«Շրթնածաղիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, ձևաչափ
չ +{{անաղբյուր}}
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Շրթնածաղիկներ''', խուլեղինջազգիներ ({{lang-lat|Labiatae, Lamiaceae}}), [[Երկշաքիլավորներ|երկշաքիլ]] բույսերի ընտանիք։ Ընդգրկում է խոտաբույսեր, կիսաթփեր, թփեր, հազվադեպ՝ լիաններ և ոչ մեծ ծառեր։ Տերևները պարզ են, առանց տերևակիցների, հակադիր կամ օղակաձև դասավորված։ [[Ծաղիկ]]ները երկսեռ են, անկանոն, գլխավորապես [[ծաղկաբույլ]]երով։ Բաժակը [[ձուլաթերթ]] Է, հնգաթև, հնգատամ կամ երկշուրթ խողովակավոր։ Պսակը երկշուրթ Է, ձուլաթերթ։ Առէջքները չորսն են (2 զույգ), հազվադեպ՝ երկուսը։ Վարսանդը կազմված է երկու [[պտղատերևիկ]]ից։ [[Սերմնարան]]ը վերնադիր է, քառաբուն, յուրաքանչյուր բնում զարգանում է մեկ սերմնաբողբոջ։ Պտուղը հավաքական է, կազմված չորս միասերմ մանր ընկուզիկներից։ Մեծ մասի ցողունը քառանիստ է՝ գեղձային մազիկներով ծածկված։ Փոշոտվում են գլխավորապես միջատների միջոցով։ Շրթնածաղիկի ընտանիքն ընդգրկում է շուրջ 200 ցեղ, 3500 տեսակ տա րածված ամենուրեք, առավելապես միջերկրածովյան երկրներում, Առաջավոր և Կենտրոնական Ասիայում։