«Շովինիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Բոտ: կոսմետիկ փոփոխություններ
չ +{{անաղբյուր}}
Տող 1.
{{անաղբյուր}}
Շովինիզմը ({{lang-fr|chauvinsme}}) [[գաղափարախոսություն]] է, որի էությունը կայանում է ազգային գերակայության քարոզումը խտրականության «իրավունքը» հիմնավորելու և այլ ժողովուրդներին ճնշելու նպատակով։ [[Ազգայնականություն|Ազգայնականության]] ծայրահեղ տեսակներից է, որի ժամանակ ազնիվ նպատակներին հասնում են անպետք միջոցներով։ Ի տարբերություն [[ազգայնականներ]]ի, որոնք «բարձրացնում են» իրենց ազգը՝ այն «առաջինը» դարձնելու նպատակով (ամենալավը), [[շովինստներ]]ը (նույն նպատակով՝ տեսնել իրենց ազգը առաջինը) թույլ են տալիս իրենց «գցել» (ստորացնել) ուրիշ ազգությունների ներկայացուցիչներին, այսինքն առաջինների շարժիչ ուժը «սերն է սեփականի նկատմամբ», երկրորդներինը՝ «ատելությունը ուրիշների նկատմամբ»։ Ահա թե ինչու ազգայնականության գաղափարաբանները միշտ հանդես են գալիս ազգերի հավասարության օգտին, այն դեպքում երբ շովինիստները հակառակն են անում՝ իրենց ազգին օժտելով հատուկ իրավունքներով։
 
Տող 4 ⟶ 5՝
 
Շովինիզմը բառը եկել է [[Նիկոլա Շովեն]]ի (ֆր. Nicolas Chauvin) անունից, ով [[Նապոլեոն Բոնապարտ]]ի կիսաառասպելական զինվորն էր։ Շարունակաբար մասնակցել է [[ֆրանսիական հեղափոխություն|ֆրանսիական հեղափոխությանը]] և [[Նապոլեոնյան պատերազմներ]]ին (1799-1815)։ Չնայած, որ [[բոնապարտիզմ]]ը այնքան էլ մեծ ժողովրդականություն չէր վայելում 1815 թ.-ից հետո՝ Շովենը շարունակում էր մնալ Նապոլեոնի հավատարիմ հետևորդը՝ դարձածալում կրելով մանուշակ, ինչը հավատարմության նշան էր իր տապալված կայսերը։ Համաձայն առասպելի՝ Շովենը հավատարիմ էր մնում՝ չնայած աղքատությանը, անաշխատունակությանը և վիրավորանքներին։ Նա աստվածացնում էր կայսերը, նրան ամեն ինչում ճիշտ էր համարում և պատրաստ էր պատերազմել ամբողջ աշխարհի դեմ նրա կողքին։
{{Անավարտ}}
 
[[Կատեգորիա:Խտրականություն]]
[[Կատեգորիա:Ազգայնականություն]]
 
 
{{Անավարտ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շովինիզմ» էջից