«Հայկական Տավրոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ''', լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական բարձրավանդակի մասում: Ձգվում է Կիլիկյ...
 
No edit summary
Տող 1.
'''ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՎՐՈՍ''', լեռնային համակարգ [[Թուրքիա]]յում, Հայկական բարձրավանդակի մասում: Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչեւ [[Բոհտան]] գետը: Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300մ: Իշխանասեր, Սիմսար, Մարութասար գագաթները ունեն 3000մ բարձրություն: Հայկական Տավրոսի մակերեւույթը մասնատված է [[Եփրատ]]ի, [[Տիգրիս]]ի եւ նրանց վտակների հովիտներով: Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. [[Կիլիկիա]]յի եւ Եփրատի կիրճերի միջեւ, միջին՝ մինչեւ [[Բիթլիս]]ի կիրճը եւ արեւելյան՝ մինչեւ Բոհտանի կիրճը: Հայակական Տավրոսի արեւելյան մասի առանձին լեռնաճուղեր տարածվում են դեպի [[Վանա լիճ|Վանա լիճ]], հասնելով [[Վարագասար]]՝ տրոհվում առանձինլեռնազանգվածների եւ ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին: Հայակական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան եւ մեզոզոյան կրաքարերի եւ թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով եւ վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձեւ բարձրացումներով եւ բարձրակողմանի խզումներով: Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են եւ ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով: Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին: Հաճախակի են ռելիեֆի կարստային ձեւերը, բնորոշ կառային դաշտերով: Կան ստորերկրյա քարանձավներ: Արեւելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից: Օգտակար հանածոներից կան նավթ, պղինձ եւ բազմամետաղներ, քրոմիտ, ծծումբ. առատ են շինանյութեր: Լեռնահամակարգի գլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական եւ լադշաֆտային առանձնահատկություններ: Հյուսիսային լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով եւ ցուրտ ձմեռներով: Տարեկան տեղումներն աճում են 300մմ-ից մինչեւ 1000մմ: Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատային , մրջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստաններ, լեռնակատարներում՝ ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ եւ քարացրոններ: Հարավային լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով եւ մեղմ ձմեռներով, տեղումները 400-500մմ-ից 1000-1500մմ են: Միջին բարձրություններում, գորշ անտառային եւ դարչնագույն հողերի վրա աճոիմ են սոճի, լիբանանյան մայրի, կաղնի, մշտադալար մերձարեւադարձային անտառներ, որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային եւ անապատային խմբակցությունների: