրհներգ ընդունվեց [[Միքայել Նալբանդյան]]ի «[[Մեր հայրենիք]]» երգը, որի երաժշտության հեղինակն էր [[Բարսեղ Կանաչյան]]ը:
*1920 թ. օգոստոսի 10-ին [[Փարիզ]]ի արվարձան Սևրում [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ում հաղթած երկրների և [[Օսմանյան կայսրություն|սուլթանական Թուրքիա]]յի ներկայացուցիչների միջև կնքվեց [[Սևրի պայմանագիր|հաշտության պայմանագիր]]: Նրանով [[Հայաստան]]ը [[Թուրքիա]]յի կողմից ճանաչվում էր իբրև ազատ և անկախ պետություն։
*1920 թ. աշնանը հայկական բանակն ուներ 40.000 զինվոր։
[[Պատկեր:064 may 28 1920 - Armenia celebration.jpg|մինի|250x250px|Անկախության օրվա միջոցառում, Մայիսի 28, 1920]]*1920 թ. սեպտեմբերին [[Բաքու|Բաքվում]] տեղի ունեցավ Արևելքի ժողովուրդների I համագումարը, որտեղ հարց բարձրացվեց [[Ռուսաստան]]ի ու [[Թուրքիա]]յի մեջտեղից վերացնել հայկական սեպը։
*1920 թ. սեպտեմբերի 23-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը։ [[ՀՀ]] վրա հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսն էր, որն ուներ 30 հազար զինվոր։
*1920 թ. հոկտեմբերի 14-ին [[ԽՍՀՄ|Խորհրդային Ռուսաստան]]ի ղեկավարությունը որոշում ընդունեց [[Հայաստան]]ը խորհրդայնացնելու մասին։
*1920 թ. հոկտեմբերի 30-ին թշնամին գրավեց [[Կարս]]ը՝ գերելով մոտ 3.000 զինվորների և զինվորական ու քաղաքացիական բարձրաստիճան անձանց։ Երեք օր անընդմեջ թուրքերը [[Կարս]]ում զբաղված էին իրենց հատուկ վայրագություններով, որոնց զոհ գնացին մոտ 6000 հայեր։
*1920 թ. նոյեմբերի 18-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, որի պայմանները խիստ ծանր էին [[ՀՀ]] համար։
*1920 թ. նոյեմբերի 23-ին [[Համազասպ Օհանջանյան|Համազասպ (Համո) Օհանջանյան]]ի կառավարությունը հրաժարական տվեց և կազմվեց նորը՝ [[Սիմոն Վրացյան]]ի գլխավորությամբ։ Այն կոալիցիոն էր և կազմված էր էսեռների հետ։
*1920 թ. նոյեմբերի 24-ին [[Ալեքսանդրապոլ]]ում սկսվեցին հայ-թուրքական հաշտության բանակցություններ, որոնք ավարտվեցին դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը, այն բանից հետո, երբ [[Հայաստան]]ն արդեն խորհրդայնացել էր, իսկ [[ՀՀ]] կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից։ [[Ալեքսանդրապոլի պայմանագիր|Ալեքսանդրապոլի պայմանագրով]] Թուրքիային էր անցնում 1914 թ. դրությամբ [[Արևելյան Հայաստան]]ի մեջ մտնող ավելի քան 20.000 կմ2 տարածք՝ [[Կարս]]ը, [[Սարիղամիշ]]ը, Կաղզվանը, [[Արդահան]]ը, [[Օլթի]]ն, [[Սուրմալու]]ի գավառը։ Փաստորեն հայ-թուրքական սահմանն անցնելու էր [[Ախուրյան]] և [[Արաքս]] գետերի հունով։ Իսկ [[Նախիջևան]]ի, [[Նորաշեն|Շարուր]]ի, Շահթախթի շրջանները ժամանակավորապես հանձնվում էին Թուրքիային, մինչև որ այնտեղ կանցկացվեր հանրաքվե, որին [[Հայաստան]]ը չպետք է մասնակցեր։
*1920 թ. նոյեմբերի 29-ին խորհրդային բանակը և [[Բաքու|Բաքվում]] կազմավորված [[Հայաստան]]ի ռազմահեղափոխական կոմիտեն, որի նախագահն էր բոլշևիկ [[Սարգիս Կասյան]]ը, մտան [[Իջևան]], որտեղ հայտարարեցին դաշնակցական կառավարության տապալման և [[Հայաստան]]ի խորհրդայնացման մասին։
*1920 թ. դեկտեմբերի 2-ին [[Երևան]]ում ստորագրվեց համաձայնագիր։ Դրանով [[Հայաստան]]ը հռչակվում էր [[ՀԽՍՀ|խորհրդային սոցիալիստական հանրապետություն]], իշխանությունը անցնում էր ժամանակավոր [[Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտե|ռազմահեղափոխական կոմիտե]]ին:
*1920 թ. դեկտեմբերին ռուսների կողմից ձերբակալվեցին [[ՀՀ]] բանակի 1.000-ից ավելի սպաներ, այդ թվում [[Թովմաս Նազարբեկյան]]ը, [[Մովսես Սիլիկյան]]ը և ուրիշներ, որոնց ոտքով քշեցին [[Ալավերդի]]՝ ճանապարհին նրանցից ոմանց սպանելով, բոլորին ծաղր ու ծանակի ենթարկելով։ Ապա ձերբակալվածներին ուղարկեցին [[Բաքու|Բաքվի]] և [[Ռուսաստան]]ի բանտեր։ 1921 թ. փետրվարին [[Դիլիջան]]ի շրջանում գնդակահարվեցին [[Սարդարապատի ճակատամարտ]]ի մեծ թվով հերոսներ, այդ թվում՝ [[Դանիել Բեկ-Փիրումյան]]ը: Նրա եղբայր [[Պողոս Բեկ-Փիրումյան|Պողոս (Պավել) Բեկ-Փիրումյան]]ը, չդիմանալով կտտանքներին ու նվաստացումներին, ինքնասպանություն գործեց։
 
=== 1921 թվական ===
*1921 թ. փետրվարի 13-ին սկսվեց ապստամբություն, որի ազդանշանը տվեցին [[Արագած]]ի ստորոտում վերաբնակված սասունցիները։ Մինչև փետրվարի 17-ը ապստամբները ազատագրեցին [[Աշտարակ]]ը, [[Էջմիածին]]ը, [[Գառնի|Բաշ-Գառնի]]ն, Ներքին Ախտան ([[Հրազդան]]) և այլ բնակավայրեր։ Փետրվարի 18-ին ապստամբ ուժերը [[Կուռո Թարխանյան]]ի և [[Բաշգառնեցի Մարտիրոս]]ի գլխավորությամբ մտան [[Երևան]]: Բոլշևիկները և կարմիր զորամասերը հեռացան Ղամարլու ([[Արտաշատ]])։ Բանտերից ազատվեցին [[Հովհաննես Քաջազնունի]]ն, [[Լևոն Շանթ]]ը, [[Նիկոլ Աղբալյան]]ը և 100-ավոր այլ պետական գործիչներ ու մտավորականներ։
*1921 թ. մարտի 25-ին սկսվեց բոլշևիկների հուժկու հարձակումը բոլոր ուղղություններով։ Նրանք գրավեցին [[Ապարան]]ը, [[Կոտայք]]ը և, աստիճանաբար առաջանալով, ապրիլի 2-ին մտան [[Երևան]]: [[Երևան|Մայրաքաղաք]]ը ավերածությունից փրկելու և ավելորդ արյունահեղությունից խուսափելու համար որոշվեց [[Երևան]]ը հանձնել առանց կռվի։
 
== Հայաստանի առաջին Հանրապետության պարբերական մամուլը 1918-1920 թթ. ==
{{վիքիֆիկացում}}
1918 թ. մայիսի 28-ին՝ երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի անկախության վերականգնումը հայ ժողովրդի կյանքում ունեցավ ոչ միայն քաղաքական, այլև պատմամշակութային խոշոր նշանակություն։ Աշխուժացավ հասարակական - քաղաքական կյանքը, սկսեց բուռն ծաղկում ապրել պարբերական մամուլը, լրագրական ու ստեղծագործական կյանքը։ ՀՀ կարճատև՝ ընդամենը 2.5 տարվա գոյության ընթացքում, տարբեր հաճախականությամբ լույս են տեսել, ընդհանուր հաշվով, 60 անուն պարբերականներ։ Դրանց ճնշող մեծամասնությունը հրատարակվում էին մայրաքաղաք Երևանում։
 
Զգալի թվաքանակով թերթեր էին լույս ընծայվում Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում և այլուր։ ՀՀ պարբերական մամուլը կարելի է բաժանել 3 տիպի՝ պաշտոնական, կուսակցական և անկախ (անկուսակցական)։ Պաշտոնական պարբերականների ընդհանուր թիվը կազմում էր 14 անուն թերթ, կուսակցականը՝ 38, իսկ անկախ մամուլինը՝ 8 անուն թերթ։
 
=== ՀՀ պաշտոնական մամուլ ===
 
ՀՀ պաշտոնական մամուլի նպատակը կառավարության և խորհրդարանի ընդունած օրենքների, օրենսդրական ակտերի, որոշումների ու հրամանների հրապարակումն ու տարածումն էր։
ՀՀ գլխավոր պաշտոնական օրգանը «Կառավարության լրաբեր» եռօրյա թերթն էր, որը սկսել է լույս տեսնել 1918 թ. սեպտեմբերի 1-ից մինչև 1920 թ. հուլիսի 20-ը։ Հաջորդ պաշտոնաթերթը 1918 թ. հուլիս ամսից լույս տեսնող «Հայոց Ազգային Խորհրդի լրատու» եռօրյան էր, որի տպագրությունը ընդհատվեց հուլիսի 23-ին։ Պաշտոնական մամուլի թվին էր դասվում ռազմական նախարարության «Ռազմիկ» 16 էջանոց շաբաթաթերթը։ Այն սկսել է լույս տեսնել 1920 թ. օգոստոսից մինչև թուրք - հայկական պատերազմը։
ՀՀ կիսպաշտոնական պարբերականների թվին էր դասվում նաև «Հայաստանի կոոպերացիա» (Երևան 1919-1920 թթ.) ամսագիրը, որի հիմնական ուղղվածությունը տնտեսական էր։ Կիսապաշտոնական պարբերականների թվին կարելի է դասել Կարսում լույս տեսնող «Աշխատավորի ձայն» բանվորագյուղացիական երկօրյա թերթը, Լեռնային Ղարաբաղում լույս տեսնող «Ղարաբաղի սուրհանդակ» /Շուշի, 1918 թ./ և «Արցախ» /Շուշի 1919 թ./ թերթերը։
 
