«Աստղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 70.
Դեռևս վաղ անցյալում աստղային երկնքում կողմնորոշվելու նպատակով գիտնականներն ավելի պայծառ աստղերը միավորել են տարբեր երևակայական պատկերների խմբերով և անվանել ''համաստեղություններ'' կամ աստեղատներ: Երկնակամարում ներկայումս կարելի է հաշվել այդպիսի 88 համաստեղություն:
 
Թվում է, թե համաստեղություն կազմող աստղերն իրար շատ մոտ են, բայց իրականում նրանք գտնվում են իրարից հսկայական հեռավորությունների վրա:
 
Համաստեղություններն անվանել են դեռևս վաղ անցյալում հին հույները, արաբնեը, հայերը և այլք: Վաղ շրջանի անուններում գերակշռում են կենդանիների՝ Առյուծ, Կարապ, Կարիճ, հին հունական դիցաբանական հերոսների՝ Պերսեոն, Անդրոմեդա, ավելի ուշ շրջանում հայտնվել են Օկտանտ, Ժամացույց և այլ անվանումներ: Արաբների կնքած անունները, որպես կանոն, սկսվում են ալ մասնիկով՝ Ալթաիր, Ալդեբարան, Ալգոլ և այլն: Իսկ թե ո՞ր համաստեղությունները կարող ենք տեսնել գիշերային երկնակամարում, կախված է նրանից, թե տարվա որ ժամանակ, Գիշերվա որ ժամին, և Երկրի որ վայրից է կատարվում դիտումը: Հյուսիսային կիսագնդի բնակիչներին, օրինակ, ավելի հարմար է աստղալից երկնքի դիտարկումները կատարել ձմռան գիշերներին, որովհետև այդ ժամանակ երկինքն ավելի պայծառ ու աստղաշատ է:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Աստղ» էջից