«Մեկնաբանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չ +{{անաղբյուր}}
 
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Մեկնաբանություն'''
# (գիտության, իմացաբանության և մեթոդաբանության մեջ) որևէ տեսությանը կամ նրա առանձին տարրին վերագրվող նշանակությունների (իմաստների) ամբողջությունը։ Մեկնաբանությունը կարևոր է տեսության կառուցվածքը, նրա զարգացման ընթացքը ուսումնասիրելիս, օբյեկտիվ [[աշխարհ]]ի հետ նրա ունեցած կապը պարզաբանելիս։ Բովանդակային տեսությունը, որպես օբյեկտիվ աշխարհի Մեկնբանություն, միշտ ունի այդ աշխարհի որևէ հատվածը, որը կոչվում է «բնական Մեկնաբանություն»։ Օրինակ, [[երկրաչափություն]]ը պատմականորեն ըմբռնվել է որպես գիտություն առարկաների [[ձև]]երի մասին, և այդ ձևերի ամբողջությունն էլ եղել է նրա Մեկնաբանությունը։ Սակայն արդի ըմբռնմամբ տեսությունն անմիջականորեն արտացոլում է ոչ թե բուն աշխարհը, այլ գիտակցության մեջ ձևավորվող աշխարհի պատկերը, ուստի տեսությունը (նրա [[տարր]]ը) կարող է ունենալ բազմաթիվ Մեկնաբանություններ։ Օրինակ, մաթեմատիկայում [[ածանցյալ]]ը կարող է մեկնաբանվել և՛ որպես [[արագություն]] տվյալ կետում, և՛ որպես կորի [[շոշափող]]ի անկյունային գործակից (այս երկու Մեկնաբանությունները միմյանց իզոմորֆ են և ճշգրիտ իմաստ են ստանում միայն ածանցյալի գաղափարի միջոցով)։ Տեսությունների ձևայնացման և բազմապիսի ձևայնացված [[համակարգ]]երի ստեղծման շնորհիվ Մեկնաբանությունները դադարում են զգայական-առարկայական լինելուց և աճում է հնարավոր Մեկնաբանությունների թիվը, որոնք անմիջական կապ չունեն առարկայական աշխարհի հետ։ Դա հատկապես ակնառու է արդի ձևայնացված տրամաբանական համակարգերի բնագավառում։ Մեկնաբանությունը տեսության հարաբերական անհակասականության ապացուցման հիմնական միջոցն է։ Օրինակ, ոչ [[էվկլիդ]]եսյան երկրաչափության Մեկնաբանությունների միջոցով (Ա․ Պուանկարե, Ֆ․ Կլայն) նրա անհակասականությունը հանգեցվում է էվկլիդեսյան երկրաչափության (այնուհետև թվաբանության) անհակասականությանը։