=== Կուսակցական մամուլ ===
 
ՀՀ կուսակցական մամուլի էությունը լավ հասկանալու համար և ճիշտ բնութագրելու նպատակով դրանք բաժանվել են երեք ուղղության՝ «աջ», «ձախակենտրոն» և «ձախ»: Այսպիսի բաժանման հիմքում դնելով այդ կուսակցությունների դասակարգային էությունը և հետապնդած նպատակները։ Այս տեսակետից աջակողմյան թևին պատկանում էին Հայ ժողովրդական և Հայ սահմանադրական ռամկավար կուսակցությունները։ Այս կուսակցությունները ՀՀ-ում լույս են ընծայել 5 անուն թերթ, 2-ը՝ ՀԺԿ և 3-ը՝ Հայ ռամկավարները։
1918 թ. օգոստոսի 14-ից Երևանում սկսեց լույս տեսնել ՀԺԿ-ի օրգան «Ժողովուրդ» լրագիրը։ Գաղափարախոսական տեսակետից «Ժողովրդի» էջերում արտահայտվում էին ՀԺԿ ազգային և ազատական գաղափարները, նրա մոտեցումները հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության, Հայկական հարցում և այլն։ Թերթը Հայաստանի անկախության գաղափարի ջերմ պաշտպանն էր։
ՀՀ քաղաքական դաշտում աջակողմյան թևը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան-Տոսպան» էր և նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»: Եթե ՀԺԿ և նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արևելյան և ռուսահայ ազգային աջ-ազատական հատվածը, ապա ՀՍՌԿ-ն և նրա «Հայաստանի ձայն» պաշտոնաթերթը՝ արևմտյան հատվածը ու մասնավորապես Կովկաս ապաստանած գաղթականությանը։
ՀՀ «ձախ» կենտրոնամետ դիրք էր գրավում ՀՅ Դաշնակցության մամուլը։ Ընդհանուր առմամբ ՀՀ տարածքում լույս են տեսել կենտրոնական և տեղական նշանակության ՀՅԴ ընդամենը 13 անուն պարբերականներ։ Դրանցից առավել կարևորներն էին՝ «Զանգը» /Երևան 1918-1919 թթ./, «Հայաստանի աշխաատավորը» /Երևան 1919 թ./, «Հառաջը» /Երևան 1919-1920 թթ./ և «Աշխատանքը» /Երևան 1919 թ./: Մնացածը եղել են գավառային՝ տեղական նշանակության և ՀՅԴ աշակերտական միության օրգաններ։
ՀՀ ձախակողմյան մամուլը ներկայացնում էին սոցիալիստ-հեղափոխականները /էսէռներ/, սոցիալ-դեմոկրատ՝ մենշևիկները և բոլշևիկները։ Էսէռները ունեցել են մամուլի 3 օրգան, մենշևիկները ևս՝ 3, իսկ բոլշևիկների և նրանց համակիրների պարբերականների թիվը հասնում էր 13-ի։ Սակայն այդ թերթերի կեսից ավելին քաղաքական հետապնդումների և այլ պատճառներով լույս են տեսել ընդամենը մեկ կամ մի քանի համարով։ Հայաստանի անկախության հռչակումից հետո ձախակողմյան ուղղության համառուսաստանյան կուսակցությունների էսէռական, սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան և բոլշևիկյան հայկական հատվածները իրենց գործունեության ծանրության կենտրոնը Թիֆլիսից ու Բաքվից տեղափոխեցին Հայաստան։ 1919 թ. փետրվարին Երևանում հիմնվեց էսէռների օրգանը «Սոցիալիստ հեղափոխական» եռօրյան։ Թերթը լույս է տեսել 1919 թ. մայիսից մինչև 1920 թ. ապրիլը։ Պաշտոնաթերթի բնաբանն էր «Կռվով կխլես քո իրավունքը»:
Ձախակողմյան հաջորդ կուսակցական մամուլը ՌՍԴԲԿ /մենշևիկների/ հայաստանյան կազմակերպության օրգան «Կայծ» /Երևան 1918-1919 թթ./ եռօրյան էր։ 1918-1919 թթ. Ալեքսանդրապոլում լույս է տեսնում մենշևիկյան ուղղության «Անկախ սոցիալիստների կուսակցության օրգան «Մարդկություն» եռօրյան։ 1919 թ. հունվարի 30-ին Շուշիում լույս տեսավ տեղի սոցիալ-դեմոկրատ մենշևիկյան կազմակերպության օրգան «Նոր կյանք» շաբաթաթերթը, որը միայն կարողացավ լույս ընծայել հինգ համար։
Ձախակողմյան մամուլի ամենաընդդիմադիր թևը ներկայացնում էին բոլշևիկյան պարբերականները, որոնց մեջ առաջնային տեղ գրավում էր «Խոսքը» /1918 սեպտեմբերից - 1919 թ. մարտ՝ ընդամենը 22 համար/: 1920 թ. հունվարին Ալեքսանդրապոլում բոլշևիկները հիմնեցին «Ալիք» շաբաթաթերթը, սակայն մեկ համար լույս ընծայելուց հետո այն փակվեց, այս ճակատագրին արժանացան «Բանվորը» /Ալեքսանդրապոլ/, «Լոռվա գյուղացու ձայն» /Հաղպատ 1920 թ./ երկշաբաթաթերթերը։ Սակայն բոլշևիկյան պարբերականներից ամենամեծ աղմուկ հանած թերթը, դա «Սպարտակ» միության օրգան համանուն «Սպարտակ» թերթն էր։ Լույս է տեսել «Սպարտակի» ընդամենը մեկ համար՝ 1919 թ. մայիսի 1-ին։ Ձախակողմյան ուղղվածույթուն ուներ «Գյուղացիական միություն» /Ալեքսանդրապոլ 1919 թ./ և «Գյուղացու ձայն» /Երևան 1920 թ./ շաբաթաթերթերը։ Բոլշևիկյան հայտնի թերթերից էր «Կոմունիստը», որը կառավարության կողմից համարվեց հակակառավարական և փակվեց։
Այսպիսով, չնայած սոցիալական ոչ լայն հենարանի՝ ՀՀ քաղաքային դաշտում իր արժանի տեղն էր գրավում ձախակողմյան մամուլն ընդհանրապես և բոլշևիկյանը՝ մասնավորապես։
 
