«Վերջին օծում կամ կարգ հիվանդաց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ
չ +{{անաղբյուր}}
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Վերջին օծում կամ կարգ հիվանդաց''', այցելություն հիվանդներին, [[Հայ Առաքելական Եկեղեցի|Հայ առաքելական եկեղեցու]] [[Հայ Առաքելական Եկեղեցու յոթ խորհուրդներ|յոթ խորհուրդներից]]։ Խորհուրդի հիմնական նպատակը հիվանդի մեղքերը քավելն է՝ խոստովանությամբ, զղջումով ու մեղքերի թողությամբ։ Այս խորհուրդով եկեղեցին աստվածային շնորհներ է մատակարարում իր հիվանդ հավատացյալներին՝ ապաքինության և կազդուրման համար։ Հայ եկեղեցում Կարգ հիվանդացի խորհրդակատարությունը կոչվում է «Կանոն գիշերային ժամու աղոթից»։
Կատարում է եկեղեցու պաշտոնյան՝ «ի վերա ծանր հիվանդաց` ի բժշկություն ցավոցն և ի քավություն հանցանաց»։ [[Հիսուս Քրիստոս]]ը տարբեր ձևերով է կատարել հիվանդների բժշկությունը. երբեմն՝ ձեռքի հպումով, երբեմն էլ՝ միայն խոսքով։ Հաճախ բժշկելուց առաջ մեղքերի թողություն է տվել ենթակային (Մատթ. 9.2–7) և պատվիրել, որ մեղք չգործի (Հովհ. 5.14), որովհետև մեղքը և մարդկային մոլորություններն ընդհանրապես համարվում են հիվանդության սկիզբն ու պատճառը։ Քրիստոսն իր 12 առաքյալներին իշխանություն տվեց բժշկելու հիվանդներին՝ աղոթքով, ձեռք դնելով, յուղով օծելով (Մատթ. 10.1–8, Մարկ. 6.12–13, 16.18, գործք 28.8)։ Կարգ հիվանդացը կատարվում է հիվանդների վրա, որպեսզի նրանք բժշկվեն Սուրբ Հոգու զորությամբ։ Խորհուրդի կատարման հիմքը զղջումն է և հավատը. «Եվ հավատքով եղած աղոթքը կփրկի հիվանդին, ու Տերը նրան ոտքի կկանգնեցնի։ Եվ եթե մեղք գործած լինի, այդ նրան պիտի ներվի» (Հակոբ. 5.15)։ Հիվանդի հավատը և մեղքերից հրաժարվելու մտադրությունը էական պայմաններ են բժշկվելու համար, և Հիսուս Քրիստոսը հաճախ է շեշտել հավատի կարևորությունը (Մատթ. 9.27–30)։ Կարգ հիվանդացի խորհուրդը Հայ եկեղեցում դիտվում է որպես Վերջին օծման շարունակական լրացում։ Հայ եկեղեցին Վերջին օծման խորհուրդը կատարում է Դրոշմի խորհուրդի ժամանակ (զգայարանների կնքումով)։ Իրենց նախնական վիճակում Վերջին օծումը և Կարգ հիվանդացը զուգակցված են եղել։ Հետագա դարերում Հայ եկեղեցու հայրերն օծման արարողությունն անջատել են աղոթական մասից, միավորել [[Դրոշմ]]ի խորհուրդին և դարձրել մեկ անգամ կատարվող խորհուրդ, իսկ մնացած մասը՝ Կարգ հիվանդացը, վերածվել է շարունակաբար կատարվող հոգևոր բարեպաշտական արարողության։