«Ոստիկանություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 17.
== Պատմությունը ==
 
Ոստիկանության` աշխարհում ընդունված Police անվանումն առաջացել է [[հին հունարեն]] πόλις ([[պոլիս]]` [[քաղաք]]) բառից, այնուհետև լատինացված հունարենի` πολιτεία ([[քաղաքացիություն]] իմաստով) ձևով անցել [[լատիներեն]] politia ձևին, իսկ հետո միջին [[ֆրանսերեն]]ի police ձևին` կրելով «հասարակական կարգ» իմաստը: Առաջին անգամ այդ տերմինը օրենքի պահապանների նկատմամբ գործածել է [[գերմանացիներ | գերմանացի]] իրավաբան և [[գրող]] [[Մելխիոր ֆոն Օսսա]]ն ([[1506]]-[[1557]]թթ.):<ref>Кревельд, М. ван. Расцвет и упадок государства / Мартин ван Кревельд; пер. с англ. под ред. Ю. Кузнецова и А. Макеева. — М.: ИРИСЭН, 2006. — С. 206.</ref> Մինչև [[18-րդ դար]]ի վերջը, այն գործածվում էր առավել լայն իմաստով` հիմնականում ներառելով [[միապետ]]ների և [[Պետություն | պետության]] պարտականությունները հասարակական կարգի պահպանման, արդարադատության, օրինականության, անվտանգության և ենթակաների բարեկեցիկ կյանքն ապահովելու գործում:
 
Ոստիկանությունը առավել կատարելագործվել է [[միջնադար]]ում, հատկապես բացարձակ միապետության շրջանում, հանդես գալով որպես պետության հսկողության և [[Պետական հարկադրանք | հարկադրանքի]] հատուկ մարմինների համակարգ, ինչպես նաև ներքին նշանակության պատժիչ զորք, որն ուղղակի և բացահայտ ճնշման ճանապարհով պաշտպանում էր գոյություն ունեցող հասարակական կարգը: [[19-րդ դար]]ի սկզբին «ոստիկանություն» հասկացությունը սկսեց կրել առավել նեղ իմաստ և վերաբերում էր պետության պարտականություններին` հասարակական կարգը ապահովելուն և օրենքների պահպանմանը (հատկապես քրեական օրենսդրության):
 
Ժամանակակից ոստիկանության դասական նմուշ է համարվում [[Լոնդոն]]ի մայրաքաղաքային ոստիկանությունը, որը հիմնադրվել է [[1829]] թվականին` պետական գործիչ [[Ռոբերտ Պիլ]]ի կողմից: Նրա սկզբունքներից մեկն այն էր, որ պետք է մշտապես պահպանել կապը բնակչության հետ` կյանքի կոչելով պատմական ավանդույթները, որոնց համաձայն ոստիկանությունը դա հասարակությունն է, իսկ հասարակությունը` ոստիկանությունը: Ոստիկանությունը կազմված է բնակչության ներկայացուցիչներից, ովքեր վարձատրվում են, որպեսզի իրենց ուշադրությունը ամբողջովին նվիրաբերեն պարտականություններին, որոնք դրված են յուրաքանչյուր քաղաքացու վրա` հասարակության բարեկեցության և կենսունակության հետաքրքրություններից ելնելով: Այդ օրինակին հետևել են շատ երկրներ: Գաղութներում ոստիկանությունը կազմավորվում էր գաղութարար իշխանությունների կողմից և հաճախ ծառայում էր նրանց շահերին` ի վնաս տեղի բնակիչների:<ref name=autogenerated1>[http://www.amnesty.org.ru/keepme/uderstanding_policing_ru.pdf Принципы деятельности полиции. Методическое пособие по правам человека]</ref> Մինչ Պիլի կողմից ոստիկանության բարեփոխումները, տարածված էր մասնավոր ոստիկանությունը (այսպես կոչված «գողեր որսացողները»), որի հիմնական նպատակը ձեռնարկատիրական շահույթ ստանալն էր:<ref name=autogenerated2>{{Cite web|url = http://www.inliberty.ru/library/471-chastnaya-policiya-vnbspxviiixix-stoletiyah|title = Частная полиция в XVIII–XIX столетиях|author = Стивен Дэвис|work = InLiberty.ru|date = |publisher = }}</ref>
 
== Ոստիկանությունը Հայաստանում ==
Տող 31.
Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, [[1920]] թվականի [[դեկտեմբերի 12]]-ին, հանրապետության հեղկոմի որոշմամբ ստեղծված Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կազմում սկսել է իր գործունեությունը ծավալել միլիցիան: Այդ որոշման հիման վրա, հանրապետության Ներքին գործերի ժողկոմի հրամանով տեղական կառավարման նախկին համակարգը վերացվել է և ստեղծվել է բանվորագյուղացիական միլիցիա: 1920 թվականի [[դեկտեմբերի 15]]-ին ([[Հայկական ԽՍՀ]]-ի միլիցիայի հիմնադրման օրն է) ստեղծվել են միլիցիայի առաջին ջոկատները: Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը [[1930]] թվականին վերացվել է, իսկ [[1934]] թվականին վերականգնվել: [[1946]] թվականից վերակազմվել է ՀԽՍՀ Ներքին գործերի նախարարությունը, որը [[1962]]-[[1968]] թվականներին կոչվել է Հասարակական կարգի պահպանության նախարարություն: Հայկական ԽՍՀ-ի Ներքին գործերի առաջին նախարարը [[Իսահակ Դովլաթյան]]ն էր ([[1920]]-[[1921]]թթ.):
 
Անկախություն ձեռք բերելուց հետո [[Հայաստանի Հանրապետության նախագահ]]ի [[1992]] թվականի [[հունիսի 21]]-ի հրամանագրով ձևավորվել են Ներքին գործերի նախարարության զորքերը: [[2001]] թվականի [[ապրիլի 16]]-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» [[Հայաստանի Հանրապետության օրենք | ՀՀ օրենքը]], իսկ ապրիլի 16-ը հայտարարվել է ոստիկանության օր: [[2002]] թվականի [[հունիսի 30]]-ին ընդունվել է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն Ներքին գործերի նախարարությունը [[2003]] թվականի [[հունվարի 1]]-ից վերակազմավորվել է [[ՀՀ ոստիկանություն | Հայաստանի Հանրապետության ոստիկանության]]: Առաջին անգամ [[Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ | ՀՀ ոստիկանապետի]] պաշտոնն ստանձնել է [[Հայկ Հարությունյան (ոստիկան) | Հայկ Հարությունյանը]] ([[2003]]-[[2008]]թթ.), ով [[1999]] թվականից ՀՀ Ներքին գործերի նախարարն էր:
 
== Ծանոթագրություններ ==
 
 
{{ՀՍՀ|հատոր=8|էջ=640}}