=== Անկախ (անկուսակցական) մամուլ ===
 
Ի տարբերություն կուսակցական մամուլի՝ ՀՀ-ում շատ թույլ էր արտահայտված անկուսակցական և գիտական մամուլը։ Եթե, այնուամենայնիվ, որոշ պարբերականներ հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ հասկանալի պատճառներով ընկնում էին իշխանությունների կամ որևէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ և դառնում արտաքուստ անկախ, սակայն բովանդակությամբ՝ նրանից հույժ կախյալ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր», 1919 թ. օրաթերթ, «Իդեալ», 1919 թ., Երևանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթ, «Նոր ուղի», Երևան, 1920 թ., ռուսալեզու՝ «Знамя школы» /Դպրոցի դրոշակ/, Երևան, 1919 թ., Երևանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթ և այլ պարբերականները։
ՀՀ-ում շատ կարճատև ընթացքով լույս տեսան գերատեսչական և գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920 թ. մեկ համարով թողարկվեց «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը, Երևանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական հանդեսը, Էջմիածնում լույս տեսավ «Արարատ», «Էջմիածին» հոգևոր և գիտական ամսագրերը և այլն։
Այսպիսով, Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի կյանքում նշանակալի իրադարձություն եղավ ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր-մշակութային տեսակետից։ Իր գոյության կարճատև /2.5 տարի/ ժամանակահատվածում ՀՀ-ը դարձավ հայահավաքման կենտորն։ Աստիճանաբար հայ մամուլի ավանդական կենտրոնները՝ Թիֆլիսը, Կ.Պոլիսը, Վենետիկը, Մոսկվան, Բաքուն և այլն իրենց դիրքերը զիջեցին Երևանին։ Վերջինս դարձավ հայ հասարական-քաղաքական ու հոգևոր կյանքի կենտրոն։ Ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ գավառային կենտրոնների թերթերն ու ամսագրերը հանդիսացել են տվյալ ժամանակշրջանի բարդ իրականության և բազմաշերտ հասարակական-քաղաքական կյանքի ճշմարիտ հայելին։
 
== ՀՀ Կառավարություն ==
[[Պատկեր:Government-House-of-Republic-of-Armenia-1918-1920.jpg|thumb|Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը]]
=== Վարչապետներ ===
 
*1 '''[[Հովհաննես Քաջազնունի|Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան)]]''' պաշտոնավարել է 07.06.1918 - 07.08.1919 թթ.
*2 '''[[Ալեքսանդր Խատիսյան]]ը''' պաշտոնավարել է 07.08.1919 - 05.05.1920 թթ.
*3 '''[[Համազասպ Օհանջանյան|Համազասպ (Համո) Օհանջանյան]]ը''' պաշտոնավարել է 05.05.1920 - 23.11.1920 թթ.
*4 '''[[Սիմոն Վրացյան]]ը''' պաշտոնավարել է 23.11.1920 - 02.12.1920 թթ.
 
=== Անդամներ (նախարարներ) ===
1918 թ. հուլիսի 24-ին Հայոց ազգային խորհուրդը հրապարակեց կառավարության կազմը՝
Վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (1868-1937)
Ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան (1879-1919)
Արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան (1874-1945)
Ֆինանսների նախարար՝ Խաչատուր Կարճիկյան (1882-1918)
Պաշտպանության նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան (1873-1937)
Արդարադատության նախարար՝ Գրիգոր Տեր-Պետրոսյան։
 
