«Արքմենիկ Նիկողոսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
'''Արքմենիկ Նիկողոսյան''' (ծ. [[1979]], [[նոյեմբերի 14]]), հայ գրականագետ, խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու (2008), [[ՀԳՄ]] անդամ 2007-ից, ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ 2006-ից։
 
Ծնվել է [[Գեղարքունիքի մարզ]]ի ([[Վարդենիսի շրջան]]) [[Ծովակ]] գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո ընդունվել է [[ԵՊՀ]] բանասիրական ֆակուլտետը։ 2001-ին ավարտել է բակալավրիատը, 2003-ին՝ մագիստրատուրան, նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան ինստիտուտի ասպիրանտուրա (ստացիոնար)։ 2001-ից ուսմանը զուգահեռ «Հայ գրականության պատմություն» և «Գրականության տեսություն» է դասավանդել [[Վարդենիսի մանկավարժական ինստիտուտ]]ում։ 2004-2005 թվականներին աշխատել է «[[Գրական թերթ]]»-ի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ, 2011 թվականից «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիրն է<ref>Հայ գրատպություն և գրքարվեստ (հանրագիտարան), Ե., 2015, էջ 804:</ref>:
 
2008-ին «[[Առաքել Դավրիժեցի|Առաքել Դավրիժեցու]] «Պատմությունը» իբրև գրական երկ» թեմայով պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հայ հին և միջնադարյան գրականության բաժնում որպես ավագ գիտաշխատող։ Մասնակցել է ՀԳՄ «[[Գրեթերթ]]» պարբերականի ստեղծման աշխատանքներին։ 2004-05-ին աշխատել է «[[Գրական թերթ]]-ում»՝ իբրև գրաքննադատության բաժնի վարիչ։ 2005-ից Հայ գրականություն է դասախոսում [[Երևանի Մաշտոցի անվան համալսարան]]ում։ 2006-ից Հայաստանի Գրողների միության երիտասարդական բաժանմունքի նախագահն է։ ՀԳՄ անդամ է 2007-ից։ 2009-ից ՀԳՄ վարչության ու նախագահության անդամ է։ Գրական մամուլում հանդես է եկել մի քանի տասնյակ գրականագիտական հոդվածներով։
 
== Ա. Նիկողոսյանի երկերի մատենագրություն ==
 
* Գրառումներ ընթացքից (հոդվածների ժողովածու), Երևան, ՀԳՄ. հրատ., 2007։
* Առաքել Դավրիժեցու Պատմությունն իբրև գրական երկ, Ե., Անտարես, 2012:
* Խոսքի տարածությունը (հոդվածների ժողովածու), Ե., Անտարես, 2015, 312 էջ:
 
== Ա. Նիկողոսյանի հրապարակումները մամուլում ==
Տող 35 ⟶ 37՝
* Հասմիկ Սիմոնյան, Թափթփված սենյակներ (բանաստեղծություններ), Երևան, Իրավունք, 2010։
* [[Նառա Վարդանյան]] Արգելված պտուղ, Սատիրիկոն հրատ., 2014։
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
{{DEFAULTSORT:Նիկողոսյան, Արքմենիկ}}
[[Կատեգորիա:Հայ գրականագետներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]
[[Կատեգորիա:1979 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հայ խմբագիրներ]]