«Թումանյան փողոց (Երևան)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ (GR) File renamed: File:Pokhos- Petros.jpgFile:Saint Peter and Paul Church, Yerevan.jpg File renaming criterion #2: To change from a meaningless or ambiguous name to a name that describes what the...
Տող 34.
Երկրորդ հնությունը [[Սուրբ Անանիա առաքյալի մատուռ (Երևան)|Սբ. Անանիա առաքյալի անապատի մատուռ]]ն է, որ գտնվել է Դոկտորսկայա փողոցի վերջնամասում։ Այն եղել է 9-13-րդ դարերում բարձրացած քարաշեն կառույց։ Հիմնվել է Անանիա առաքյալի գերեզմանի վրա։ Մատուռը վերանորոգվել է [[Երևան]]ի Ամիրգունա խանի իշխանության օրոք՝ [[Մովսես Գ Տաթևացի|Մովսես Սյունեցի]] վարդապետի կողմից։ Վերջինս [[Երևան]]ում քարոզելիս խոչընդոտների էր հանդիպել և որոշել էր գնալ [[Էրզրում (քաղաք)|Կարին]]՝ այնտեղ վարդապետություն անելու։ Սակայն Ամիրգունա խանը, հանդիպելով վարդապետին, խորհուրդ է տվել նրան վերանորոգել Անանիա առաքյալի գերեզմանի վրա դեռևս 9-րդ դարում կառուցված մատուռը և այնտեղ քարոզել։ Վարդապետը համաձայնել է, վերանորոգել մատուռը, վերակառուցել եկեղեցին, պարիսպներ քաշել, ժամատուն ու խցեր կառուցել, հիմնել միաբանություն ու կոչել այն անապատ։ Անապատի բոլոր շինությունները, բացի եկեղեցուց, կառուցված են եղել փայտից, և [[Մովսես Գ Տաթևացի|Մովսես]] վարդապետի մահից հետո այրվել են [[1635]]-[[1636]] թթ. թուրք-պարսկական պատերազմի ժամանակ։ Դրանք կրկին վերակառուցել է Մովսես վարդապետին հաջորդած [[Փիլիպոս Ա Աղբակեցի|Փիլիպոս կաթողիկոս]]ը։ Այսօր [[Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցի|Սբ. Զորավոր եկեղեցուն]] կից գտնվող դամբարանը համարվում է Սուրբ Անանիա առաքյալին վերաբերող ամենանշանավոր սրբավայրը<ref name="OldYerevan"/>։
 
[[Պատկեր:Pokhos-Saint PetrosPeter and Paul Church, Yerevan.jpg|thumb|left|300px|Պողոս-Պետրոս եկեղեցին]]
 
Երրորդ հնությունը 5-րդ դարում կառուցված [[Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)|Պողոս-Պետրոս եկեղեցի]]ն է եղել, որ գտնվել է Դոկտորսկայա և [[Աբովյան փողոց (Երևան)|Աստաֆյան փողոց]]ների անկյունում՝ ներկայիս [[Մոսկվա կինոթատրոն]]ի տեղում։ Այն բազմիցս վերանորոգվել և վերակառուցվել է 7-րդ, 12-րդ, 17-րդ, 18-19-րդ (1679 թ. երկրաշարժից հետո) դարերում։ Հիմնովին վերակառուցվել է 19-րդ դարում։