=== Պաշտպանության նախարարներ ===
{|class="wikitable"
| colspan=5|<center>'''Ռազմական նախարարներ'''</center>
|-
! width="70px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ԼՈՒՍԱՆԿԱՐ
! width="200px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ԱՆՈՒՆ
! width="130px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ
! width="130px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏ
! width="300px" style="font-size:9px;text-align:left;background-color:#aaa;color:#FFF;"| ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
|-
| [[Պատկեր:Db Tro1.jpg|70px]]
| [[Դրաստամատ Կանայան]]
| [[Նոյեմբերի 25]], [[1920]]
| [[Դեկտեմբերի 2]], [[1920]]
|
|-
| [[Պատկեր:Ruben Ter-Minasyan.jpg|70px]]
| [[Ռուբեն Տեր-Մինասյան]]
| [[Մայիսի 5]], [[1920]]
| [[Նոյեմբերի 23]], [[1920]]
|
|-
| [[Պատկեր:Araratov.jpeg|70px]]
| [[Քրիստափոր Արարատյան]]
| [[Մարտի 27]], [[1919]]
| [[Ապրիլի 3]], [[1920]]
|
|-
| [[Պատկեր:Hovhannes Hakhverdyan.jpg|70px]]
| [[Հովհաննես Հախվերդյան]]
| [[Հունիսի 6]], [[1918]]
| [[Մարտի 27]], [[1919]]
|
|}
 
== ՀՀ Խորհրդարան ==
=== Նախագահներ (խոսնակներ) ===
 
*1 '''[[Ավետիք Սահակյան]]ը''' պաշտոնավարել է 01.08.1918 - 05.08.1919 թթ.
*2 '''[[Ավետիս Ահարոնյան]]ը''' պաշտոնավարել է 05.08.1919 - 04.11.1920 թթ.
*3 '''[[Հովհաննես Քաջազնունի|Հովհաննես Քաջազնունին (Իգիթխանյան)]]''' պաշտոնավարել է 04.11.1920 - 02.12.1920 թթ.
 
=== Փոխնախագահներ (փոխխոսնակներ) ===
 
*1 '''[[Գրիգոր Տեր-Խաչատրյան]]ը''' պաշտոնավարել է 01.08.1918 - 05.06.1919 թթ.
*2 '''[[Դավիթ Զուբյան]]ը''' պաշտոնավարել է 01.08.1918 - 05.06.1919 թթ.
*3 '''[[Լևոն Շանթ]]ը''' պաշտոնավարել է 01.08.1919 - 02.12.1920 թթ.
*4 '''[[Սարգիս Արարատյան]]ը''' պաշտոնավարել է 01.08.1919 - 10.08.1919 թթ.
*5 '''[[Հովսեփ Արղությանը (Խանասորի Իշխան)]]''' պաշտոնավարել է 10.08.1919 - 16․09․1919 թթ.
*6 '''[[Սիրական Տիգրանյան]]ը''' պաշտոնավարել է 16.09.1919 - 02.12.1920 թթ.
*7 '''[[Ավետիք Սահակյան]]ը''' պաշտոնավարել է 06.11.1919 - 02.12.1920 թթ.
 
=== Ավագ և կրտսեր քարտուղարներ ===
 
*1 Ավագ քարտուղար '''[[Պետրոս Զաքարյան]]ը''' պաշտոնավարել է 01.08.1918 - 05.08.1919 թթ.
*2 Կրտսեր քարտուղար '''[[Եփրեմ Սարգսյան]]ը''' պաշտոնավարել է 06.08.1918 - 05.08.1919 թթ.
*3 Ավագ քարտուղար '''[[Հակոբ Տեր-Հակոբյանը (Իրազեկ)]]''' պաշտոնավարել է 05.08.1919 - 02.12.1920 թթ.
*4 Կրտսեր քարտուղար '''[[Արամ Սաֆրաստյան]]ը''' պաշտոնավարել է 05.08.1919 - 02.12.1920 թթ.
*5 Կրտսեր քարտուղար '''[[Անուշավան Տեր-Միքայելյան]]ը''' պաշտոնավարել է 26.12.1919 - 02.12.1920 թթ.
 
=== Պատգամավորներ (անդամներ) ===
 
Առաջին գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 18, ՀԺԿ-ն, ՍՀԿ-ն, ՍԴԿ-ն՝ 6-ական պատգամավոր, ինչպես նաև կային 6 իսլամադավան, 2 անկուսակցական, մեկ ռուս և մեկ եզդի պատգամավորներ, ընդամենը՝ 46 հոգի։
 
Երկրորդ գումարման խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացնում էր 73, ՍՀԿ-ն՝ 4 պատգամավոր, ինչպես նաև կային 2 իսլամադավան և մեկ ԱԱԳՄ (Արագածոտնի անկուսակցական գյուղացիական միություն) պատգամավորներ, ընդամենը՝ 80 հոգի։
 
