«Երկնային ամպրոպ (ֆիլմ, 1965)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 5.
== Սյուժե ==
Ծերունի Լեանդր Բրասակը նախկին իրավաբան է, իսկ այսօր գյուղական արտասովոր անասնաբույժ է, հարբեցող և մարդատյաց: Նա իր կնոջ՝ Մարիի հետ բնակվում է քաղաքից դուրս գտնվող առանձնատանը: Մարին շուտվանից է համակերպվել ամուսնու տարօրինակություններին: Նա զբաղվում է ձիաբուծությամբ և ապաստան  է տալիս թափառող շներին:
 
Մի անգամ Բրասակը նավահանգստային գինետանը հանդիպում է Սիմոնա Լեբուշեին, երիտասարդ թեթևաբարո մի աղջկա: Լեանդրը, չհասկանալով, թե ինչ է անում, աղջկան տանում է իր տուն:
 
Չնայած այն հանգամանքին, որ Սիմոնան և Բրասակի անզավակ կինը արագորեն մտերմանում են միմյանց հետ, այդ խաղաղ մթնոլորտը արագորեն փոխվում է ու առանձնատանը շուտով սկսում է տիրել բարդ իրավիճակ: Սիմոնայի պոռնկապահ Մարսելը փորձում է բռնի ուժով հետ վերադարձնել նրան: Անասնաբույժի հարևանները հայտնում են ոստիկանությանը այն մասին, որ Բրասակը տանը մարմնավաճառուհու է պահում: Արդյունքում վերջինս կարողանում է դուրս գալ բոլոր դժվարություններից` օգտվելով սեփական շներից և նախկին ուսումնակից ընկերոջից, որը դարձել է նախարար:
 
Միաժամանակ գեղեցկուհի Սիմոնայի հետ ծանոթանում է Ռոժեն` Բրասակի հարևանը: Վերջիններիս միջև սիրավեպ է ծավալվում, որը, ըստ նրանց, թաքուն են ծածուկ են պահում Բրասակից ու նրա կնոջից: Ի վերջո Ռոժեն որոշում է հայտնել Բրասակին իր ու Սիմոնեի սիրո պատմության և այն մասին, որ երեխա են սպասում: Այդ նորությունը Բրասակին դուրս է հանում միզանտրոպից` մարդատյացության թմբիրից և նա ուրախանում է, որ շուտով «պապիկ» է դառնալու: Ուրախությամբ գլխավոր հերոսը մի ամբողջ խանութ իրեր է գնում նորոծնի համար:
 
== Դերերում ==
{| class="wikitable"
!Դերասան
!Դեր
|-
|[[Ժան Գաբեն]]
|Լեանդր Բրասակ
|-
|[[Միշել Մերսյե]]
|Սիմոնա Լեբուշե
|-
|[[Լիլի Փալմեր]]
|Մարի Բրասակ
|-
|[[Ռոբեր Հոսեյն]]
|Մարսել
|-
|[[Ժորժ Ժորժ]]
|Ռոժե
|}
 
== Արտաքին հղումներ ==
* [http://www.afisha.ru/movie/171456/?from_site=asearch «Երկնային ամպրոպ» ֆիլմը Afisha.ru] կայքում