«Սալոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎top: clean up, փոխարինվեց: ): → )։ (3) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Paris - Eiffelturm und Marsfeld2.jpg|250px|մինի|Փարիզ քաղաքը]]
'''Սալոն''', [[Ֆրանսիա]]յում ժամանակակից արվեստի պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների անվանումը։ Նման ցուցահանդեսներ [[Փարիզ]]ում պաշտոնապես կազմակերպվել են սկսած [[17-րդ դար]]ից, [[1699]]-ից՝ [[Լուվր]]ում, սկզբում Մեծ պատկերասրահում, իսկ [[1737]]-[[1848]] թվականներին՝ այսպես կոչված Քառակուսի սալոնում (Salon Carre, այստեղից էլ «Սալոն» անվանումը)։ Հետագայում պաշտոնական Սալոններ կազմակերպվել են Ելիսեյան դաշտերի Մեծ պալատում։ [[18-րդ դար]]ի կեսերից Սալոնները տեղի են ունեցել կանոնավոր կերպով, [[18-րդ դար]]ի վերջերին և [[1863]]-ից՝ ամեն տարի։ Մինչև Ֆրանսիայի մեծ հեղափոխությունը Սալոններին մասնակցել են միայն Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամները, հեղափոխությունից հետո՝ բոլոր նկարիչները։ Աակայն Սալոնների ժյուրիները [[Նապոլեոն]] 1-ի կայսրության շրջանից ([[1804]]-[[1815]]) սկսած սիստեմատիկորեն պաշտպանել են քաղքենիական ճաշակը բավարարող հնամոլ ակադեմիական արվեստը (այսպես կոչված սաչոնային արվեստ)։tԱռաջադեմ վարպետների գործերը հաճախ մերժվելով ժյուրիի կողմից, այնուամենայնիվ, թեև քիչ քանակով, մուտք են գործել Սալոն, դրանով իսկ բազմաթիվ Սալոններ ([[1819]], [[1824]], [[1831]], [[1850]] և այլն) վերածվել են պաշտոնական-ակադեմիական և առաջադեմ ուղղությունների պայքարի ասպարեզի։ [[1881]]-ից Սալոնները դադարել են պետ․ միջոցառում լինելուց և անցել են Ֆրանսիացի նկարիչների ընկերության տնօրինությանը, որը մինչև այժմ պարբերաբար կազմակերպում է «Գարնանային սալոն» ամենամյա ցուցահանդեսներ։ XIX դ․ վերջին -XX դ․ սկզբին կազմակերպվել են նոր, ավանգարդիս տականավանգարդիստական Սալոններ՝ «Անկախների սալոն», «Աշնանային սալոն», «Թյուիլրի սալոն» ևն։ Ֆրանսիական Ա-ներին համանման անուններ են կրել նաև այլ երկրներում կազմակերպվող ցուցահանդեսները (օրինակ, «Ոսկե գեղմի» սալոն»-ը Ռուսաստանում, [[1908]], [[1909]]-[[1910]])։ Սովորաբար, կարճ՝ «Սալոն» են անվանվել նաև բազմաթիվ քննադատների, գրողների, փիլիսոփաների (Դ․ Դիդրո, Ստենդալ, Հ․ Հայնե, Թ․ Գոթիե, Էմիլ Զոլա և ուրիշներ) Սալոնին վերաբերող քննադատական ակնարկները։
{{ՀՍՀ|հատոր=10|էջ=123}}
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Սալոն» էջից