{{Արևելյան Հայաստան}}
 
== Գրականություն ==
* Աբրահամյան Հրանտ, Արցախահայության ազատագրական պայքարը 1917–1923 թթ.՚, 1996:
* Աբրահամյան Հրանտ ՙՄարտնչող Արցախը՚, գիրք Ա. (1917–1923 թթ.), 2003, 336 էջ:
* Ազատ, անկախ և միացյալ Հայաստանի վերջին օրերը (անհայտ գրողի օրագիրը), կազմեց` Ս. Հարությունյան, 1993, 135 էջ:
* Ազատյան Հենրիկ ՙԲախտորոշ պայմանագրեր՚, 2002, 172 էջ:
* Ահարոնեան Ավետիս ՙՍարդարապատից մինչև Սևր և Լոզան՚, Պոսթըն, 1943, 213 էջ, 2-րդ հրատ., Գլէնտէյլ, 1993, 226 էջ, 3-րդ հրատ., Երեւան, 2001, 252 էջ:
* Աղայան Ծատուր ՙՀոկտեմբերը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը՚, 1982, 416 էջ:
* Ավագյան Ռոբերտ ՙՀանցավորությունը Հայաստանի առաջին հանրապետությունում (1918–1920 թթ.)՚, 1995:
* Ավետիսյան Հրանտ ՙՀայկական հարցը 1918 թվականին՚, 1997, 436 էջ:
* Ավետիսյան Հրանտ ՙՀայոց ազգային միասնության հաղթանակը (1918 թ. մայիս)՚, 1998, 302 էջ:
* Արզումանյան Մակիչ ՙԱրհավիրքից վերածնունդ՚, 1973, 582 էջ:
* Արծրունի Վահե ՙՀայ–տաճկական պատերազմը: Հայ սպայությունը: Շատախ՚, 2002, 456 էջ:
* Բաբալեան Արշակ ՙԷջեր Հայաստանի անկախութեան պատմութիւնից՚, Գահիրէ, 1959, 55 էջ:
* Բալյան Արշակ ՙՍիմոն Վրացյանը Հայաստանի հանրապետության վարչապետ՚, 2005:
* Գալոյան Գալուստ ՙՀայաստանը և Մեծ տերությունները 1917 – 1923 թթ.՚, 1999, 539 էջ:
* Գանգրունի Հրանդ ՙՀայաստան 1918 եւ հայ քաղաքական միտքը՚, Պէյրութ, 1984, 300 էջ:
* Գէորգեան Վարդան ՙԼեռնահայաստանի հերոսամարտը (1919–1921 թթ.)՚, Պուքրէշ, 1923, 173 էջ, 2-րդ հրատ., Երեւան, 1991, 189 էջ, 3-րդ հրատ., Երեւան, 2010, 169 էջ:
* Եազըճեան Գէւորգ ՙԿարսի 1920 թ. անկման խորքային պատճառները՚, 2009, 115 էջ:
* Եափուճեան Աւետիս ՙՀայաստանի հանրապետութեան քաղաքական, տնտեսական, զինուորային, ընկերային կացութիւնը՚, Գահիրէ, 1972, 462 էջ:
* Եսայան Աղասի ՙՀայաստանի միջազգային – իրավական դրությունը՚, 1967, 431 էջ:
* Զոհրաբյան Էդիկ ՙ1920 թ. թուրք–հայկական պատերազմը և տերությունները՚, 1997, 364 էջ:
* Զոհրաբյան Էդիկ ՙՆախիջևանյան հիմնախնդիրը և Հայաստանի ՙդաշնակիցները՚, (1918 թ. դեկտեմբեր – 1920 թ. ապրիլ)՚, 2002, 266 էջ:
* Զոհրաբյան Էդիկ ՙՆախիջևանյան հիմնահարցը 1920 թ. մայիս – 1921 թ. հոկտեմբեր՚, 2010, 428 էջ:
* Թիւթիւնճեան Լ. ՙՀ. Յ. Դաշնակցութիւնը իբրեւ պետական գօրծօն (փաստեր եւ իրողութիւններ. 1918–1920)՚, Կ. պօլիս, 1921, 107 էջ:
* Իշխանեան Եղիշէ ՙԼեռնային Ղարաբաղը (1917–1920 թթ.)՚, 1999, 732 էջ:
* Խատիսեան Ալեքսանդր ՙՀայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը՚, Աթէնք, 1930, 367 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1968, 487 էջ:
* Լէօ ՙՍահմանավեճեր: Լոռի - Ախալքալաք – Ղարաբաղ՚, Աթէնք, 1990, 107 էջ:
* Խուդավերդյան Բաբկեն ՙԶանգեզուր (1917–1921 թթ.)՚, 1988, 187 էջ:
* Խուրշուդյան Լենդրուշ ՙՀայաստանի բաժանումը 1920 թվականին՚, 2002, 316 էջ:
* Կարապետյան Հ. ՙՍևրի պայմանագիրը հայոց ճակատագրում՚, 2004, 128 էջ:
* Կարապետյան Համբարձում ՙՄայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920 թ.՚, 1961, 337 էջ:
* Կարապետյան Մհեր ՙՀայաստանը 1912-1920 թվականներին՚, 2003, 400 էջ:
* Կարապետյան Մուրադ ՙՀայաստանի հանրապետության բանակը և նրա գործունեությունը 1918–1920 թթ.՚, 1995, 29 էջ:
* Կարապետյան Ս. ՙ1920 թ. հայ–թուրքական պատերազմը և Սովետական Ռուսաստանը՚, 1965:
* Հակոբյան Արարատ ՙՀայաստանի խորհրդարանը և քաղաքական կուսակցությունները (1918–1920 թթ.)՚, 2005, 363 էջ:
* Հակոբյան Արարատ ՙՀայաստանի հանրապետության պարբերական մամուլի պատմություն (1918–1920 թթ.)՚, 2005, 65 էջ:
