«Մասնիկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ հայերեն անվանում
չ +{{անաղբյուր}}
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Մասնիկներ''' (քերականական), բառակազմական և ձևակազմական (բառափոխական) [[ձևույթներ]]։ Առաջինները [[հիմնական ձևույթներ]]ից կամ [[Արմատ (բառագիտություն)|արմատ]]ներից կազմում են բառեր, կամ լեզվում արդեն եղած բառերից կազմվում են նոր իմաստ արտահայտող նոր [[բառ]]եր (արհամարհանք, ընկերուհի), իսկ երկրորդները կազմում են բառի ձեերը՝ ցույց տալով նրա հարաբերությունները այլ բառերի հետ(վագք -վազքի-վազքից-վազքով)։ Մասնիկների մեջ են մտնում նաև քերականական իմաստներ արտահայտող, այսպես կոչված, ձևական բառերը (պիտի գրեմ, գրել տամ)։ [[Հայ]] քերականագիտության մեջ կա մասնիկների մի այլ ըմբռնում։ Ըստ Մ. Աբեղյանի քերականական համակարգի՝ նյութական նշանակություն ունեցող խոսքի մասերին՝ [[բայ]]ին, [[գոյական]]ին, [[ածական]]ին և [[մակբայ]]ին հակադրվում են ձևական նշանակություն ունեցող բառերը, որոնք կոչվում են խոսքի մասնիկներ։ Վերջիններս իրենց նշանակությամբ լինում են կապակցական բառեր (կապեր և համադասական ու ստորադասական շաղկապներ), եղանակական բառեր կամ մասնիկներ (թերևս, գուցե, անշուշտ), բացասական մասնիկներ (ոչ, չ), պատասխանական բառեր (այո, ոչ)։