* Հակոբյան Արարատ ՙՀայաստանի հանրապետություն (1918–1920 թթ.)՚, 2005:
* Հայ ժողովրդի պատմություն (ՀՍՍՀ ԳԱ հրատ.), հատ. VII, 1967:
* Հայաստանի անկախության հռչակումը և իշխանության կենտրոնական մարմինների ձևավորումը (1918 թ. մայիս–հուլիս), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Հ. Սուքիասյան, 2009, 218 էջ:
* Հայաստանի Հանրապետությունը 1918-1920 թթ. (քաղաքական պատմություն), (փաստաթղթերի և նյութերի ժողովածու), խմբ. Գ. Գալոյան, Վլ. Ղազախեցյան, Երևան, 2000, 456 էջ:
* Հայկական հարցը հաշտութեան կօնֆերանսի առաջ, Թիֆլիս, 1919, 32 էջ, 2-րդ հրատ., Պոսթըն, 1919, 28 էջ:
* Հայոց պատմություն, հատ. IV, Նորագույն ժամանակաշրջան (1918 թվականից մինչև մեր օրերը), գիրք I (1918–1945 թթ.), 2010, 800 էջ:
* Հարությունյան Ա. ՙՄայր աթոռ սուրբ Էջմիածնի հասարակական – քաղաքական գործունեությունը (1918–1920 թթ.)՚, 2004:
* Հարությունյան Ա. ՙՍևրի պայմանագիրը և հայ հասարակական – քաղաքական միտքը՚, 2004, 140 էջ:
* Հարությունյան Աշոտ ՙԹուրքական ինտերվենցիան Անդրկովկաս 1918 թ. և ինքնապաշտպանական կռիվները՚, Երևան, 1984, 356 էջ:
* Հարությունյան Համլետ ՙԼեռնային Ղարաբաղը 1918–1921 թթ.՚, 1996, 298 էջ:
* Հովհաննիսյան Ռիչարդ ՙՀայաստանի հանրապետություն՚, հատ. 1. (1918–1919 թթ.), 2005, 604 էջ:
* Հովհաննիսյան Ռիչարդ ՙՀայաստանի հանրապետություն՚, հատ. 2. (Վերսալից Լոնդոն 1919–1920 թթ.), 2014, 689 էջ:
* Հովհաննիսյան Ռիչարդ ՙՀայաստանի հանրապետություն՚, հատ. 3. (Լոնդոնից Սևր փետրվար – օգոստոս 1920 թ.), 2015, 604 էջ:
* Հովհաննիսյան Ռիչարդ ՙՀայաստանի հանրապետություն՚, հատ. 4. (Սալի և մանգաղի միջև: Մասնատում և խորհրդայնացում 1920–1921 թթ.), 2016, 548 էջ:
* Ղազարյան Հայկ ՙՍևրի պայմանագիրը և Միացյալ անկախ Հայաստանի հռչակումը՚, 2012, 732 էջ:
* Ղազարյան Հայկ ՙՎուդրո Վիլսոնի իրավարար վճիռը Հայաստան – Թուրքիա սահմանաբաժանման վերաբերյալ՚, 2012, 732 էջ:
* Ղարիբյան Ալիկ ՙԼեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 1918–1920 թթ. և Մեծ Բրիտանիան՚, 2012, 282 էջ:
* Ղորղանեան Գ. ՙՀայաստանի հանրապետութիւնը եւ պետութիւնները Սեւրից Լօզան՚, Փարիզ, 1934:
* Ղուլյան Յուրիկ ՙՀայաստան - Ադրբեջան հարաբերությունների պատմությունից (1918–1920 թթ.)՚, 2009, 450 էջ:
* Յարութիւնեան Ա. ՙՍեւրի դաշնագրի վերլուծումը՚, Պէյրութ, 1999:
* Նախիջևան–Շարուրը 1918–1921 թթ. (փաստաթղթեր և նյութեր), խմբ. պրոֆ. Վլ. Ղազախեցյանի, ՙԲանբեր Հայաստանի արխիվների, Երևան, ՀԱԱ, 1993, թիվ 1-2, 392 էջ:
* Նաւասարդեան Վահան ՙՀայաստանի անկախութիւնը (տեսական հիմնաւորման թռուցիկ ակնարկ)՚, Ժընեւ, 1924, 56 էջ:
* Շահան ՙԵրեւանի համաձայնագիրը՚, Պոսթըն, 1941, 112 էջ:
* Պատմագրութիւն Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (քառահատոր շարք), հատ. Գ., Աթէնք, 1992, 425 էջ, Բ. հրատ., Երեւան, 2001:
* Պարսամյան Վարդան ՙՆոյեմբերյան հեղափոխությունը Հայաստանում՚, 1932, 141 էջ:
* Պետրոսյան Գեղամ ՙՀայաստանի հանրապետության առնչությունները Ռուսաստանի հարավի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918 թ. հունիս–նոյեմբեր)՚, 2004, 183 էջ:
* Պետրոսյան Գեղամ ՙՀայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի հետ (1918–1920 թթ.)՚, 2011, 416 էջ:
* Պետրոսյան Գեղամ ՙՀայաստանի հանրապետության հարաբերությունները Ռուսաստանի ոչ խորհրդային պետական կազմավորումների հետ (1918–1920 թթ.)՚, 2006:
* Պետրոսյան Գեղամ ՙՀայաստանի հանրապետության և Ուկրաինայի դիվանագիտական հարաբերությունների պատմությունից (1918–1920 թթ.)՚, 2002, 158 էջ:
* Պետրոսյան Վլադիմիր ՙՀայաստանը 1918 թվականին՚, 2007:
* Ռուբէն ՙՀայ յեղափոխականի մը յիշատակները՚, Է. հատ., Թեհրան, 1982, 363 էջ, Երեւան, 1991, 364 էջ:
* Սահակյան Տ. ՙՑավալի պայմանագրեր՚, 2007:
* Սասունի Կարօ ՙՀայ–թրքական պատերազմը (1920–ին)՚, Պէյրութ, 1969, 218 էջ:
* Սասունի Կարօ ՙՄայիսեան խռովութիւնները եւ թաթարական ապստամբ շրջանները (Հայաստանը 1920–ին)՚, Պէյրութ, 1968, 208 էջ:
* Սարգսյան Երվանդ ՙԴավադիր գործարք (Հայաստան, Ռուսաստան, Թուրքիա)՚, 1995, 204 էջ:
* Սարգսյան Հ. ՙԲրեստից մինչև Մուդրոս՚, 1989, 269 էջ:
* Սարդարյան Կտրիճ ՙՀայ-վրացական հարաբերությունները 1918-1921 թթ.՚, 2002:
* Սարդարյան Կտրիճ ՙՀայաստանի հանրապետության պատմություն՚, Լոս-Անջելոս, 1992:
* Սերոբեան Մուշէղ ՙՀայաստանի անկախութեան առթիւ՚, Գահիրէ, 1950, 90 էջ:
* Սիմոնյան Աշոտ ՙՎայոց ձորը 20-րդ դարի քառուղիներում (1914–1921 թթ.)՚, 2011, 728 էջ:
* Սիմոնյան Արամ ՙԶանգեզուրի հերոսամարտը 1917–1920 թթ.՚, 2009, 750 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙ1918 թ. վրաց–հայկական պատերազմը, ՀՀ կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները՚, 2003, 252 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայ – վրացական ռազմաքաղաքական հարաբերությունները 1918 – 1921 թթ.՚, 2016, 828 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայաստանը Անդրկովկասյան հանրապետությունների 1920 թ. ապրիլյան վեհաժողովում՚, 1998, 30 էջ, 2-րդ հրատ., 2004, 42 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայաստանի առաջին հանրապետության միլիցիան և ներքին գործերի նախարարությունը (1918–1920 թթ.)՚, 2003, 152 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայաստանի Հանրապետության հետախուզությունը և բանակը (1918–1920 թթ.)՚, 2009, 413 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայաստանի Հանրապետության պետական անվտանգության համակարգի ստեղծումը և գործունեությունը 1918–1920 թթ. (Հետախուզություն, բանակ, ՆԳՆ)՚, 2015, 746 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ. (ուսումնական ձեռնարկ ԲՈՒՀ-երի համար)՚, 2011, 204 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայաստանի Հանրապետությունը 1918–1920 թթ.: Կառավարության ռազմաքաղաքական գործունեությունը և կուսակցությունները՚, 1999, 64 էջ:
* Վիրաբյան Վանիկ ՙՀայկական հետախուզությունը Առաջին հանրապետության տարիներին (1918–1920 թթ.)՚, 2003, 228 էջ:
* Վրացեան Սիմօն ՙԱնկախ եւ Միացեալ Հայաստան՚, Երեւան, 1920, 23 էջ, Բ. հրատ., Պոսթըն, 1920, 64 էջ:
* Վրացեան Սիմօն ՙԲանակցութիւններ Ազգային պատուիրակութեան եւ Հայաստանի պատուիրակութեան միջեւ՚, Պոսթըն, 1920, 67 էջ:
* Վրացեան Սիմօն ՙՀայաստանը բոլշեւիկեան մուրճի եւ թրքական սալի միջեւ՚, Պէյրութ, 1953, 205 էջ:
* Վրացեան Սիմօն ՙՀայաստանի հանրապետութիւն՚, Փարիզ, 1928, 548 էջ, 2-րդ հրատ., Պէյրութ, 1958, 684 էջ, 3-րդ հրատ., Թեհրան, 1982, 684 էջ, 4-րդ հրատ., Երեւան, 1993, 704 էջ:
* Ուտէացի ՙՔաղաքական մահափորձ Երեւանի մէջ՚, Կ. պօլիս, 1920, 16 էջ:
* Փիրումեան Ռուբինա ՙՀայաստանը Հ. Յ. Դ. – բոլշեւիկ յարաբերութիւնների ոլորտում (1917–1921 թթ.)՚, 1997, 421 էջ:
* Քաջազնունի Յովհաննէս ՙՀայաստանի հանրապետութիւն՚, 1993, 32 էջ:
* Քառյան Սամսոն ՙՀայաստանի առաջին հանրապետության պատմագրությունը՚, 2003, 289 էջ:
* Քառյան Սամսոն ՙՀայաստանի միջազգային դրությունը և արտաքին քաղաքականությունը (1918–1923 թթ.)՚, 2005, 240 էջ:
* Քիւրքճեան Յարութիւն ՙՈւրվագիծ Հ. Յ. Դաշնակցութեան 1919–1924 հնգամեակի՚, Աթէնք, 1988, 94 էջ:
* Քութայ Ջ. ՙԿարաբեքիրն ինչպէս բնաջնջեց Հայաստանը՚, Կըզըլթոփրաք, 1964:
{{Օրվա հոդված նախագծի մասնակից}}
 
[[Կատեգորիա:Հայաստանի Առաջին Հանրապետություն]]